Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 191
Ցուցադրված նյութերը: 161-170
Էջեր: « 1 2 ... 15 16 17 18 19 20 »

Ձիավարության  ժամանակ  մարզում  ենք  բոլոր   մկանները,  լավացնում  արյան  հոսքը: Օգնում  է  թութքի, սրտի  հիվանդությունների,  գիրության  ժամանակ:ԱՄՆ- ում   ձիավարության  միջոցով  բուժում  են  փակ,  ամաչկոտ, աուտիկ  երեխաներին:

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 631 | Добавил: khudoyanani | Дата: 11.08.2016 | Комментарии (0)

 ....Սակայն այս սկզբունքի կիրառման դեպքում ամեն ինչ այլ կերպ է ընթանում: Եթե քնի միջոցով հնարավոր է պարզապես "վերանալ” գոյություն ունեցող իրականությունից, չհիշել կամ մոռանալ այն միտքը, որը շարունակաբար հանգիստ չի տալիս, ապա երեք 10-ի սկզբունքի կիրառման դեպքում պարզապես պետք է անձն ինքն իրեն տա հետևյալ հարցերը՝ ինչպե՞ս կվերաբերվեմ ես այս խնդրին 10 ժամ անց, 10 ամիս անց և 10 տարի անց : 

 

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 711 | Добавил: khudoyanani | Дата: 11.08.2016 | Комментарии (0)

Ձեռքեր- կյանքի  փորձություններին  դիմակայելու  խորհրդանիշն է: Ձեռքերի  միջոցով  վերցնում  ենք,բռնում կամ  հրաժարվում  այս  կամ  այն  բանից: Աջ   ձեռքը   խորհրդանշում  է  հարաբերությունները  կանանց  հետ,  ձախը՝  տղամարդկանց: Հետևաբար, եթե հաճախակի ցավեր ունեք աջ ձեռքի շրջանում, ապա դուք խնդիրներ ունեք կանանց հետ, և հակառակը՝ ձախ ձեռքի հատվածում ցավերի դեպքում որոշ խնդիրներն կան տղամարդկանց հետ հարաբերություններում:

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 2153 | Добавил: khudoyanani | Дата: 09.08.2016 | Комментарии (0)

Դեմքի օվալ կառուցվածք ունեցողները, ինչպես, օրինակ, Բիլ Քլինթոնը, Ֆրանկլին Ռուզվելտը որպես կանոն ունենում են ինտելեկտի բարձր մակարդակ, ինչը թույլ է տալիս հաջողության հասնել անգամ այն գործողություններում, , որոնց վերջիններս վերաբերվում են մակերեսորեն: Բնավորության անկայունությունը խանգարում է այն առումով, որ սկսած գործը ավարտին հասցնելու հավանականությունը կտրուկ իջնում է: Եվ անգամ տրամաբանական մտածողության բարձր մակարդակի դեպքում վերջիններիս համար դժվար է կենտրոնանալ որևէ խնդրի վրա տևական ժամանակահատվածում: 

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 912 | Добавил: khudoyanani | Дата: 09.08.2016 | Комментарии (0)

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. մի քանի րոպե է, ինչ ծանոթացել եք որևէ մեկի հետ և ահա նա այնպիսի տպավորություն է թողնում ձեզ վրա, կարծես ձեր մասին հսկայական տեղեկատվություն  ունի, ճանաչում է ձեզ վաղուց:  Դա  բնականաբար ձեզ դուր է գալիս,  դուք սկսում եք հետաքրքրվել  և վստահել նրան:  Հոգեբանության մեջ այս երևույթը կոչվում է սառը ընթերցում, այն դարեր շարունակ կիրառվել է մոգերի, կախարդների, գուշակների կողմից և մինչ այսօր էլ կիրառվում է:  Սառը ընթերցման կամ Ֆորերայի էֆեկտի ամենատարածված կիրառումներից մեկը հորոսկոպներն են...

 

 

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 495 | Добавил: khudoyanani | Дата: 09.08.2016 | Комментарии (0)

Եղեք հանելուկային, որովհետև  իսկապես խելացի մարդը երբեք չի բացում բոլոր խաղաքարտերը։ Ոչ մեկին մի՛ պատմեք ամեն ինչ ձեր մասին, ձեր ծրագրերի և ձգտումների մասին։ Մարդիկ, ովքեր հասել են հաջողության, մտածում են եռակի անգամ ինչ- որ բան ասելուց առաջ, քանի որ դուրս եկած խոսքը չես բռնի։ Պահպանեք պարզություն ամեն ինչում, ինչ -որ դուք անում եք, և մարդիկ ձեզ կհամարեն  տաղանդավոր։ Ասե՛ք միայն լավը, և մարդիկ միշտ կձգտեն դեպի ձեզ ։ Երբեք ուրիշների մասին վատը մի ասեք, և բոլորը կիմանան, որ դուք չեք քննարկում մարդկանց նրանց մեջքի ետևում։  Աշխատեք  ձեր բնավորության կատարելագործման վրա և կյանքում պահպանեք բարձր սկզբունքներ։

 Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Հայրապետյանը:

Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 3407 | Добавил: khudoyanani | Дата: 08.08.2016 | Комментарии (0)

Գովաբանեք ձեզ. քննադատությունը խախտում է ներքին ոգին: Գովաբանությունը ամրացնում է այն:

Պետք է հիշել հետևյալ արտահայտությունը ` <<եթե ինքդ քեզ չգովաբանես,ոչ ոք չի գովաբանի >> …: Այս արտահայտությունը այժմ կրում է բոլորովին այլ իմաստ: Մենք պետք է գովերգենք ինքներս մեզ ավելի հաճախ, դա կհանգեցնի միայն դրական հույզերի և առողջության:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Մաթևոսյանը:

Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 1091 | Добавил: khudoyanani | Дата: 08.08.2016 | Комментарии (0)

Մենք անընդհատ սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն  կանի առաջին քայլը: Եվ դա հիմնական պատճառներից մեկն է,  որ մարդիկ չեն ունենում իրական սեր՝ նրանք սպասում են, որ սկզբում ինչ-որ մեկը պիտի իրենց սիրի և այնուհետև միայն իրենք: Այս ամենը նման է այն երաժիշտին, ով ասում է. «Ես կնվագեմ միայն այն դեպքում, երբ մարդիկ կսկսեն պարել»:
Չափազանց դժվար է ապրել մեկի հետ, ով քեզ չի հարգում, հատկապես, եթե այդ մեկը դու ինքդ ես:
Եթե սիրում եք ինչ-որ մեկին, ազատություն տվեք նրան: Եթե նա կվերադառնա ձեզ մոտ, նշանակում է, նա ձերն է, եթե ոչ, ապա նա երբեք էլ ձերը չի եղել:
Այն, ինչ դուք բավական հաճախ կրկնում եք, դառնում է ձեր ենթագիտակցության մի մասը:
Հնարավոր չի միայն արտաքիով որոշել, թե ինչ տեսակ մարդ է ձեր առջև կանգնած: Ինչ-որ մեկին սիրելու համար անհրաժեշտ է  տեսնել նրա էությունը, հոգին: Կան բաներ, որոնք աչքերով տեսանելի չեն:

Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 1051 | Добавил: khudoyanani | Дата: 07.08.2016 | Комментарии (0)

Ինչու՞ են մարդիկ երազներ  տեսնում

 

       Երազատեսության հարցը ուսումնասիրվել է տարբեր տեսանկյուններից: Հեղինակները հետաքրքիր վարկածներ ու մոտեցումներ են առաջադրել: Այսպես, Զ. Ֆրեյդը, վերլուծելով իր այցելուների երազները, եկել է այն եզրակացության, որ  վերջիններս արտահայտում են մարդկանց ճնշված ցանկություններն ու ձգտումները: Ֆրեյդի համոզմամբ` երազում մարդիկ կարող են տեսնել այն, ինչի ցանկանում են հասնել՝ բառացիորեն կամ սիմվոլիկ: Ուսումնասիրելով երազները` Զ. Ֆրեյդը վեր էր հանում  այցելուների թաքնված վախերն ու ձգտումները: Ալան Հոբսոնի ուղեղի էլեկտրական ակտիվության երկրորդային  էֆֆեկտի տեսության տեսանկյունից՝  երազներն իրենց մեջ ոչ մի իմաստ չեն կրում, ընդամենը պատահական էլեկտրական ազդակների արդյունք են, որոնք առաջանում են հույզերի, ընկալման և հիշողությունների համար պատասխանատու  ուղեղային բաժիններում:

Նյութը պատրաստել է հոգ. գիտ. թեկնածու  Աննա Առաքելյանը

Հանրամատչելի հոդվածներ | Просмотров: 1976 | Добавил: khudoyanani | Дата: 06.08.2016 | Комментарии (0)

Մարդու բացահայտմանն ուղղված  16 խորհուրդ Ալան Պիզի կողմից

Մարդու մասին կարծիքը ձևավորվում է  հանդիպման  առաջին  4 րոպեների ընթացքում ՝ առաջին 10 վայրկյանների ընթացքում այն ձևավորվում է, մնացած ժամանակահատվածում՝ ստուգվում:
Լարված իրավիճակներում  կինը խոսում է առանց մտածելու, տղամարդը՝ գործում է առանց մտածելու:  Ահա թե ինչու բանտարկյալների շուրջ 90 տոկոսը տղամարդիկ են, իսկ հոգեբանների  այցելուների շուրջ  90 տոկոսը՝  կանայք:
Կանայք ծիծաղում են այն տղամարդկանց վրա, որոնք իրենց դուր են գալիս, իսկ տղամարդիկ ձգտում այն կանանց, ովքեր ծիծաղում են իրենց վրա:.
 Այն մարդիկ, ովքեր միևնույն հույզերն են ունենում, որոնց մեջ ինչ -որ կապ կա, անգիտակցաբար կրկնօրինակում են միմյանց շարժումները: Եվ այդ կրկնօրինակումը ավելի է ամրապնդում հարաբերությունները:
Դուք երբեք չեք ունենա երկրորդ հնարավորություն առաջին տպավորություն թողնելու համար:

Խորհուրդ են տալիս հոգեբանները | Просмотров: 2792 | Добавил: khudoyanani | Дата: 05.08.2016 | Комментарии (0)