Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդներ հոգեբանական ֆիլմերից

Խորհուրդներ «Փոխանցիր առաջ» ֆիլմից

Խորհուրդներ «Փոխանցիր առաջ» ֆիլմից

 

 

-Իսկ ես կկարողանա՞մ,

-Դու կարողացար երազել….

Մեզանից յուրաքանչյուրը իր սերմն է ցանում երկրագնդի վրա,այս մեծ աշխարհում ստեղծում է ինչ-որ նոր,ինչ-որ փոքրիկ բան: Ձեռք է բերում իր փորձը: Իսկ ին՞չ անել այդ փորձի հետ: Պատասխանը հետևյալն է.

Փոխանցել առա՛ջ:

Ֆիլմը պատմում է հաջողության հասնելու գաղտնիքների մասին:

Թե ինչպե՞ս երազանքը դարձնել նպատակ, դառնալ ամենահարուստը,ամենահաջողակը և ամենաերջանիկը: Թե ինչպե՞ս ընտրել կյանքի ձեր ռազմավարությունը, և, վերջապես, ինչպես խաղալ կյանքի բարդ կանոններով:

  • Սովորեք ապրել ձեր կյանքով,կենտրոնացեք ձեր կյանքի վրա, ոչ թե ուրիշների, կատարեք ձեր բոլոր ցանկությունները, դուք կարո՛ղ եք:
  • Նպատակը առանց ծրագրի երազանք է:
  • Ամեն առավոտ արթնացեք այն մտքով, թե այսօր ինչ ոչ մեծ քայլ դուք պետք է անեք, ձեր փոքր նպատակին հասնելու համար:
  • Վերաբերվեք մարդկանց այնպես, ինչպես իրենք են ուզում, որ իրենց վերաբերվեք:
  • Սովորեք օգնել մարդկանց անել այն,ինչ իրենք են ցանկանում,հասնել ամենին,ինչին ուզում են հասնել և դուք կհասնեք նրան,ինչին ուզում եք հասնել:
  • Ամեն ինչ սկսվում է 0-ից:
  • Շրջապատեք ձեզ այնպիսի մարդկանցով,ովքեր կկարողանան անել այն, ինչը դուք չեք կարողանում:
  • Երբ դուք աշխատում եք միասին 1+1-ը հավասարվում է 11-ի,այլ ոչ 2-ի:
  • Երբ դուք գտնում եք գործընկերներ,երբ կազմում եք անհաղթելի խումբ.դուք ստեղծում եք հզոր էներգիա,ինչն էլ ձեզ դրդում է շարժման,նպատակաուղղված շարժման:
  • Արեք այն ,ինչ անում եք ամբողջ սրտով և ձեր տաղանդը կգտնի ձեզ:
  • Դուք արտացոլանքն եք այն մարդկանց,ում հետ անցկացնում եք ձեր ժամանակը:
  • Ամեն ինչ սկսվում է շնորհակալ լինելուց:
  • Որպեսզի լինել երջանիկ,պետք է սովորել ներել նրանց, ներել ինքներդ ձեզ:
  • Երբ դուք ներում եք մյուսներին,դուք ազատվում եք անցյալից և շարժվում առաջ:
  • Ներել չի նշանակում մոռանալ, այլ հիշել՝ ազատվելով վիրավորանքից:
  • Մարդիկ երազում են ունենալ չորս կարևոր բան`
  • հաջողություն
  • երջանկություն
  • ոգեշնչում
  • հարստություն։
  • Այս ամենից յուրաքանչյուրին հասնելու համար պետք է միշտ լավատես լինել, նայել առաջ ու գործել վստահ։ Երբեք հետ չկանգնեք ձեր նպատակից,նույնիսկ արեք չմտածված քայլեր,նույնիսկ արեք սխալ, բայց արեք քայլեր ձեր նպատակներին հասնելու համար։
  • Մենք իրավունք չունենք սպառել երջանկությունը չվերարտադրելով այն:
  • Երջանկությունը կախված չէ այն բանից, թե ով էս դու, և ինչ ունես։Այն կախված է,միայն նրանից,թե դու ինչ էս մտածում։
  • Ապրեք ձեր կյանքի կենտրոնում, և ոչ թե ուրիշինի ծայրամասում։
  • Մարդը ծնվում է բնական շնորհով, բայց դա քիչ է որևէ նպատակի հասնելու համար, պետք է գործել արագ:
  • Գնահատեք այն ինչ ունեք,այն ինչ ձեզ դարձնում է երջանիկ,կորցնելուց հետո էնք միայն հասկանում դրա կարևորությունը մեր կյանքում:
  • Երջանկությունը սկսվում է երախտագիտությունից։ Պետք է շնորհակալ լինել , մտածել ինչի համար լինել շնորհակալ։Ամեն օր մտածեք ինչի համար շնորհակալ լինել։ Ամենաչնչին բաների համար, օրինակ, եղանակի։
  • Եթե կյանքը հարվածել է և դուք ընկելեք փորձեք ետ նայել, եթե կարողացաք, ուրեմն կկարողանաք և կանգնել։
  • Սիրեք ժամանակը, այն միշտ քիչ է:
  • Երբ ինչ որ մեկը սխալ է թույլ տալիս եղեք համբերատար ր նա կուղղի իր սխալը:
  • Եթե ուզում ես հասնել հաջողության, հարցրու այն մարդկանց ովքեր անցել են այդ ճանապարհով:
  • Պետք է կարողանաս ներել դիմացինին:
  • Lավ է քիչ, բայց ամեն օր։ Ավելի լավ է կատարել մեկ քայլ, բայց ամեն օր:
  • Կենտրոնացե՛ք արդյունքի վրա և գործե՛ք։
  • Միշտ մտածեք դրական բաների մասին, եթե շատ մտածեք բացասական բաների մասին, ապա հետո ոչ մի դրական բան ձեզ չի երջանկացնի
  • Ժպիտը այն բանալին է, որը կբացի փակ դուռ:
  • Մի մտածիր, որ դու չես կարող:Վստահիր ուժերիդ:Երկրագնդի վրա չկա այնպիսի մի բան, որ մարդ չկարողանա անել:
  • Զրուցիր այն մարդու հետ, ով կարողացել է անել քեզ անհնարինը թվացող գործը:Հարցրու, թե ինչպես է դա նրան հաջողվել, ինչ ճանապարհով:
  • Մի արեք այն ինչ հեշտ է,արեք այն ինչ ձեզ բավականություն է պատճառում և ինչը անհրաժեշտ է:
  • Կյանքը շատ կարճ է այլ մարդկանց կյանքը քննարկելու համար:Ունեցեք ձեր կյանքը և առանց վարանելու շարժվեք առաջ:

Նյութը պատրաստել են ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհիներ Նարինե Հակոբյանը, Ալլա Խաչատրյանը,  Սիրանուշ Մարտիրոսյանը,  Մելինե Խաչատրյանը, Լուսինե Հայրապետյանը, Կարինե Համոլիկյանը, Նելլի Հակոբյանը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝ http://anikhudoyan.ucoz.net/video/vip/3/hogebanakan_filmer/peredaj_dalshe_luchshe_chem_secret

 

Կատեգորիա: Խորհուրդներ հոգեբանական ֆիլմերից | Ավելացրեց: khudoyanani (28.05.2017)
Դիտումներ: 1731 | - Վարկանիշ -: 4.8/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar