Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Զիգմունդ Ֆրեյդի 17 գաղափարներ, որոնք կպատմեն մեր մասին


Զիգմունդ Ֆրեյդի 17 գաղափարներ, որոնք կպատմեն մեր մասին
20-րդ դարի ամենահայտնի գիտնականներից է Զիգմունդ Ֆրեյդը: Ոմանք նրան համարում էին խաբեբա, իսկ ոմանք էլ` հանճարեղ: Կոկո Շանելը նրան անվանել է առաջին տղամարդ-ֆեմինիստը. հենց Ֆրեյդը դարձավ սեռական հեղափոխության գաղափարախոսը:
1. Աշխարհի ստեղծման ծրագրում նշված չէր, որ գործը կարող է երջանկացնել մարդուն:

2. Այն պահից սկսած, երբ մարդը սկսում է մտածել կյանքի իմաստի և արժեքի մասին՝ կարելի է նրան հիվանդ համարել:

3. Առաջին մարդը, որը քարի փոխարեն հայհոյանք է շպրտել, եղել է քաղաքակրթության ստեղծողը:

4. Իդեալական, հավերժական, մաքուր սերը, որը գալիս է ատելությունից, գոյություն ունի միայն կախվածության և թմրամոլության մեջ:

5. Մենք ապրում են շատ տարօրինակ ժամանակներում և նկատում ենք, որ առաջընթացը քայլում է դեպի բարբարոսություն:

6. Ինչքան մարդիկ անբասիր են երևում, այնքան շատ սատանաներ կան նրանց ներսում:

7. Երբ ինձ քննադատում են, ես կարողանում եմ ինձ պաշտպանել, բայց գովասանքի դեմ ես անզոր եմ:

8. Ձեր անհատականության մասշտաբը որոշում է խնդրի արժեքը, որը ընդունակ է ձեզ հունից հանել:



9. Նախքան ձեզ մոտ դեպրեսիա և ցածր ինքնագնահատական ախտորոշելը, համոզվեք, որ շրջապատված չեք հիմարներով:

10. Մենք երբեք չենք լինում այնքան անպաշտպան, ինչքան լինում ենք սիրելու ժամանակ, և երբեք չենք լինում այնքան հուսահատ և դժգոհ, ինչքան սերը կորցնելուց հետո:

11. Այն ամենը, ինչ դուք անում եք անկողնում հիանալի է և լիովին ճիշտ, եթե այն երկուսիդ էլ դուր է գալիս:

12. Սեռական շեղում կարելի է համարել միայն սեռական հարաբերությունների բացակայությունը. մնացած բոլորը ճաշակի հարց է:

13. Հիմարության առաջին նշանը ամոթի ի սպառ բացակայությունն է:

14. Մարդիկ ավելի բարոյական են, քան մտածում են, և ավելի շատ անբարոյական, քան կարող են նրանք պատկերացնել:

15. Ինչն իրականում մեր մեջ կա, չի ճանաչվում, իսկ ինչը ճանաչվում է, իրական չէ:

16. Յուրաքանչյուր սովորական մարդ, իրականում սովորական է մասամբ:

17. Երբեմն սիգարը պարզապես սիգար է:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Հռիփսիմե Արզումանյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani24 (15.08.2016)
Դիտումներ: 1107 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar