ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեղքի զգացումը, խղճի խայթը, ամոթը զուտ մարդկային այն ապրումներն են, որոնցով մարդը սեփական արարքների, նույնիսկ մտքերի համար իրեն պատասխանատու է զգում իր և ուրիշների առաջ։ Այդ զգացումները մեծապես նպաստում են, որ հասարակությունը քաոսի չվերածվի, չկործանվի։ Ամերիկացի էթնոհոգեբան Մ. Միդը նկարագրում է կիսավայրենի մի ցեղ՝ մուդուգումորներին, որոնք խախտել էին սոցիալական տաբուները, արդյունքում՝ «Մուդուգումորների հասարակությունը վերածվել էր ջունգլիների, որտեղ ամեն մեկը թշնամի էր դարձել մյուսին»։ Իհարկե, դժվար է ասել, թե ի՞նչն Է հասարակությունը կամ անձին անբարոյական դարձնում։ Մի դեպքում տնտեսական անկումը, քաղաքական քաոսն Է հանգեցնում դրան, այլ դեպքերում՝ զուտ հոգեբանական պրոբլեմները։ Ըստ Ֆրոյդի, մեղքի զգացման առկայությունն Էլ կարող Է դրդել մեղսագործության։ «Հատկապես երիտասարդ շատ հանցագործների մեջ, -գրում է նա, - կարելի է ապացուցել հանցագործությանը նախորդած շրջանում ուժեղ մեղքի զգացման առկայությունը»։
Անկախ մեղսագործության պատճառներից՝ մի բան պարզ Է՝ այն անկման Է տանում մարդուն այն ոլորտում, որտեղ կատարվում է մեղսագործությունը (երբեմն այլ ոլորտներում մարդը գերբարոյականություն Է սկսում դրսևորել, կարծես փոխհատուցելու, մեղքերը քավելու նպատակով, իսկ ավելի հաճախ անբարոյականությունը սկսում է տարածվել նաև այլ ոլորտներում)։ Կարելի է ուր– վագծել նաև անկման հոգեբանական մեխանիզմները, ցանկացած արարք, որին մարդու բարոյականությունը բացասական գնահատական Է տալիս, որքան էլ գիտակցությունն արդարացնի, անգիտակցական մակարդակում սպի Է թողնում «ես»–ի վրա, կարծես գրանցվում Է. «Դու սրիկա ես և որպես այդպիսին դու էլի կարող ես սրիկայություններ անել» (ձու գողացողը ձի Էլ կգողանա)։ Արդյունքում մարդն իսկապես դառնում Է սրիկա։ Նման մարդկանց մեջ նույնիսկ եթե արտաքինից ամեն ինչ բարեհաջող Է ընթանում, ներքուստ ներհոգեկան կոնֆլիկտները, տագնապները, ճնշվածությանը, շատ հաճախ անգիտակցաբար, (քրքրում են» նրանց հոգին, երբեմն հանգեցնում անգիտակցական ինքնադատապարտումների։ «Մեղքի զգացումը, - գրում են ֆրանսիացի հոգեվերլուծաբաններ ժ. Լապլանշը և ժ. Պոնտալիսը, –...հանդես է գալիս որպես անգիտակցական դրդապատճառների մի համակարգ, որով բացատրվում են այն անհաջողությունները, հանցագործ վարքը, տառապանքը, որ սուբյեկտը պատճառում է իրեն»։ Մեղքի կործանարար ազդեցությունը նկատվել Է հնագույն ժամանակներում։ Մարդիկ հավատացած Էին, որ զանազան աղետների պատճառն իրենց մեղքերն են (ըստ տարբեր ժոդովուրդների առասպելների, նաև Աստվածաշնչի, մարդը մահկանացու Է դարձել Աստծո առաջ մեղանչելու պատճառով), իսկ պատժողին իրենցից դուրս Էին հանել։ Դա Աստված Էր կամ բնության ուժերը։ Թե որքան մեծ է եղել նախնադարյան մարդու՝ մեղքի հանդեպ վախը, կարելի Է գաղափար կազմել կիսավայրենի ցեղերի հետազոտությունների տվյալներով; Այսպես, ավստրալիական ցեղերն ուսումնասիրելիս գիտնականները մի տարօրինակ երևույթի Էին բախվել. «...Երբ ցեղի անդամը որևէ ծանր մեղք էր գործում, նախ խուճապի էր մատնվում, որից հետո կարծես համակերպվում Էր, ապա մահանում»։
Մարդիկ մեղքի հետևանքներից ազատվելու տարբեր միջոցներ են ստեղծել, օրինակ՝ զոհաբերությունները, հին Հունաստանում սովորույթ կար ամեն տարի ծովը նետել մի երիտասարդի, ընդսմին կրկնելով հետևյալ աղոթքը.«ՙԵղիր մեր մեղքերի մաքրագործողը¦: Ենթադրվում էր, թե այս ծեսը նպաստում է ժողովրդին պաշարող փորձանքներից ազատելուն: Զոհաբերվում էին նաև կենդանիներ, բույսեր։ Մեղքերից ներում ստանալու միջոց է եղել նաև աղոթքը.§Հնագույն արիացին, - գրում է 19-րդ դարի նշանավոր ազգագրագետ է. Թայլորը, -հետևյալ կերպ էր աղոթում. §ՈՒժի պակասության պատճառով , ո՜վ հզոր և պայծառ Աստվա՛ծ, ես մեղանչել եմ։ Ների՛ր, ամենակարո՛ղ, ների՛ր ...Եթե մենք՝ մարդիկս, օ՜ Վարունա, մեղանչում ենք երկնային տիրակալի առաջ, եթե մենք խախտում ենք օրենքը, թեկուզ և չկանխամտածված ձևով, ների՛ր, ամենակարո՛ղ, ների՛ր»։ Մաքրվելը, լողանալը նույնպես դիտվել են որպես մեղքերից ազատվելու միջոց։ «Հնագույն պերուացիների մոտ, - գրում է Է. Թայլորը, - կան հստակ ցուցումներ այն մասին, որ մաքրվելը մեղքերից ազատվելու իմաստ ունի։ Մեղքերը խոստովանելուց հետո ինքը լողանում էր մոտակա գետում՝ արտասանելով հետևյալ բառերը.«Օ՜, գե՛տ, ընդունիր իմ մեղքերը, տա՛ր նրանց ծովը, և թող նրանք երբեք ետ չգան»։
Մեղքերի թողության հնագույն, նաև տարածված ձևերից է խոստովանությունը , որի հոգեբանական վերլուծությանն էլ նվիրված է այս հոդվածը։ Խոստովանությանը մեծ նշանակություն է տրվում քրիստոնեության մեջ, հատկապես՝ կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներում։ Այն, իհարկե, առկա է նաև այլ կրոններում և ժողովրդական հավատալիքներում։ Ըստ որում, զարգացման ցածր մակարդակի վրա գտնվող շատ ցեղերում խոստովանությանը մոգական նշանակություն է տրվում։ Ըստ ֆրանսիացի էթնոհոգեբան Լեվի Բրյուլի, դժբախտություններն այդ ցեղերում բացատրվում են տաբուների (սրբագործված արգելքների) խախտմամբ, և ցեղի անդամների խոստովանությունը դիտվում է որպես հետագա դժբախտություններից խուսափելու միջոց։
Քրիստոնեության մեջ խոստովանությունը կատարվում է անհատական կամ խմբային ձևերով։ Անհատական խոստովանության ժամանակ ապաշխարողը խոստովանում է իր մեղքերը, իսկ հոգևորականը թողություն է տալիս դրանց։ Երբեմն խոստովանությունը կատարվում է հավատացյալների խմբի առաջ։ Խմբային խոստովանությունը «... կրում է մեղքերի թողության հավաքական աղոթքի բնույթ»։ Հոգևորականն ընթերցում է պատվիրանները կամ թվարկում մեղքերը, իսկ հավատացյալները արտահայտում են իրենց զղջումը։
1. Որո՞նք են խոստովանության հոգեբանական հիմքերը, ի՞նչն է դրդում մարդուն խոստովանել իր մեղքերը, ի՞նչ է տալիս այդ խոստովանությունը։ Իհարկե, գիտակցական մակարդակում ապաշխարողը հավատացած է, որ Աստված լսում է իր զղջումը և, հնարավոր է, ների նրան՝ ազատելով հետագա պատիժներից։ Սակայն հիշենք, որ խոստովանում են ոչ միայն հավատացյալները։ Մարդիկ սիրում են բացել իրենց սիրտը, ըստ որում, հաճախ միանգամայն անծանոթ մարդկանց առաջ։ Որոշ հոգեախտաբանական վիճակներում, մասնավորապես ծանր դեպրեսիաների ժամանակ, մարդիկ խիստ չափազանցնում են իրենց մեղքերը կամ նույնիսկ չկատարած մեղքեր վերագրում իրենց, պատմում են այդ մասին բոլորին, զղջում ու տառապում իրենց կատարածի ու չկատարածի համար։ «Ցանկացած անձնական գաղտնիք,-գրում է Կ. Յունգը, - մեղքի նման է գործում անկախ այն բանից , թե ընդունված բարոյականության տեսանկյունից այն որպես այդպիսին հանդիսանո՞ւմ է, թե ոչ։ Դրանով էլ հենց բացատրվում է խոստովանությունների ահռելի նշանակությունը։ Այս ճշմարտությունը, թերևս, հայտնի էր անցյալի բոլոր գաղտնի պաշտամունքներին և ձեռնադրություններին, այդ է վկայում հնագույն սրբազան ասույթը.«Ազատվիր այն ամենից, ինչ ունես, և դու կընդունվես»։ Այս ասույթն այսօր մենք կարող ենք դարձնել հոգեթերապևտիկ պրոբլեմատիկայի աոաջին մակարդակի նշանաբանը։
Որո՞նք են խոստովանության հոգեամոքիչ մեխանիզմները։ Դրանք թերևս մի քանիսն են։ Նախ՝ այն, ինչ անվանվում է մեղքի զգացում, ըստ էության, յուրահատուկ տագնապ է, որը նախ և առաջ պայմանավորված է այսպես կոչված կոգնիտիվ դիսոնանսի երևույթով։ Հոգեբանական բառարաններում կոգնիտիվ դիսոնանսը սովորաբար հետևյալ կերպ է բնութագրվում. «...Եթե անհատի գիտակցության մեջ իրար են բախվում միևնույն օբյեկտի կամ իրադարձության մասին հակադիր գիտելիքներ, ապա տհաճ զգացումներ են ի հայտ գալս, որից անհատը փորձում է ազատվել»։ Մեղքի զգացումն, ըստ էության, ստաջանամ է այն ժամանակ, երբ մարդու արարքները կամ մտքերը չեն համապատասխանում նրա բարոյական պատկերացումներին, այսինքն տեղի է ունենում կոգնիտիվ դիսոնանս, որի վերացմանն էլ ըստ երևույթին ուղղված է խոստովանությունը։ Վերջինիս միջոցով մարդը կարծես օտարում է իրենից անընդունելի արարքները, յուրահատուկ ապրումների, հաճախ նույնիսկ արարքների միջոցով պատժում իրեն, այլևս մեղք չգործելու դիրքորոշում ընդունում և այդ ձևով վերականգնում կոգնիտիվ հավասարակշռությունը՝ նվազեցնելով տհաճ ապրումները։ Խոստովանության մյուս կարևոր հոգեամոքիչ պահը ինքնագնահատականի բարձրացումն է։ Մարդն իր ամբողջ կյանքում պայքարում է իր «ես»–ը բարձրացնելու, ինքն իրեն հարգելու ու հարգվելու համար, իսկ մեղսագործությունն այսպես թե այնպես իջեցնում է ինքնագնահատականը։ Խոստովանելով ու դատապարտելով իր մեղքերը մարդը սեփական աչքում ավելի բարոյական է երևում, քանզի խոստովանության ենթատեքստի իմաստը ոչ թե սեփական « ես»–ի նվաստացումն ու մերժումն է, այլ հաստատումն ու բարձրացումը.«Եթե ես խոստովանում եմ ու տանջվում իմ մեղքի համար, ուրեմն լավ մարդ եմ»։
Հոգեբանները վաղուց են նկատել (Զ. Ֆրոյդ, Կ. Պլատոնով և ուրիշներ), որ խոստովանության ժամանակ տեղի է ունենում հուզական լիցքաթափում, «մաքրում»՝ կատարսիս։ Ֆրոյդը կարևորում է նաև իրադարձությունը պատմելու, խոսքի վերածելու պահը, որի ժամանակ վերլուծվում , սիմվոլիկ ձևով պատկերվում Լ տեղի ունեցածը, որը, ըստ նրա, նպաստում է կատարսիսին։ «Խոսքի միջոցով, -գրում է նա, - մարդը փոխարինում է գործողությունը, ինչը հնարավորություն է տալիս համարյա նույն արդյունավետությամբ հուզականորեն հակազդել»։
Խոստովանությունը մեծապես նպաստում է սեփական կյանքի փաստերի ավելի հստակ գիտակցմանը, իմաստավորմանը, դրանց նկատմամբ զգայունության նվազեցմանը (դեսենսիբիլիզացիա)։ Վերհիշելով անցյալի իրադարձությունները ՝ մարդն իր համար բազմաթիվ նոր հանգամանքներ է բացահայտում, հստակորեն սկսում գիտակցել մանրամասներ, նոր տեսանկյունից է ընկալում ու մեկնաբանում կատարվածը, վերաիմաստավորում այն, իսկ վերապատմումները թուլացնում են իրադարձությունների հետ կապված հուզական լիցքը։ Այս երեք գործոններն էլ (գիտակցումը, իմաստավորումը և դեսենսիբիլիզացիան) հզոր հոգեամոքիչ նշանակություն ունեն և լայնորեն կիրառվում են ժամանակակից հոգեթերապևտրկ համակարգերում։
Խոստովանության ընթացքում նաև յուրահատուկ հոգեթերապևտիկ իրավիճակ է ստեղծվում։ Մարդն իրեն տանջող պրոբլեմների մասին ուրիշին պատմելով՝ կիսում է ցավը, որն, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, միանգամայն իրական երևույթ է, այսինքն ուրիշին պատմելով թե՛ ցավը և թե՛ ուրախությունն իսկապես «կիսվում են», էապես նվազում։ Բացի այդ, հոգեթերապևտիկ ազդեցություն է թողնում նաև ուրիշի կողմից հասկացված լինելու, կարեկցանքի արժանանալու, մխիթարվելու հանգամանքը։
Եվ վերջապես սեփական մեղքերը, սխալները, բացթողումները գիտակցելը,իրեն և ուրիշներին խոստովանելը, դրանց պատճառների, առաջ բերող հանգամանքների վերլուծությունը, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման, հասունացման, կյանքում հաջողակ լինելու լավագույն ուղիներից մեկն է։ Պարբերական խոստովանությունները ծրագրավորում են մարդուն կատարելածվելու, իր և ուրիշների հետ անկեղծ լինելու, հետևաբար՝ կյանքն ապրելու իսկապես և ոչ ձևական։ Վերջին հանգամանքը ժամանակակից հոգեբանության մեջ (Վ. Վան Դյուսեն, Կ. Ռոջերս և ուրիշներ) դիտվում Է որպես հոգեկան առողջության, հասուն և լիարժեք կեցության կարևոր պայման (որոշ իմաստով նևրոզները և փսիխոզները կարելի Է դիտել որպես հիվանդագին ինքնախաբեություններ)։
Նյութը պատրաստել են՝
Ա.Թուքունջյան
ՀՄԻ հոգեբանության լաբորատորիայի գիտաշխատող
Ս.Խուդոյան
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
|