խորհուրդներ Ֆրենսիս Բեկոնից
- Աշխարհում ամեն բան կրկնվում է:
- Դեղը հիվանդությունից ավելի վատ է:
- Տղամարդը ամուսնության հաջորդ օրը իրեն յոթ տարով ավելի մեծ է զգում:
- Մտքերը նման են մարդկանց՝ իրենց երիտասարդությունն ունեն:
- Որքան մարդը շատ գիտի, այնքան շատ կասկածներ ունի:
- Ոչինչ այնքան ճանաչում չի բերում, որքան սեփական թշնամիներին ներելը:
- Հոգին մերկացնելը նույնքան ամոթ է, որքան մարմինը:
- Մարդը իշխելով ուրիշներին՝ ծախսում է սեփական ազատությունը:
- Նա,ով կաղում է, սակայն վազում է ճանապարհով, ավելի շուտ է տեղ հասնում, քան նա, ով չի կաղում , սակայն ճանապարհով էլ չի գնում:
- Մարդիկ բաժանվում են երկու մասի՝ մի մասը նկատում է տարբերությունները, մյուս մասը՝ նմանությունները:
- Մեծ փոփոխություններին ավելի հեծշտ ես հարմարվում, քան փոքր փոփոխություններին:
- Ապագայի մասին ավելի շատ են խոսում նրանք, ովքեր այն չունեն:
- Ճշմարիտ իմանալ ինչ որ բան, նշանակում է իմանալ այդ ինչ որ բանի իրական պատճառները:
- Մթության մեջ բոլոր գույները նույնն են:
- Տղամարդը արդեն իսկ կիսով չափ սիրահարված է այն կնոջը, որը լսում է իրեն:
- Մարդիկ ծնվում են և մահանում, իսկ եթե ընթացքում էլի ինչ որ բան է տեղի ունենում նշանակում է իրենք հաջողել են:
- Մարդիկ վախենում են մահվանից, այն նույն պատճառով , ինչ երեխաները մթությունից՝ երկու դեպքում էլ անորոշություն է:
- Եթե հավատարիմ լինես ինքդ քեզ, կդավաճանես ուրիշներին:
- Հնարավոր չի սիրել և միևնույն ժամանակ իմաստուն լինել:
- Երեխաներին խաբում են կոնֆետներով, մեծերին՝ երդումներով:
- Ով վստահ է սկսում, վերջում սկսում է կասկածել, իսկ ով կասկածով է սկսում, վերջում ավելի վստահ է լինում:
|
Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (27.09.2016)
|
Դիտումներ: 629
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|