Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները |
Քայլ առ քայլ Կյանքը կարելի է համեմատել աստիճանի հետ : Հաջորդի վրա կանգնելու համար, պետք է վերանորոգել այն, որի վրա հիմա կանգնած ենք: Դա վերաբերվում է թե աշխատանքին , թե փողին, թե այլ մարդկանց հետ հարաբերություններին: Երբ աստիճանի հետ ամեն բան կարգին է, կարելի է անցնել հաջորդին: Մի փուլը փոխարինվում է մյուսով: Մարդիկ իրենց աստիճանները տարբեր կերպ են վերանորոգում: «Ես ատում եմ այս աստիճանը և ցանկանում եմ հայտնվել մյուսի վրա: Այս դեպքում մենք հավերժ կմնանք այստեղ:Ամեն անգամ,երբ դոփում ենք նույն տեղում,պետք է հարցնենք ինքներս մեզ«Ինչը ես դեռ չեմ ուղղել»: Երբ է կյանքը դառնալու ավելի թեթև: Երբեք: Բայց մենք կարող ենք սովորել կառավարել այն: Երբ մենք մտածում ենք ուրիշ մեկը մեզնից ավելի լավ է ապրում, պետք է ընդամենը մի փոքր ավելի ուշադիր նայել և կտեսնենք, որ նա ևս բազմաթիվ խնդիրներ ունի: Մենք բոլորս անընդհատ դժվարություններ ենք հաղթահարում : Երբ ամեն ինչ մեզ հեշտությամբ է տրվում, մենք սկսում ենք ձանձրանալ: Ինչպես ինքնակառավարվել: Ահա մի քանի խորհուրդ: Երբեք մի ասեք, «ես չեմ կարող չնայրդայանանալ և երջանիկ լինել մինչ...» Հանգստացեք և վայելեք կյանքը այստեղ և հենց այս պահին: Հարցրեք ինքներդ ձեզ «ի՞նչ դաս պետք է քաղեմ կատարվածից»: Մարդկանց թվում է, թե երջանկությունը միշտ առջևում է և շուտով կգա այդ պահը միայն պետք է մի փոքր սպասել: մենք անընդհատ մտածում ենք, որ այս պահին չենք կարող երջանիկ լինել: Վստահաբար եղել են դեպքեր, երբ հիացել ենք որևէ հետաքրքիր գրքով: Եվ դուք այն խորհուրդ եք տվել ձեր ընկերոջը՝ «կարդա՛ շատ հետաքրքիր է» Հետո դուք սրտի տրոփյունով սպասել եք նրա զանգին, չէ՞ որ նա պետք է ձեր հետ կիսվի իր տպավորություններով , բայց նա չի զանգում...: կես տարի անց խնդրում եք նրան վերադարձնել գիրքը և նկատում եք, որ նա այն չի էլ կարդացել : Ի՞նչ ելք կա այս իրավիճակից: Շատ պարզ: Պետք չի շրջապատողների «վզին փաթաթել» ձեր «ընկերական» խորհուրդները: Բոլոր մարդիկ տարբեր են: Եթե դուք պատրաստ եք ինչ որ նոր ինֆորմացիայի ընկալմանը, դա ամենևին չի նշանակում, որ դիմացինի համար այն ևս ակտուալ է: Հարուստ լինելը անհարմա՞ր է Շատերը մեծացել են այն համոզմունքով, որ հարուստ լինել նշանակում է կտրել այլ մարդկանց ճանապարհը: Դուք կռահու՞մ եք, ով է այդ միտքը մեզ ներշնչել: Անհաջողակները: Հաջողության հասնելու համար ամենևին էլ պարտադիր չէ համաձայնագիր կնքել խղճի հետ: Բավական է պարզապես հավատալ նրան, որ դուք արժանի եք այդ հաջողությանը: Եվ համառորեն գնալ այդ նպատակի հետևից Երես տվեք ինքներդ ձեզ Որպեսզի կյանքը մեզ լավ վերաբերվի, մենք պետք է գնահատենք և սիրենք մեզ: Մաքսը ասում է « կարևոր չէ իմ ներքնազգեստը ծակ է , թե ոչ միևնույն է, այն ոչ ոք չի տեսնում: Բայց ամբողջ իմաստը նրանում է, որ դու գիտես այդ մասին, և քո մարմինը գիտի: Միայն դու կարող ես քեզ յուրահատուկ դարձնել, եթե դու ինքդ քեզ չես հարգում, ապա քեզ չեն հարգի նաև ուրիշները: Տանը տիրող մթնոլորտը ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մենք մեզ զգում: Ստեղծեք այնպիսի մթնոլորտ, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը, փոփոխություններ արեք տան մեջ: Ուրախացեք նրանով, ինչ ունեք Գիտեք որքան շատ մարդիկ կան, որոնք ունենք շքեղ սպասք, սակայն չեն օգտագործում այն, պահելով մի գեղեցիկ օրվա համար: Մի՛ զրկեք ձեզ փոքրիկ ուրախություններից: Երես տվեք ձեզ, մի ափսոսեք ոչինչ: Ձեզ երջանիկ և ինքնավստահ զգացեք, մենք ձգում ենք դեպի մեզ հաջողությունը: Դենը ասում է « Ես կհարստանամ, երբ դադարեմ ապրել այս խոզանոցում»: Դա սխալ է: Հաջողության հասնելու համար պետք է սկսել ապրել, ինչպես հաջողակ մարդը, պետք է ձեզ հաջողակ զգաք հենց այս պահից սկսած: Լավ բան է կյանքը Մի օր իմ ընկերուհիներից մեկը այսպիսի արտահայտություն արեց« Ես կյանքում երբեք չեմ արել այն, ինչ ցանկացել եմ»: Տխուր է այնպես չէ՞: Ավելի վատ բան չկա , քան կյանքին, որպես ծանր բեռի նայելը: Ժամանակ գտեք այն զբաղմունքով զբաղվելու, ինչը ձեր համար ամենից հաճելին է: Հնարավոր է սկզբից ձեզնից շատ ջանքեր կպահանջվեն, որպիսի մի կողմ թողնեք ձեր առօրյա հոգսերը: Խնդիր չի, ժամանկի ընթացքում ամեն բան կկարգավորվի: Ծուղակ, որի անունն է «Կապվածություն» Այն , ինչի հետևից մենք ընկնում ենք, միշտ փախչում է մեզնից: Դա վերաբերվում է կենդանիներին, մարդկանց, անգամ փողին: Պատկերացրեք, որ ինչ որ երեկույթի ընթացքում դուք ծանոթանում եք չափազանց գրավիչ մի երիտասարդի հետ, ով ձեզ ասում է «Կզանգեմ մյուս շաբաթ»: Յոթ օր դուք տնից դուրս չեք գալիս, նստում եք հեռախոսի մոտ և սպասում: Ամեն զանգից վեր եք թռչում: Միգուցե նա՞ է: Բայց ամեն անգամ լսափողից ուրիշ ձայն է լսվում: Ձեզ զանգում են տարբեր մարդիկ, բայց ոչ նա: Եթե մենք անհույս սպասում ենք ինչ-որ բանի և ամբողջ ուժով փորձում ենք արագացնել իրադարձությունները , մենք ստանում ենք հակադարձ արդյունքը: Չափից ավելի հուզական լարվածությունը խանգարում է մեզ ցանկացած հարցում: Ի/նչ անել: Ընդամնեը մի փոքր հանգստացեք, և ամեն ինչ կստացվի: Որպես օրինակ վերցնենք ցանկացած վեճ: Ի՞նչ է տեղի ունենում, երբ փորձում ենք որևէ մեկին , որևէ բանում համոզել: Դա մեզ հաջողվու՞մ է: Գրեթե երբեք: Բայց բավական է դադարել ճնշում գործադրել այդ անձի վրա, երբ նա անսպասելիորեն համաձայնվում է ձեր տեսակետի հետ: ՍԵՐԸ ԵՎ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԲԱԺԱՆ ԵՆ: Սերը ուրիշ մարդուն տիրելը չէ: Դա ներդաշնակության վիճակն է ամբողջ աշխարհի և նախ և առաջ ինքդ քեզ հետ: Դա վստահություն է այն բանում, որ շարժվում ես ճիշտ, արդար ուղղությամբ: Եթե մենք փնտրում ենք սեր, ապա գտնում ենք հոգեկան հանգիստ, և եթե ձգտում ենք հանգստին, սեր ենք գտնում: Ամենից առաջ, հանգիստը` հավասարակշռություն է: Առաջադրանքի համարը մեկն է մարդկանց համար, ովքեր զբաղվում են մարտական արվեստով, պահպանելով հավասարակշռությունը: Կարատե սպորտաձևով զբաղվելով՝ դուք կիմանաք, որ ուժը կախված է հավասարակշռվածությունից և «սառը»գլխից: Հավասարակշռությունը և հոգեկան հանգիստը մեր վստահության աղբյուրներն են: Հանգստություն չի նշանակում քնկոտություն: Հանգստությունը ուժով կառավարելն է, այլ ոչ դիմակայելը դրան: Հանգստությունը` ամբողջական պատկերը տեսնելու կարողությունն է` չկենտրոնացնելով ուշադրությունը մանրուքների վրա: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԳԿ ֆակուլտետի ուսանողուհի Լաուրա Իսկոյանը | |
Դիտումներ: 1364 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |