Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

15 խորհուրդ հայտնի հոգեբան, հոգեթերապևտ Միքայել Լիտվակից, որոնք կօգնեն կյանքի մի շարք հարցերում

 

15 խորհուրդ հայտնի հոգեբան, հոգեթերապևտ Միքայել Լիտվակից, որոնք  կօգնեն կյանքի մի շարք հարցերում

Ինչպես պատկերացում կազմել մարդկանց և ինքներդ ձեր մասին

  1. Ես չգիտեմ հաջողության տանող ճանապարհը, բայց գիտեմ ձախողման ուղին` դա բոլորի հավանությանն արժանանալու ցանկությունն է:
  2. Եթե ուզում ես ճանաչել քո գլխավոր թշնամուն՝ նայիր հայելու մեջ, զբաղվիր նրանով, մնացածը կփախչեն:
  3. Ընկերների հետ շփվելը հաճելի է, իսկ թշնամու հետ՝ օգտակար:
  4. Հարաբերությունների փլուզման և աշխատանքից հեռացման մեկ հիմնավոր պատճառ կա՝  որոշված պայմանում անձնային աճի անկարողությունն է:
  5. Անփորձ անձը մասամբ գիտի, բայց չի կարողանում, հասուն անձը ոչ միայն գիտի, այլև կարողանում է: Այդ է պատճառը, որ անփորձ անձը քննադատում է, իսկ հասուն անձը գործում է:
  6. Միայն ուրախությունը կիսիր և´ ընկերների, և´ թշնամու հետ: Ընկերը կուրախանա, իսկ թշնամին՝ կվշտանա:
  7. Մի հետապնդիր երջանկությանը, այլ գտիր այն տեղը, որտեղ նա գոյություն ունի, և երջանկությունը ինքը կգտնի քեզ: Կարող եմ ասել այն տեղը, որտեղ գտնվում է երջանկությունը, դա  ինքդ դու ես: Իսկ նրան տոնող ճանապարհը՝ քո կարողությունների առավելագույն զարգացումն է:
  8. Երջանկությունը՝ գործունեության ճիշտ կազմակերպաված կողմնակի արգասիքն է:
  9. Չկա կանացի կամ տղամարդու տրամաբանություն, կա հմտորեն կամ ոչ հմտորեն գրագետ մտածել:
  10. Եթե որևէ մեկը ապերախտորեն հանդիմանում է քեզ, անմիջապես պարզիր որքան արժե նրա ծառայությունը, վճարիր և այլևս այդ մարդու հետ գործ մի ունեցիր:
  11. Եթե ուզում ես ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, նշանակում է դու ապրում ես հանուն նրա ում ուզում ես ապացուցել այն: Եթե դու ապրում ես հանուն քեզ, ապա կարիք չկա ինչ-որ մեկին ապացուցել ինչ-որ բան:
  12. Երազանքները մեր կարողությունների ձայնն են: Ահա ես չեմ երազում երգել օպերա: Չունեմ ոչ´ ձայն, ոչ´ էլ լսողություն: Իսկ եթե երազեի, ապա այդ երեազանքները կթեժացնեին իմ կարողությունները: Հետևաբար փորձեցի ինձ օպերայում: Պարզապես պետք է  մտածել ինչպես իրականացնել այդ երազանքը: Այստեղ գլխավորը չշտապելն է , այդ դեպքում բավականին արագ կստացվի: Լավ է երբ մարդը կարող է իրեն ասել    «Ես միայն զբաղվում եմ նրանով, որով փորձում եմ իրականացնել իմ երազանքը»:
  13. Եթե ուզում ես իմանալ, թե ինչպես են մարդիկ քեզ վերաբերվում՝ պատմիր նրանց քո ծրագրերի և երազանքների մասին: Նա ով ձեր հանդեպ գաղտնի լցված է ատելությամբ՝ կքննադատի այն: Նա ով ձեզ լավն է ցանկանում, կհուշի ինչպես այն անել:
  14. Շփվելով մարդու հետ ,հիշիր, որ նա քո մասին լավ կարծիքի է:
  15. Հասիր հաջողության կանցնի վիրավորանքը:                                Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Շողեր Գրիգորյանը:                                                                                                     
Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (13.08.2016)
Դիտումներ: 949 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar