Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Կառլ Յունգի ինքնաճանաչմանն ուղղված խորհուրդները
  • Կան ճշմարտություններ, որոնք ճշմարիտ են դառնում միայն մեկ օր անց, կան ճշմարտություններ, որոնք ճշմարիտ էին միայն երեկ, կան նաև այնպիսիք, որոնք երբեք ճշմարիտ չեն լինի։
  • Եթե մարդը չի հասկանում մարդուն, նա հակված է նրան հիմար համարել։
  • Մարդուն դժվարություններ են հարկավոր, դրանք անհրաժեշտ են նրան, առողջ լինելու համար։
  • Մարդիկ նման են բույսերի, ոմանք նախընտրում են աճել խավարում, ոմանք լույսի ներքո։ 
  • Այն, ինչ ձեզ դուր չի գալիս ուրիշների մեջ, տանում է դեպի ինքնաճանաչում։
  • Երբ մենք չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում մեր ներսում, մեռզ թվում է, որ դա ճակատագիր է։
  • Չի կարելի մարդու մասին կարծիք կազմել միակողմանի՝ ելնելով նրա ստվերային կողմերից։ Վերջիվերջո կարևոր է ոչ թե շողքը, այլ մարմինը, որը ստեղծում է այն։
  • Երկու անձանց միջև հանդիպումը նման է երկու քիմիական տարրերի հանդիպման՝ անգամ չնչին ռեակցիայի դեպքում երկու տարրերն էլ փոփոխության են ենթարկվում։
  • Եթե ինչ -որ բան կա, որը մենք կցանկանայինք փոխել կյանքում, մենք առաջին հերթին պետք է մտածենք, արդյոք դա այն չէ, ինչը պետք է փոխենք ինքներս մեր մեջ։ 
  • Գիտելիքը հիմնվում է ոչ միայն ճշմարտության, այլ նաև սխալի վրա։
  • Բաց թողեք նրան, ով հեռանում է ձեզնից, այլապես դուք կկորցնեք նրան, ով գալիս է ձեզ մոտ։
  • Հենց էնպես չեն սիրում, սիրում են ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻՆ։
  • Նա, ով իրենից դուրս է նայում, քնած է, նա, ով իր ներսն է նայում, արթնանում է։
Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (08.09.2016)
Դիտումներ: 2605 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar