Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Ադամ Ջեքսոնի խորհուրդները սիրո մասին և ոչ միայն

Ադամ Ջեքսոնի խորհուրդները սիրո մասին և ոչ միայն

  1. Մենք անընդհատ սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն  կանի առաջին քայլը: Եվ դա հիմնական պատճառներից մեկն է,  որ մարդիկ չեն ունենում իրական սեր՝ նրանք սպասում են, որ սկզբում ինչ-որ մեկը պիտի իրենց սիրի և այնուհետև միայն իրենք: Այս ամենը նման է այն երաժիշտին, ով ասում է. «Ես կնվագեմ միայն այն դեպքում, երբ մարդիկ կսկսեն պարել»:
  2. Չափազանց դժվար է ապրել մեկի հետ, ով քեզ չի հարգում, հատկապես, եթե այդ մեկը դու ինքդ ես:
  3. Եթե սիրում եք ինչ-որ մեկին, ազատություն տվեք նրան: Եթե նա կվերադառնա ձեզ մոտ, նշանակում է, նա ձերն է, եթե ոչ, ապա նա երբեք էլ ձերը չի եղել:
  4. Այն, ինչ դուք բավական հաճախ կրկնում եք, դառնում է ձեր ենթագիտակցության մի մասը:
  5. Հնարավոր չի միայն արտաքիով որոշել, թե ինչ տեսակ մարդ է ձեր առջև կանգնած: Ինչ-որ մեկին սիրելու համար անհրաժեշտ է  տեսնել նրա էությունը, հոգին: Կան բաներ, որոնք աչքերով տեսանելի չեն:
  6. Հաջողության հասնողների և չհասնողների միջև հիմնական տարբերությունը կայանում է ոչ թե տաղանդի, այլ համառության մեջ:
  7. Անհաջողություն ունենալու միակ լավագույն ճանապարհը ոչինչ չանելն է;
  8. Եթե դուք գրի եք առել ձեր նպատակը, նշանակում եք դուք արդեն դրա իրագործման ճանապարհին եք;
  9. Եթե դուք ունեք ցանկություն, նշանակում է դուք ունեք նաև ուժ այն իրագործելու համար:
  10. Կարելի է ձիուն տանել դեպի ջուրը, բայց հնարավոր չէ նրան ստիպել խմել այդ ջուրը:
  11. Պարտադիր չի, որ քո ապագան լինի այնպիսին, ինչպիսին քո անցյալն է: Դա հնարավոր է միայն դեպքում, եթե դու անում ես այն, ինչ անում էիր միշտ և արդյունքում կստանաս այն, ինչ  ստանում էիր միշտ:
  12. Նոր կյանք սկսելու համար անհրաժեշտ է կամ ոգեշնչում կամ հիասթափություն:
  13. Սխալվելը՝ մարդկային է, ներելը՝ աստվածային:
  14. Մենք հաճախ ենք մեղադրում ուրիշներին, բայց երբեք չենք կարող վստահաբար ասել, որ նույն իրավիճակում , մենք այլ կերպ կվարվեինք իրենց փոխարեն:
  15. Ցանկացած հարաբերություններում կան վերելքներ և վայրեջքներ, լավ և վատ ժամանակներ, ամեն բան կախված է այն բանից, թե ինչպես կհաղթահարեք այդ փուլերը: Օրինակ, եթե ամեն անգամ վիճելիս սպառնում եք, որ կդադարեցնեք ձեր հարաբերությունները, վաղ թե ուշ այդպես էլ կլինի:
  16. Փող աշխատելու համար անպայման չէ փող ունենալ:
  17. Հնարավոր չի կյանքը նորից սկսել, բայց կարելի է այն այլ կերպ շարունակել:

 

Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (07.08.2016)
Դիտումներ: 1051 | - Վարկանիշ -: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar