Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Լուիզա Հեյ <<Ինչպես սիրել ինքդ քեզ>>

Լուիզա Հեյ <<Ինչպես սիրել ինքդ քեզ>>
1.Գովաբանեք ձեզ. քննադատությունը խախտում է ներքին ոգին: Գովաբանությունը ամրացնում է այն:
Պետք է հիշել հետևյալ արտահայտությունը ` <<եթե ինքդ քեզ չգովաբանես,ոչ ոք չի գովաբանի >> …: Այս արտահայտությունը այժմ կրում է բոլորովին այլ իմաստ: Մենք պետք է գովերգենք ինքներս մեզ ավելի հաճախ, դա կհանգեցնի միայն դրական հույզերի և առողջության:
2.Եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Դադարեք ինքներդ ձեզ քննադատել:  Քնադատությունը երբեք ոչ ոքի չի փոխում: Տեսե՛ք, թե ինչ է տեղի ունենում այն պահին, երբ դուք  բավարարված չեք, այդ ժամանակ ձեր գլխում սավառնում են բացասական մտքերն ու զգացմունքները, որոնք ներգրավվում և բերում են կյանքում բացասական փոփոխություններ: Գովաբանեք ձեզ և ձեր մտքերը կլինեն դրական:  Իսկ սա նշանակում է, որ փոփոխությունները նույնպես դրական կլինեն:
3.Ձեր թերություններին մոտեցեք սիրով: Մտածե՛ք,  որ դրանք ստեղծել եք, որպեսզի տեսնեք ձեր կարիքները: Եթե լավ մտածենք ,ապա այո մենք մշակում ենք մեր թերությունները,  որովհետև դա օգնում է ստանալ այն, ինչ ցանկանում ենք: Երբ մենք ձգտում ենք նոր կյանքի,  պետք է ազատվենք բնավորության այն վատ գծերից,  որոնք ձևավորվել են տարիների ընթացքում:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Մաթևոսյանը:

Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (08.08.2016)
Դիտումներ: 1092 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar