Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Խորհուրդներ Ռոբին Շարմայի «Կյանքի 200 դաս» գրքից

  Խորհուրդներ Ռոբին Շարմայի «Կյանքի 200 դաս» գրքից

Որոշ մարդիկ կարծում են, որ պետք է անեն այն ամենը, ինչը նկարագրված է գրքերում, և ընկնում են ծայրահեղությունների մեջ։ Յուրաքանչյուր գրքում կարելի է գտնել օգտակար մեթոդ։ Վերցրե՛ք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է, և ուշադրություն մի դարձրեք նրանց, որոնք ձեր համար չեն։

 Դարձեք արկածներ որոնողներ։ Կրկին երեխա դարձեք։ Մի քանի ամիսը մեկ անգամ պլանավորեք հետաքրքիր արկածներ. լաստանավով ճանապարհորդություն, ջրասուզակով սուզվեք, լեռնագնացություն կատարեք, մարտարվեստով զբաղվեք, նավարկեք, ձկնորսության գնացեք։ Սրանք կյանքի տաս միջոցներ են, ամրացրեք ձեր կապերը այն մարդկանց հետ, ում հետ դուք կզբաղվեք դրանցով, և կպահպանվի ձեր առողջությունն ու երիտասարդությունը։

Անցկացրեք ձեր ժամանակը բնության գրկում։ Ձեր զգայարանների վրա մեծ ազդեցություն են թողնում բնապատկերները, որը իր հերթին, բերում է թարմացման և հանգստության։ Ակտիվ կյանքով ապրող մարդիկ, ովքեր հասել են ակտիվության գագաթնակետին, միշտ հասկացել են բնությանը վերադառնալու կարևորությունը։ Սկսեք գնալ պիկնիկների կամ ուղղակի զբոսնեք անտառում։ Հանգստացեք դանդաղ հոսող գետի ափին։ Տնկեք ձեր փոքրիկ այգին, որը կդառնա ձեր փոքրիկ օազիսը աղմկոտ քաղաքում։ Մտերմանալով բնությանը՝ դուք հանգստություն ձեռք կբերեք, բավարարվածություն, իսկ ձեր կյանքը կհարստանա։

Հիշեք ինչ էին ասում իմաստունները. «Առողջ մարմնում, առողջ հոգի»։ Երբեք մի՛ մոռացեք ձեր մարմնի մասին, որը ամուր կապված է մտքի հետ։ Դա ձեր մատուռն է։ Տվեք նրան ամենալավ վառելիքը, հոգ տարեք նրա մասին այնպես, ինչպես  դուք կհոգայիք ամենաթանկ իրի մասին, չէ՞ որ ձեր մարմինը հանդիսանում է ամենաթանկը։

6Եղեք շատ ուժեղ, որպիսզի ոչինչ չխախտի ձեր մտքի հանգստությանը։ Մի շատ հայտնի բռնցքամարտիկ շատ դժբախտ էր։ Երբ նրան հարցրեցին ինչն է պատճառը, նա ասեց, որ իրեն թույլ է տվել բացասական մտքեր ունենալ։ Սահմանափակե՛ք ձեր ցանկությունները և եղե՛ք նպատակասլաց։ Մշտական վարժանքները հեշտացնում են այդ գործընթացը։ Դուք չպետք է թույլ տաք ձեզ նույնիսկ մեկ բացասական մտքի շքեղություն։

Քնելուց երեք ժամ  առաջ մի սնվեք։ Դա թույլ է  տալիս ավելի հեշտությամբ մարսել սնունդը և հանգիստ քուն ունենալ։ Խորը քնելու համար, մի մոռացեք ամեն օր զբաղվել սպորտով և քնելուց մեկ ժամ առաջ հանգստություն պահպանել։ Աշխատանքը մի տարեք անկողին և մի մտածեք այն բաների մասին, որոնք ձեզ անհանգստություն կպատճառեն։ Ընկղմվեք քնի մեջ, ինչպես նորածինը, ում համար երգում են նուրբ օրօրոցային։  Եվ վերջապես, ինչպես ասել է Լեոնարդո դա Վինչին. « Լավ անցկացրած օրը բերում է երջանիկ քուն»։

