Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

​Խորհուրդներ Վալերի Սինելնիկովի «Սիրիր քո հիվանդությունը» գրքից

 Խորհուրդներ Վալերի Սինելնիկովի «Սիրիր քո հիվանդությունը» գրքից

 Ֆիզիկական  հիվանդությունների  առաջացման  պատճառները  խորն են: Իրականում մեր  գիտակցությունն  ու   մարմինն  իրենց   մեջ ընդամենը 1,5 տոկոս ինֆորմացիա են պարունակում այդ հիվանդությունների մասին: Հիմնական ինֆորմացիան գտնվում է  անգիտակցական  դաշտում:

 Միտքը     ունիվերսալ  էներգետիկ  դաշտ  է, որը ինչպես  արարող,  այնպես  էլ  կործանարար  կարող  է լինել: Տվյալ  դեպքում,  եթե    ինքներդ  ձեր  մասին  վատ  մտքեր կամ ներանձնային որևէ  խնդիր ունեք,   դուք   մշակում  եք  ինքնաոչնչացման  ծրագիր: Եթե  մարդը  վատ  է  տրամադրված  ուրիշի  հանդեպ(օրինակ, եթե ատում եք որևէ մեկին) դա ևս  հանգեցնում  է   ինքնաքայքայման: Չէ՞  որ  մենք  և  ուրիշները  Տիեզերքի մի  մասնիկ  ենք  և  բացասական  մտքերը  ուղղված  ուրիշին սեփական  գոյության  ժխտումն  են: Քչերը  պատկերացում  ունեն  այն  մասին,  թե  ինչ  հասկայական  ուժ  ունեն  այն  մտքերը   ու  բառերը,  որոնք   մենք  արտասանում  ենք, ընդ  որում՝  առանց  ընտրողականություն  դնելու  դրանց  միջև, ինքնաբերաբար  և  անգիտակցաբար:

Հպարտությունը քրիստոնեական  կրոնում    համարվում  է  մահացու  մեղքերից  մեկը: Յուրաքանչյուր  ոք  աշխարհ  գալուց  ուզում  է  զգալ իր  անձի  նշանակությունը,կարևորությունը, դա դրսևորվում է այն դեպքում, երբ մենք  մեզ  ավելի  բարձր ենք  դասում ուրիշներից,    սկսում  ենք  քննադատել,ատել  և  այլ  բացասական  զգացողություններ ունենալ, դա   կարող  է  հանգեցնել տանջանքների, հիվանդությունների՝  նույնիսկ  մահվան:

Վիրավորանքն  առաջանում  է  այն  ժամանակ,  երբ,   ըստ   մեզ,  մեր   հետ  անարդար  են  վարվել: Այն  առաջանում  է  ի  պատասխան  վիրավորանքի, վրդովմունքի, ծաղրի   պատճառած   ցավի, ծեծի, կորստի  և  այլն: Մարդը  պահանջում  է, որ  փոխեն  իր  հանդեպ  վերաբերմունքը,մոտեցումը,  սիրեն, հարգեն, գնահատեն  ու   խնամքով  վերաբերվեն  իրեն: Հակառակ դեպքում   առաջանում  է  ագրեսիա,նույնիսկ  կարող է առաջանալ ցանկություն  տեսնել  իրեն  ցավ  պատճառողի  մահը  և  այս  բացասական  զգացողությունները՝  ուղղված  դիմացինին կարող են հանգեցնել  ինքնաոչնչացման: Երբ  ձեզ  հետ   վատ  են  վերաբերվում  մի  պահ   խորը  մտածեք, թե  ինչպես  եք  ԴՈՒՔ ինքներդ  ձեզ  վերաբերվում: Եթե  փոխենք  մեր  նկատմամբ  վերաբերմունը  կփոխվի  նաև  ուրիշների  վերաբերմունքը՝  ուղղված  մեզ:

Սրտնեղումը դժգոհության  ու  գրգռման  զգացումն  է: Պատկերացրեք, որ   ունեք  նպատակ  ու  գրեթե  հասնում  եք  դրան  և  հանկարծ   ձախողում, անհաջողություն: Արդյունքում  առաջանում  է  սրտնեղում,  որը  անգիտակցական  ագրեսիա  է  սեփական  անձի  նկատմամբ:Եթե  արդյունքը  անցանկալի  է,  ապա  դա  նշանակում  է, որ  ինչ- որ  բան  սխալ  եք  արել՝ պարզապես  փոխեք  ձեր   գործողությունները:

Երկերեսանիություն անել  նշանակում  է լինել  կեղծ, երկակի,թաքնվել  դիմակի  տակ, ցույց  տալ  մի  բան, մտածել  կամ  անել  ուրիշ   բան: Նման  մարդկանց  հետ  շփվելիս՝  ունենում  ենք  գլխացավեր  և  դա  այն  պատճառով,  որ  մենք  ինֆորմացիան  ընկալում  ենք  անգիտակցական  ու  գիտակցական  մակարդակում: Մարդը  փորձում  է  համատեղել  անհամատեղելին  և  արդյունքում՝  գլխացավեր  ու  վատ  տրամադրություն:Սակայն  ոչ  միայն  երկերեսանիների  հետ շփումն  է  հանգեցնում  գլխացավերի  այլև  բոլոր  կեղծավորներն  են  տառապում  ցավերից: Երկերեսանին  ջանում  է  միջավայրում  հանդես  գալ  այնպիսին,   ինչպիսին  նա  իրականում  չէ: Սովորեք սիրել  ու  ընդունել  ձեզ  այնպիսին,  ինչպիսին  կաք,  հարգե՛ք  ձեր  անհատականությունը:

Հայոյանք,վատ  մտքեր. եթե    մենք  մտքեր  ենք  ունենում  դիմացինի  մասին,  ապա   երկուստեք     առաջանում է  ինֆորմացիոն-տեղեկատվական  դաշտ: Երբ  մենք  վատ  մտքեր ենք  ունենում  ուրիշի մասին,  ապա  այն   ուղղվում  է  վերջինիս  հասցեով  և ենթագիտակցական  մակարդակում  կարող  է  վնաս  պատճառել   նրան: Եթե  դուք  ցանկանում եք  ապրել  առողջ   ու  երկար,  ապա  եղեք  բարի, քաղաքավարի և  ունեցեք  հումորի   զգացում:

Ցանկացած հիվանդության առաջացման  պատճառները  կյանքում  ունեն  3  պատճառ.

1. Եթե չեն գիտակցվում  սեփական    կյանքի  նպատակակետերը, իմաստը և  նպատակը: 

2. Եթե չեն գիտակցվում և չեն հասկացվում  Տիեզերքի  օրենքները:

3.Եթե կան ենթագիտակցական  և  գիտակցական  կործանարար  մտքեր,զգացմունքներ  և  հույզեր:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտի ուսանողուհի Հասմիկ Գալոյանը

Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (14.08.2016)
Դիտումներ: 816 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar