Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական առակներ

Նյութերը ենթաբաժնում: 5
Ցուցադրված նյութերը: 1-5

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

Ուրիշ ի՞նչ կարող էի ես դառնալ

 

 

Երկու եղբայրներ էին ապրում: Մի եղբայրը, ով հաջողակ մարդ էր, բարի համբավ էր ձեռք բերել իր բարի գործերով: Մյուս եղբայրը մարդ էր սպանել:                                                                                                                   

Նախքան մարդասպան եղբոր դատավարությունը, մի խումբ լրագրողներ շրջապատեցին նրան և նրանցից մեկը հարցրեց.

- Ինչպե՞ս եք դարձել հանցագործ

- Ես դժվար մանկություն եմ ունեցել: Հայրս խմում էր և ծեծում էր ինձ ու մորս: Ուրիշ ի՞նչ կարող էի ես դառնալ :

Միևնույն ժամանակ, մի քանի լրագրողներ հավաքվել էին բարի եղբոր շուրջ, և մեկը հարցրեց.

- Դուք հայտնի եք ձեր ձեռքբերումներով, ինչպե՞ս եք հասել այս ամենին :

- Ես դժվար մանկություն եմ ունեցել: Հայրս խմում էր և ծեծում էր ինձ ու մորս: Ուրիշ ի՞նչ կարող էի ես դառնալ :

Հոգեբանական առակներ | Просмотров: 920 | Добавил: khudoyanani | Дата: 08.10.2016 | Комментарии (1)

Հայրը որդու նման խորիմաստ մտքից հետո ավելացրեց.

-Կյանքն անսահման գեղեցիկ է: Աշխարհը բաց է յուրաքանչյուրիս համար այն կողմից, որտեղից ինքն է ցանկանում տեսնել: Մեզանից յուրաքանչյուրն ունի ակնոցներ և աշխարհին նայում է իր ակնոցներով, իսկ աշխարհը փայլում է բոլորիս համար՝ ինչ-որ առավելությամբ: Աղքատությու՞ն, թե՞ հարստություն. դա կախված է նրանից, թե ինչպես եք նայում աշխարհին: Դուք կարող եք լինել հարուստ աղքատության մեջ:

Հոգեբանական առակներ | Просмотров: 1011 | Добавил: khudoyanani | Дата: 12.09.2016 | Комментарии (0)

Առակ իր նպատակին հասած գորտի մասին

 Մի օր գորտերը որոշեցին մրցել և պարզել, թե ով առաջինը կհասնի բարձր լեռան գագաթին: Այս մրցույթին մասնակցել ցանկացան շատ գորտեր:

 Անտառի բոլոր բնակիչները հավաքվեցին, որ տեսնեն գորտերի ձախողումը և ծիծաղեն նրանց վրա, քանի որ առաջադրանքը անհնարին էր թվում:

Հոգեբանական առակներ | Просмотров: 1933 | Добавил: khudoyanani | Дата: 12.09.2016 | Комментарии (0)

Մի մարդ գտավ թիթեռի բոժոժ:Մի օր փոքրիկ բացվածք առաջացավ:Նա նստած դիտում էր, թե ինչպես է թիթեռը պայքարում, որպեսզի դուրս հրի իր մարմինը այդ փոքրիկ անցքից:Այնուհետև, կարծես թե այն կանգ առավ ջանքեր գործադրելուց:Թվում էր, թե այն հասել էր այնտեղ, որտեղ որ կարող էր, և այլևս ի վիճակի չէր առաջ գնալ: Այսպիսով, այդ մարդը որոշեց օգնել թիթեռին:Նա վերցրեց մկրատը և կտրտեց բոժոժի մնացած մասը:Թիթեռն այնուհետև հեշտությամբ դուրս թռավ:

Հոգեբանական առակներ | Просмотров: 674 | Добавил: khudoyanani | Дата: 26.08.2016 | Комментарии (0)

Քաղաք տանող ճանապարհին՝ անմիջապես դարպասների մոտ, միշտ մի ծերունի էր նստած լինում, օրերից մի օր երիտասարդը մոտենում է նրան՝ ասելով, որ հեռվից է գալիս և ցանկանում է իմանալ, թե այդ քաղաքի մարդիկ ինչպիսին են: Ծերունին էլ իր  հերթին հարցնում է երիտասարդին, թե ինչպիսին են մարդիկ այն քաղաքում, որտեղից նա է գալիս: Տղան պատասխանում է, որ այնտեղ մարդիկ չար և նենգ են, և հենց դա է պատճառը, որ նա լքել է իր քաղաքը: «Այդ դեպքում,- պատասխանում է ծերունին,-իմացի՛ր, որ այս քաղաքի մարդիկ ևս այդպիսին են»: Նույն օրը ծերունուն մոտենում է մի ուրիշ երիտասարդ, և դիմում նույն հարցով: Եվ երբ ծերունին իր հերթին հարցնում է նրան, թե ինչպիսին էին այն քաղաքի մարդիկ, որտեղից նա եկել է, տղան սկսում է գովեստի խոսքեր հնչեցնել իր համերկրացիների մասին, անգամ վերջում հավելում, որ շատ է կարոտելու նրանց մինչ վերադառնալը: Ծերունին, լսելով տղային, պատասխանում է. «Ուրեմն իմացիր, որ այս քաղաքի մարդիկ ևս նույնքան բարի և բարեսիրտ են»: Եվ երբ ծերունուն հարցնում են, թե ինչու նա երիտասարդներին տարբեր բաներ ասաց, նա պատասխանում է. «Քանի որ չկա չար և չկա բարի, ամեն ինչ կախված է մեզնից, մեր վերաբերմունքից, մեր աշխարհընկալումից…»:

Հոգեբանական առակներ | Просмотров: 860 | Добавил: khudoyanani | Дата: 25.08.2016 | Комментарии (0)