Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Նյութերը ենթաբաժնում: 33
Ցուցադրված նյութերը: 21-30
Էջեր: « 1 2 3 4 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

Սեր գոյություն ունի միայն այն դեպքում, երբ մի մարդու ապահովությունն  ու բավարարվածությունը քեզ համար նույնքան նշանակալի են,  որքան քո սեփականը: Գ. Սալիվան
Սիրո հակադարձ զգացողությունը ամենևին էլ ատելությունը չէ, դրանք կարող են միառժամանակ գոյություն ունենալ: Սիրո հակադարձ զգացողությունը անտարբերությունն է: Հ. Դիքս
Այնտեղ, որտեղ կա սեր, այնտեղ չկա իշխելու ձգտում և հակառակը, այնտեղ, որտեղ իշխելու ձգտում կա, չկա սեր: Կ.Յունգ

Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 2488 | Добавил: khudoyanani | Дата: 12.11.2016 | Комментарии (0)

Աշխարհում ամեն բան կրկնվում է:
Դեղը հիվանդությունից ավելի վատ է: 
Տղամարդը ամուսնության հաջորդ օրը իրեն յոթ տարով ավելի մեծ է զգում:
Մտքերը նման են մարդկանց՝ իրենց երիտասարդությունն ունեն:
Որքան մարդը շատ գիտի, այնքան շատ կասկածներ ունի:

Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 602 | Добавил: khudoyanani | Дата: 27.09.2016 | Комментарии (0)

  • Ես միշտ կարող եմ ընտրություն կատարել, բայց ես պետք է իմանամ, որ անգամ  այն դեպքում, երբ ես ոչինչ չեմ ընտրում, ես միևնույն է ընտրություն եմ կատարում:
  • Եթե հաղթանակաը բաժանես մանր մասնիկների, այն պարտությունից ոչնչով չի տարբերվի:
  • Ինչպես բոլոր երազողները, ես շփոթում եմ  հիասթափությունը  ճշմարտության  հետ:
Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 720 | Добавил: khudoyanani | Дата: 14.09.2016 | Комментарии (0)

  • Ցանկացած անձ միառժամանակ և՛ բարի է, և՛ չար, և՛ կին է, և՛ տղամարդ, և՛ մեծահասակ, և՛ երեխա: Չի կարելի մարդուն գնահատել միայն մի կողմով:
  • Բավարարված ցանկությունը դադարում է ցանկություն լինել: Օրգանիզմում սկսում են իշխել չբավարարված պահանջմունքները, որոնք և որոշում են մարդու վարքը:
Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 819 | Добавил: khudoyanani | Дата: 11.09.2016 | Комментарии (0)

  • Կան ճշմարտություններ, որոնք ճշմարիտ են դառնում  միայն մեկ օր անց, կան ճշմարտություններ, որոնք ճշմարիտ էին միայն երեկ, կան նաև այնպիսիք, որոնք երբեք ճշմարիտ չեն լինի։
  • Եթե մարդը չի հասկանում մարդուն, նա հակված է նրան հիմար համարել։
  • Մարդուն դժվարություններ են հարկավոր, դրանք անհրաժեշտ են նրան, առողջ լինելու համար։
  • Մարդիկ նման են բույսերի, ոմանք նախընտրում են աճել խավարում, ոմանք լույսի ներքո։ 
  • Այն, ինչ ձեզ դուր չի գալիս ուրիշների մեջ, տանում է դեպի ինքնաճանաչում։
  • Երբ մենք չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում մեր ներսում, մեռզ թվում է, որ դա ճակատագիր է։
Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 2601 | Добавил: khudoyanani | Дата: 08.09.2016 | Комментарии (0)

 Միտքը     ունիվերսալ  էներգետիկ  դաշտ  է, որը ինչպես  արարող,  այնպես  էլ  կործանարար  կարող  է լինել: Տվյալ  դեպքում,  եթե    ինքներդ  ձեր  մասին  վատ  մտքեր կամ ներանձնային որևէ  խնդիր ունեք,   դուք   մշակում  եք  ինքնաոչնչացման  ծրագիր: Եթե  մարդը  վատ  է  տրամադրված  ուրիշի  հանդեպ(օրինակ, եթե ատում եք որևէ մեկին) դա ևս  հանգեցնում  է   ինքնաքայքայման

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության և հոգեբանություն  և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Գալոյանը

Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 809 | Добавил: khudoyanani | Дата: 14.08.2016 | Комментарии (0)

  1. Ես չգիտեմ հաջողության տանող ճանապարհը, բայց գիտեմ ձախողման ուղին` դա բոլորի հավանությանն արժանանալու ցանկությունն է:
  2. Եթե ուզում ես ճանաչել քո գլխավոր թշնամուն՝ նայիր հայելու մեջ, զբաղվիր նրանով, մնացածը կփախչեն:
  3. Ընկերների հետ շփվելը հաճելի է, իսկ թշնամու հետ՝ օգտակար:
  4. Հարաբերությունների փլուզման և աշխատանքից հեռացման մեկ հիմնավոր պատճառ կա՝  որոշված պայմանում անձնային աճի անկարողությունն է:                                                 
Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 944 | Добавил: khudoyanani | Дата: 13.08.2016 | Комментарии (0)

Եղեք հանելուկային, որովհետև  իսկապես խելացի մարդը երբեք չի բացում բոլոր խաղաքարտերը։ Ոչ մեկին մի՛ պատմեք ամեն ինչ ձեր մասին, ձեր ծրագրերի և ձգտումների մասին։ Մարդիկ, ովքեր հասել են հաջողության, մտածում են եռակի անգամ ինչ- որ բան ասելուց առաջ, քանի որ դուրս եկած խոսքը չես բռնի։ Պահպանեք պարզություն ամեն ինչում, ինչ -որ դուք անում եք, և մարդիկ ձեզ կհամարեն  տաղանդավոր։ Ասե՛ք միայն լավը, և մարդիկ միշտ կձգտեն դեպի ձեզ ։ Երբեք ուրիշների մասին վատը մի ասեք, և բոլորը կիմանան, որ դուք չեք քննարկում մարդկանց նրանց մեջքի ետևում։  Աշխատեք  ձեր բնավորության կատարելագործման վրա և կյանքում պահպանեք բարձր սկզբունքներ։

 Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Հայրապետյանը:

Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 3402 | Добавил: khudoyanani | Дата: 08.08.2016 | Комментарии (0)

Գովաբանեք ձեզ. քննադատությունը խախտում է ներքին ոգին: Գովաբանությունը ամրացնում է այն:

Պետք է հիշել հետևյալ արտահայտությունը ` <<եթե ինքդ քեզ չգովաբանես,ոչ ոք չի գովաբանի >> …: Այս արտահայտությունը այժմ կրում է բոլորովին այլ իմաստ: Մենք պետք է գովերգենք ինքներս մեզ ավելի հաճախ, դա կհանգեցնի միայն դրական հույզերի և առողջության:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Մաթևոսյանը:

Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 1087 | Добавил: khudoyanani | Дата: 08.08.2016 | Комментарии (0)

Մենք անընդհատ սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն  կանի առաջին քայլը: Եվ դա հիմնական պատճառներից մեկն է,  որ մարդիկ չեն ունենում իրական սեր՝ նրանք սպասում են, որ սկզբում ինչ-որ մեկը պիտի իրենց սիրի և այնուհետև միայն իրենք: Այս ամենը նման է այն երաժիշտին, ով ասում է. «Ես կնվագեմ միայն այն դեպքում, երբ մարդիկ կսկսեն պարել»:
Չափազանց դժվար է ապրել մեկի հետ, ով քեզ չի հարգում, հատկապես, եթե այդ մեկը դու ինքդ ես:
Եթե սիրում եք ինչ-որ մեկին, ազատություն տվեք նրան: Եթե նա կվերադառնա ձեզ մոտ, նշանակում է, նա ձերն է, եթե ոչ, ապա նա երբեք էլ ձերը չի եղել:
Այն, ինչ դուք բավական հաճախ կրկնում եք, դառնում է ձեր ենթագիտակցության մի մասը:
Հնարավոր չի միայն արտաքիով որոշել, թե ինչ տեսակ մարդ է ձեր առջև կանգնած: Ինչ-որ մեկին սիրելու համար անհրաժեշտ է  տեսնել նրա էությունը, հոգին: Կան բաներ, որոնք աչքերով տեսանելի չեն:

Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 1048 | Добавил: khudoyanani | Дата: 07.08.2016 | Комментарии (0)