 Մտածեք ձեր համբավի մասին։ Եթե այն դրական  է, դա ձեզ կհասցնի բարձրունքների։ Բայց եթե դա կեղտոտ է, այն մաքրելը շատ դժվար կլինի։ Միշտ մտածեք այն մասին, ինչպես եք դուք գործում։ Մի արեք այն, ինչի մասին մայրիկին պատմելը ամոթ կլիներ։ Վայելեք կյանքը, բայց միշտ վայելքները չափավորեք սառը դատողությամբ և առողջ մտածողությամբ։

 Գտեք ուսուցիչ, ումից դուք կցանկանայիք օրինակ վերցնել  և ով ձեզ կուղղորդի ձեր ճանապարհին։ Բոլոր սխալները աշխարհում  արդեն ինչ որ ժամանակ ինչ- որ մեկի կողմից կատարվել են։ Ինչու՞ դուք չօգտվեք ուրիշների փորձից։ Գտեք ինչ -որ մեկին, ով ունի իմաստություն և ուշադիր է ուրիշների հանդեպ, այսինքն, գտեք հասուն մարդու։ Ձեր ուղեկցորդը պետք է հետաքրքրված լինի ձեր նախասիրություններով և լինի ձեզնից բավականին տարիքով։ Բոլորը ցանկանում են լինել գնահատված, և նույնիսկ ամենազբաղված գործարարները  կգտնեն ժամանակ օգնելու մարդուն, ով հարգում է իրենց և գնահատում է իրենց խորհուրդները։

Կազմեք ձեր բոլոր թուլությունների ցուցակը։ Իսկապես իրենում վստահ մարդը գիտակցում է իր թուլությունները և բոլոր միջոցներով ձգտում է դրանք շտկել։ Հիշե՛ք, որ նույնիսկ հանճարներն ու ուժեղ մարդիկ էլ ունեն թուլություններ։ Քչերին ուղղակի հաջողվում է դրանք թաքցնել։ Ուրիշ կողմից, իմացեք ձեր լավ կողմերը և զարգացրեք դրանք։

Երբեք մի բողոքեք։ Թողեք, որ ձեզ ճանաչեն որպես դրական, ուժեղ, ակտիվ  անձնավորություն։ Նա ով բողոքում է, միշտ փնտրում է բացասականը։ Այդպիսի մարդը իրենից հեռացնում է մարդկանց և հազվադեպ է հասնում հաջողության։ Հոգեբանական տեսանկյունից ամեն ինչ ստեղծվում է երկու անգամ. առաջինը մտքում, իսկ հետո իրականության մեջ։ Կենտրոնացե՛ք դրականի վրա։ Եղե՛ք պինդ հոգեպես, որպեսզի ոչինչ  չկարողանա ազդել ձեր հաջողության վրա։ Պատկերացրեք այն, ինչ դուք ցանանում եք և հավատացեք դրան։ Դա անպայման կկատարվի։

Ներեք ընկերների թուլությունները։ Եթե դուք փնտրում եք բացասական կողմեր, դուք անպայման կգտնեք։ Եղեք բավականաչափ  հասուն և ուշադրություն մի դարձրեք ամենափոքր թերությունների վրա և փնտրեք այն լավը, որը ի ծնե կա բոլորի մեջ։  Բոլոր մարդիկ էլ ունեն ուրիշներից սովորելու բան.  հետաքրքիր պատմություն, լավ հումոր կամ կյանքի դաս։ Մտցրեք ձեր մեջ դա և դուք շատ բան կսովորեք։ Ընկերները շատ կարևոր են երջանիկ կյանքի համար, հատկապես նրանք, ովքեր եղել են ձեր կողքին և ուրախության և տխրության ժամանակ։ Շատ աշխատեք նրա վրա, որպիսզի ստեղծեք ընկերական հարաբերություններ, և ընդհանրապես բոլոր հարաբերություններում, ավելի ուժեղ և հարուստ եղեք։ Զանգահարեք ընկերներին, գնեք նրանց համար նվերներ, գիրք կամ ուրիշ առարկաներ, որոնցից նրանք հաճույք կստանան։ «Ֆերմայի օրենքը» վերաբերվում է միջանձնային հարաբերություններին և ընդհանրապես  կյանքին՝ դուք հավաքում եք միայն այն բերքը, որը ցանել եք և որպեսզի ունենաք լավ ընկերներ հարկավոր է առաջին հերթին լավ ընկեր լինել։

Եղե՛ք բարի, ուշադիր և հարգալից։ Եղե՛ք խորաթափանց և իմացեք, երբ լինել կոպիտ և տղամարդկային։ Դա լավ ձևավորված բնավորություն է, և դուք անկասկած կվայելեք հարգանք։ Շատ օգտակար է գրքեր կարդալը, որտեղ գրված է , թե ինչպես լավացնել ընկերական փոխհարաբերությունները. եղեք ուշադիր ունկնդիր, ցուցաբերեք իսկական հարգանք և մի սրեք միջանձնային հարաբերությունները։ Բայց որպեսզի հասնեք հաջողության, հարկավոր է հասկանալ, որ աշխարհիկ իմաստությունն ու խորաթափանցությունը  կարևոր գծեր են , որոնք անհրաժեշտ են ձեր մեջ դաստիարակելու։  Թույլ մի տվեք ձեզ օգտագործեն և ներկայացրեք ձեզ հաշվետվություն ձեր շուրջը կատարվածի մասին։ Բաց մի թողեք ամենափոքր մանրուքները, բայց հասկացեք, որ դրանք իրականում գոյություն ունեն, և իմացեք, թե ինչ է կատարվում ձեր մեջքի ետևում։ Այդպես է վարվում ցանկացած մեծ առաջնորդ։

Կառուցեք ձեր  կոմպետենտ, ուժեղ, կարգապահ, հանգիստ և կանգապահ անձի իմիջը։ Եղեք հանլուկային, որովհետև  իսկապես խելացի մարդը երբեք չի բացում բոլոր խաղաքարտերը։ Ոչ մեկին մի պատմեք ամեն ինչ ձեր մասին, ձեր պլանների և ձգտումների։ Մարդիկ ովքեր հասել են հաջողության մտածում են եռակի անգամ ինչ- որ բան ասելուց առաջ, քանի որ դուրս եկած խոսքը չես բռնի։ Պահպանեք պարզություն ամեն ինչում, ինչ որ դուք անում եք, և մարդիկ ձեզ կհամարեն  տաղանդավոր։ Ասեք միայն լավը, և մադիկ միշտ կձգտեն դեպի ձեզ ։ Երբեք ուրիշների մասին վատը մի ասեք, և բոլորը կիմանան, որ դուք չեք քննարկում մարդկանց նրանց մեջքի ետևում։  Աշխատեք  ձեր բնավորության կատարելագործման վրա և կյանքում պահպանեք բարձր սկզբունքներ ։

Հիշե՛ք այս կանոնը. «Սանձարձակությունը առաջացնում է առհամարհանք»։ Աստղերը միշտ գտնվում են բարձրունքում։ Պահպանեք հեռավորություն բոլորից, բացի ամենամոտ մարդկանցից։ Եթե մարդիկ տեսնում են և գիտեն առաջնորդի մասին ամեն ինչ, նա կորցնում է աուրան, և դրա հետ մեկտեղ հարգանքը և գաղտնիությունը։ Օրինակ Ռոնալդ Ռեյգանը հայտնի է բոլորին ինչպես հայտնի առաջնորդ։  Հետևաբար նա ստեղծել  է իր իմիջը հասարակ, հոգատար քաղաքական գործիչի, ում համար առաջին տեղում ԱՄՆ -ի հետաքրքրություններն են։ Միջպետական առաջնորդների հանդիպմանը նա թողել է լավ տպավորություն և հարգանք իր սև կոստյումով և իշխանության ատրիբուտներով, այնպիսին ինչպիսիք են քաղաքական խորհրդականներին էր, անվտանգության աշխատակիցներինըա: Նրա հայտնվելը միշտ նմանեցվում էր  իշխանությանը և ուժին։ Դուք նրան տեսե՞լ եք  առանց վերնաշապիկի լողավազանի առաջ։ Կամ  խալաթով երկարատև քնից հետո, առանց վարսահարդարման և առանց սափրվելու։ Ռեյգանի գործընկերները երբեք թույլ չէին տալիս տեսնել նրան այդպիսին, որովհետև դա խախտում էր իշխանոիթյան իմիջը։ Քլինթոնի իշխանության ժամանակահատվածում ամեն ինչ փոխվեց, և դուք կարող էիք տեսնել, ինչպես է նախագահը ուտում համբուրգեր  և կրում է գլխարկ կոստյումի հետ։ Դա դուր էր գալիս հանրությանը, և նախագահ Քլինթոնը մեզ ավելի մոտ էր և թվում էր մեզանց մեկը։

Սովորեք կազմակերպել ձեր ժամանակը։ Եթե դուք հետևողաբար կազմակերպում եք ձեր ժամանակը և  ապրում եք  կազմակերպված դա չի նշանակում, որ դառնում եք ոչ ճկուն մարդ։ Ընդհակառակը, ճիշտ կազմակերպումը թույլ է տալիս ձեզ հասնել կարևոր նպատակների, միառժամանակ վայելել ազատ ժամանակը։ Դուք մտցնում եք հանգիստը շաբաթվա մեջ, ինչպես և մյուս գործերը, որոնք կարող են թվալ ավելի կարևոր: Ոչ մի  զոհ չի լինում։ Մտցրեք ձեր մեջ կարգապահություն  և դադարեք ծախսել ժամանակ բոլոր շտապ, բայց ոչ կարևոր գործերի վրա(օրինակ զանգեր հեռախոսով), և կենտրոնացեք նրանց վրա, որոնք իսկապես ունեն կարևորություն ձեր կյանքում։ Այդպիսի գործունեությունը ինքնաթարմացման և մտածելու ժամանակ է տալիս, դուք կարող եք կառուցել ամուր փոխհարաբերություններ՝ կառուցված վստահության և հարգանքի վրա, ժամանակ հատկացնել  ֆիզիկական վարժանքների,  ընթերցանության,  խորը մտածելու ուրիշ մարդկանց ծառայելու վրա։

Եղեք լավ ինֆորմացված կատարվող իրադարձությունների մասին, նոր գրքերի և ժամանակակից ուղությունների մասին։ Հաջողության հասած մարդիկ  կարդում են 5-6 թերթ օրական։ Հարկավոր չէ կարդալ ամեն ինչ , ինչ գրված է թերթում։ Սովորե՛ք ընտրել, ինչ կարդալ այժմ, ինչ բաց թողնել, ինչ կտրել և կարդալ հաջորդ անգամ ( շատերը ովքեր հասել են հաջողության նայում են շատ ամսագրեր և թերթեր, կտրում են հետաքրքիր հոդվածները, որոնք հետո հավաքում են թղտապանակում և կարդում)։ Իմացությունը - ուժ է։ Ինչպիսին էլ դուք լինեք, դուք կարող եք արմատապես փոխել ձեր կյանքը և ձեզ շրջապատող մարդկանց կյանքը ընդամենը ձեր մտքերվ։

 Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Հայրապետյանը:

Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (08.08.2016)
Դիտումներ: 3409 | - Վարկանիշ -: 4.3/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar