Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Աբրահամ Մասլոուի խորհուրդները
  • Ցանկացած անձ միառժամանակ և՛ բարի է, և՛ չար, և՛ կին է, և՛ տղամարդ, և՛ մեծահասակ, և՛ երեխա: Չի կարելի մարդուն գնահատել միայն մի կողմով:
  • Բավարարված ցանկությունը դադարում է ցանկություն լինել: Օրգանիզմում սկսում են իշխել չբավարարված պահանջմունքները, որոնք և որոշում են մարդու վարքը:
  • Մարդուն փոխելու համար ընդամենը պետք է փոխել նրա վերաբերմունքը իր հանդեպ:
  • Եթե ինձ ինքնաթիռից դուրս նետեին և ասեին, որ մինչ մոտակա ցամաքը հազարավոր մղոններ կան , ես միևնույնն է կլողայի դեպի այդ ցամաքը: Եվ ես ատում եմ նրան, ով այդ իրավիճակում  կհանձնվեր: 
  • Երբ քո ձեռքում մուրճ կա, բոլոր խնդիրները մեխ են թվում:
  • Երբ ինքներդ ձեր համար բացահայտեք, թե ինչ է միջինը, հարցրեք ինքներդ ձեզ,  արդյո՞ք այդ միջինը ձեզ համար ցանկալի է:
  • Հիասթափությունը վկայում է այն մասին, որ առկա է եղել հիացմունք: 
  • Սերը վերաբերմունք է մեկ այլ անձի հանդեպ ինչպես նպատակ, և ոչ թե ինչպես նպատակին հասնելու միջոց:
  • Երջանկության, ուրախ պահերից հետո, անպայմանորեն, անխուսափելիորեն ծնվում է անհանգստություն, անբավարարվածություն, ցանկություն ունենալ ավելին: 
  •  Կյանքը անընդհատ ընտրություն գործընթաց է: Ամեն անկնթարթ մարդը ընտրություն է կատարում կա՛մ   կատարել հետ քայլ, կամ գնալ դեպի նպատակը:  
  •  Եթե ցանկանում եք ինքներդ ձեր հետ ներդաշնակ լինել, պետք է լինեք այն, ինչ կարող եք լինել:.
Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (11.09.2016)
Դիտումներ: 821 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar