Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Ժան- Պոլ Սարտրի ՝ կյանքի իմաստի բացահայտմանն ուղղված խորհուրդները
  • Ես միշտ կարող եմ ընտրություն կատարել, բայց ես պետք է իմանամ, որ  անգամ այն դեպքում, երբ ես ոչինչ չեմ ընտրում, ես միևնույն է ընտրություն եմ կատարում:
  • Եթե հաղթանակը բաժանես մանր մասնիկների, այն պարտությունից ոչնչով չի տարբերվի:
  • Ինչպես բոլոր երազողները, ես շփոթում եմ  հիասթափությունը  ճշմարտության  հետ:
  • Պարտված պայքարը այն պայքարն է, որը պարտված ես համարում:
  • Խելացի մարդիկ չար չեն լինում, չարությունը ենթադրում է սահմանափակություն:
  • Լռում է միայն նա, ով ունակ է որևէ բան ասել:
  • Դու միշտ պատասխանատու ես այն բանի համար, ինչին չես փորձել խանգարել:
  • Մենք հորինում ենք արժեքները, փաստացի կյանքը չունի իմաստ և մենք ենք այն ստեղծում:
  • Բավական է,որ մեկը ատի մյուսին և ատելությունը կփոխանցվի հարևանից հարևանին, ապա մարդկությանը:
  • Սերը տիրելու հետ ոչ մի ընդհանուր բան չունի, սիրել նշանակում է ազատություն տալ:
  • Ցանկացած ներկա ունի իր ապագան , որը լուսավորում է այն, և ներկային միանալով՝ դառնում անցյալ:
  • Իրական ազատությունը  սկսվում է հիասթափության մյուս կողմում:
  • Մի վախեցիր  թշնամիներից, վատագույն դեպքում նրանք կարող են քեզ սպանել: Մի վախեցիր ընկերներից. Վատագույն դեպքում նրանք կարող են քեզ դավաճանել:  Վախեցիր անտարբերներից  նրանք չեն սպանում և չեն դավաճում, սակայն միայն նրանց լուռ  համաձայնության արդյունքն է, որ աշխարհում  կա դավաճանություն և սպանություն:
  • Մարդը միշտ արժանի է այն ամենին , ինչ իր հետ տեղի է ունենում:
  • Ուրիշի դժբախտությանը ցավակցելու համար, բավական է մարդ լինել, սակայն ուրիշի ուրախությամբ ուրախանալու համար  պետք է հրեշտակ լինել:
  • Մեզնից յուրաքանչյուրը ունի իր հիասթափությունը, սակայն այն ունի նաև իր ստվերը՝ դա ինքնավստահությունն է, որը միշտ հաջորդում է հիասթափությանը:
  • Այնքա՜ն հաճելի է «թքել » ամեն բանի վրա:
  • Մենք կարևոր ենք միայն մեր որոշումներով:

 

 

 

 

Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (14.09.2016)
Դիտումներ: 723 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar