Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

խորհուրդներ Ֆրենսիս Բեկոնից
  1. Աշխարհում ամեն բան կրկնվում է:
  2. Դեղը հիվանդությունից ավելի վատ է: 
  3. Տղամարդը ամուսնության հաջորդ օրը իրեն յոթ տարով ավելի մեծ է զգում:
  4. Մտքերը նման են մարդկանց՝ իրենց երիտասարդությունն ունեն:
  5. Որքան մարդը շատ գիտի, այնքան շատ կասկածներ ունի:
  6. Ոչինչ այնքան ճանաչում չի բերում, որքան սեփական թշնամիներին ներելը:
  7. Հոգին մերկացնելը նույնքան ամոթ է, որքան մարմինը:
  8. Մարդը իշխելով ուրիշներին՝ ծախսում է սեփական ազատությունը:
  9. Նա,ով կաղում է, սակայն վազում է ճանապարհով, ավելի շուտ է տեղ հասնում, քան նա, ով չի կաղում , սակայն ճանապարհով էլ չի գնում:
  10. Մարդիկ բաժանվում են երկու մասի՝ մի մասը նկատում է տարբերությունները, մյուս մասը՝ նմանությունները:
  11. Մեծ փոփոխություններին ավելի հեծշտ ես հարմարվում, քան փոքր փոփոխություններին:
  12. Ապագայի մասին ավելի շատ են խոսում նրանք, ովքեր այն չունեն:
  13. Ճշմարիտ իմանալ ինչ որ բան, նշանակում է իմանալ այդ ինչ որ բանի իրական պատճառները:
  14. Մթության մեջ բոլոր գույները նույնն են:
  15. Տղամարդը արդեն իսկ կիսով չափ սիրահարված է այն կնոջը, որը լսում է իրեն:
  16. Մարդիկ ծնվում են և մահանում, իսկ եթե ընթացքում էլի ինչ որ բան է տեղի ունենում նշանակում է իրենք հաջողել են:
  17. Մարդիկ վախենում են մահվանից, այն նույն պատճառով , ինչ երեխաները մթությունից՝ երկու դեպքում էլ անորոշություն է:
  18. Եթե հավատարիմ լինես ինքդ քեզ, կդավաճանես ուրիշներին:
  19. Հնարավոր չի սիրել և միևնույն ժամանակ իմաստուն լինել:
  20. Երեխաներին խաբում են կոնֆետներով, մեծերին՝ երդումներով:
  21. Ով վստահ է սկսում, վերջում սկսում է կասկածել, իսկ ով կասկածով է սկսում, վերջում ավելի վստահ է լինում:
Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (27.09.2016)
Դիտումներ: 604 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar