Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Խորհուրդներ ծնողներին

 

 

 

 

 

 

 

 

Խորհուրդներ ծնողներին

Սեփական օրինակը - Արդյունավետ դաստիրակության առաջին և ամենակարևոր պայմանը սեփական օրինակն է:Այն, թե ինչպես է ծնողը ապրում, իրեն դրսևորում` մեջ ազդեցություն ունի երեխայի անձի և արժեհամակարգի վրա:

Մլադենը 17 տարեկան է: Նրա մայրը դժգոհ է, թե ինչպես է նա հաղորդակցվում իր հասակակիցների հետ: «Նա այնքան ինքնամփոփ է, ոչինչ չի ասում և ես չգիտեմ ովքեր են նրա ընկերները, ունի՞ նա արդյոք ընկերուհի»:Նշեմ որ Մլադենի ծնողները երկար ժամանակ է համատեղ են ապրում, սակայն գործնականում քիչ են շփվում `միայն անհրաժեշտության դեպքում:

Նման պարզ օրինակները բազմաթիվ են, որոնցից հասկանալի է դառնում,թե խնդիրը ինչումն է: Ամենահետաքրքիրն այն է, որ ծնողները այդ երևույթների միջև կապ չեն գտնում և սպասում են, որ իրենց երեխան իրենցից ավելի հասուն մարդ է դառնալու: Օրինակ, որ երեխան կդառնա հաղորդակցվող և ազատ` այն դեպքում, երբ իր ընտանիքում նման բան չի տեսել:

Ընտանիքում ծնողների կողմից դրսևորած վարքի կեմպլեքս մոդելները շատ թե քիչ դառնում են երեխայի համար սովորական: Ավելի կարևոր է այն, թե ինչ եք անում, քան այն ինչ ասում եք:

Գովասանք - Գովասանքը չափազանց հզոր, սակայն ցավոք սրտի ծնողների կողմից հազվադեպ կիրառվող զենք է դաստրիակության գործընթացում: Երեխայի համար աշխարհում ամենակարևորը իր ծնողներն են, և նա ձգտում է բավարարել նրանց ցանկությունները: Տվյալ դեպքում, գովելով, ծնողը խրախուսում և ամրապնդում է ցանկալի վարքը: Մտածեք, նույնիսկ հիմա, երբ մենք հասուն մարդիկ ենք հաճելի է մեզ համար հեղինակություն ներկայացնող մարդուց գովաբանություն ստանալը: Ահա խորհուրդներ, որոնք կօգնեն ծնողներին գովաբանություն անել և ավելի արդյունավետ են երեխայի վարքի շտկման հարցում:

  • Հստակեցրեք, թե ինչն է ընդունելի և ինչը` ոչ: Պետք է հստակ տարանջատել, թե որ վարքագիծն է ողջունելի և խրախուսելի` այն հասկանլի դարձնելով ձեզ և երեխայի համար:
  • Ընդունելի վարքագիծը մի դիտարկեք որպեզ պարտականություն: Հաճախ ծնողները հաշվի չեն առնում լավ վարքագիծը` դիտարկելով այն մի բան, որը ինքնստինքյան պետք է լիներ և միայն պատժում են վատ վարքագծի դեպքում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մեկնաբանել երեխայի և' լավ և' վատ վարքագիծը:
  • Հստակեցրեք, թե ինչ է պետք անել: «Ապրես» բառի փոխարեն, բացատրեք, թե ինչի համար է երեխան արժանի գովաբանության:
  • Գովաբանեք ցանկացած տարիքի երեխային:

 

Անվերապահ ընդունում- Սա նշանակում է, որ անհրաժեշտ է սիրել երխային անկախ նրանից, որ նա գեղեցիկ, խելացի, ընդունակ, գերազանցիկ է և այլն, այլ հենց այնպես` պարզապես որ նա կա: Հաճախ կարելի է լսել. «Եթե դու լավ տղա/աղջիկ լինես, մայրիկը քեզ կսիրի», «Ինձանից լավը չսպասես, քանի դեռ չես դադարել…(ծուլանալ,կռվել), չես սկսել…(լավ սովորել, օգնել տնային գործերում,լսել)»: Նման արտահայտությունների դեպքում երեխան ստանում է ուղերձ, որ նրան սիրում են պայմանական` « միայն եթե… »: Ըստ հոգեբանների սիրո և պատկանելության պահանջմունքը հիմնային է և անհրաժեշտ պայման է երեխայի նորմալ զարգացման համար: Կիրառեք նման արտահայտություններ` «Ես ուրախ եմ քեզ տեսնել», «Ինձ դուր է գալիս, երբ դու տանն ես», «Ինձ դուր է գալիս, երբ մենք միասին…»:

Օգնել երեխային, սակայն զգուշորեն - Շատ են լինում իրավիճակներ, երբ երեխան ինչ- որ բան է անում, սակայն ծնողի համար դա սխալ է: Միջամտելու դեպքում, երեխան հրաժարվում է կամ առհասարակ դադարեցնում է կատարել իր գործը: Ի±նչ անել: Երկրորդ դասարանի երեխան նամակ է գրում տատիկին` տառասխալներով: Ինչպե±ս չնկատել և չուղղել: Նախ պետք չէ ցանկացած սխալի արձագանքել, ավելի նպատակահարմար է այն քննարկել ավելի ուշ` հանգիստ պայմաններում: Պատկերացրեք փոքրիկ երեխայի, ով փորձում է քայլել: Նա բռնել է ձեր ձեռքերից և իր առաջին քայլերն է անում` դժվարությամբ հավասարակշռություն պահպանելով: Դժվար, թե որևէ ծնողի մտքով անցնի ասել.«Միթե՞ այդպես են քայլում: Նայի՛ր, թե ինչպես է պետք …» : Անհեթե±թ է: Նույնքան անհեթեթ է երեխային քննադատական դիտողություններ անել, երբ նա սովորում է ինչ որ բան անել:

Ե'կ միասին – Մենք խոսեցինք այն մասին, որ անհրաժեշտ է հանգիստ թողնել երեխային, երբ նա ցանկանում է ինքնուրույն անել ինչ-որ բան,կամ երբ դա անում է հաճույքով: Այլ հարց է, երբ երեխան դժվարությունների է բախվում և միայնակ չի կարող հաղթահարել այն` չմիջամտելը կարող է միայն վատ ելք ունենալ: Եթե երեխան դժվարանում է և պատրաստ է ընդունել ձեր օգնությունը` օգնեք նրան: Շատ արդյունավետ է սկսել «Եկ միասին» արտահայտությամբ` այն երեխայի առջև բացում է նոր գիտելիքների, կարողությունների և հետաքրքրությունների դուռը: Հիշենք Լև Վիգոտսկու «երեխայի մոտակա զարգացման գոտի» գաղափարը` երեխայի համար ցանկացած տարիքում գոյություն ունի գործողությունների սահմանափակ շրջանակ, որը երեխան կարող է անել ինքնուրույն և այդ շրջանակից դուրս կան գործողություններ` որոնք երեխան կարող է կատարել միայն մեծահասակի միջամտությամբ:

Գրկեք երեխային – Շատ ծնողներ ասում են.«Երբ երեխային գրկում եմ, նա անմիջապես հանգստանում է»: Սա պատահական չէ ` երեխաներին անհրաժեշտ է ֆիզիկական կոնտակտ մայրիկի և հայրիկի հետ: Հիշեք, որ երեխաները` որոնց քնքշանք են տվել, պահել են ձեռքերի վրա, չեն մեծանում որպես <<մայրիկի տղա>>   ընդհակառակը որպեզ ինքնավստահ և ինքնուրույն անձ: Ասվածը չի վերաբերվում այն դեպքերին, երբ ծնողի գրկում լինելը երեխայի համար դառնում է պարտադիր և որը չլինելու դեպքում երեխայի մոտ սկսվում է հիստերիա , լաց և այլն:

Խաղացեք երեխաների հետ- ծիծաղեք և հաճույք ստացեք նրանց հետ խաղում: Այդպես դուք երեխային կարևոր նշան եք տալիս.«Դու կարևոր ես ինձ համար, ինձ դուր է գալիս քեզ հետ ժամանակ անցկացնել»: Զվարճանքն և հումորը կարևոր են նաև դաստրիակության հարցում, քանի որ հումորի միջոցով կարելի է սովորեցնել ավելին` քան բղավոցի:

Մի անհանգստացեք` առանց պատճառի –Երբ որոշեք, թե ինչպես սահմաններ դնել երեխայի առջև` մի մոռացեք ողջամտության մասին: Իվանը 11 ամսեկան է: Նա նստել է բարձր աթոռին և լիզում է դանակը, ծնողները հետևում են դրան և ոչ մի արձագանք չկա:Մոտ տաս րոպե է` ինչ նրանք իրենց զարմացած ընկերներին բացատրում են.«Երեխան պետք է ինքնուրույն հասկանա, թե ինչն է վտանգավոր և ինչը` ոչ, նա պետք է ինքնուրույն լինի>>։ 

Հաստատել վիզուալ կոնտակտ- Ոչինչ մի ասեք և մի փորձեք դաստիրակել երեխային` քանի դեռ նա ձեր աշքերին չի նայել: Անիմաստ է գործ ունենալ երեխայի հետ, երբ նա մեջքով է շրջված ձեզ:

«Դու» կոնստրուկցիայի փոխարեն օգտագործեք «ես» կոնստրուկցիան- «Դու այնքան եսասեր ես, քեզ շատ տգեղ ես պահում» սրա փոխարեն ասեք. «Ես ինձ խաբված եմ զգում և ահավոր վշտանում եմ, եթբ դու քո խեսքը չես պահում»: «Դու» - ով սկսվող արտահայտությունները`«դու եսասեր ես», «դու քեզանից բացի ուրիշ ոչ մեկի մասին չես մտածում», հարձակողական են և պաշտպանական ռեակցիա են առաջացնում:

Երեխային ընտրություն կատարելու հնարավորություն տվեք- «Ես շատ եմ հոգենլ և զանկանում եմ մի թոքր հանգստանալ, խնդրում եմ մի աղմկիր: Ինչով ես ցանկանում զբաղվել `մուլտֆիլմ նայել, թե նոր գիրք կարդալ»:

 

Սխալներ, որոնք թույլ են տալիս ծնողները

Բռնանալ: Այն համարվում է ավանդական դաստիրակության մեթոդներից, երբ երեխան չի ցանկանում ինչ որ բան անել իսկ ծնողը ստիպում է անել դա: Ապրել ճնշումների և պարտադրանքի ներքո` ենթադրում է ողջ վերահսկողությունը հանձնել ուրիշին,որի հետ մեկտեղ երեխան հրաժարվում է սեփական ցանկությունից, կամքից, ինքնազգացողությունից: Գրեթե բոլորս էլ մեծածել ենք դաստիրակության հին մեթոդներով, որը հավատում էր «ծեծել` նշանակում է սիրել» սկզբունքին,երբ ծնողի համար նորմալ էր երեխային անկյուն կանգնեցնել և այլն: Շատրի մոտ կարող է հակասություն առաջանալ` չէ , որ մենք մեծածել ենք լավ մարդ և մեզ հետ ամեն ինչ կարգին է : Սակայն եկեք անկեղծ պատասխանենք` ձեռքը դրեք սրտին, միթե± մենք առանց այդ պատիժների ավելի ԼԱՎԸ չէինք լինի: Վերջին ժամանակներում պատժի և դաստիրակության հայտնի մեթոդներից էր ապտակը: Ի ուրախության մեզ ժամանակները փոխվել են և ,մենք կամաց –կամաց գիտակցում ենք, որ ծեծելը ոչ միշտ է սիրո նշան: Առաջին հայացքից իսկապես արդյունավետ մեթոդ է , սակայն արդյունքը կարճաժամկետ է, և գործում է միայն մեծահասակի վերհսկողությամբ :

Ծնողի կողմից ծեծի ենթարկվող երեխան դաս է ստանում` ծեծի միջոցով խնդրիները լուծելը նորմալ է: Արդյունքում երեխան դրսևորում է երկու վարքային մոդելներից մեկը: Առաջին դեպքում դառնում է ագրեսոր` ծեծում է մանկապարտեզի ընկերներին, հետագայում նաև երկրորդ կեսին, սեփական երեխաներին և ձեզ: Բնականաբար մեծ է հավանականությունը, որ նման երեխաները դժվար են ներգրավում տարբեր ընկերախմբեր և նույնիսկ կարող են խնդիրներ ունենալ օրենքի հետ: Երկրորդ դեպքում երեխան համբերատար ընդունում է ծեծը ծնողի, ընկերների և մյուսների կողմից:

Ծաղրանք և նվաստացում: Երբ երեխային ասում ենք «Տեսել ես դեմքդ լացելու պահին, քեզ վրա բոլոր երեխաները կծիծաղեն» կամ «Դու արդեն մեծ աղջիկ ես, բայց մինչև հիմա միզում ես անկողնում» մենք կարծես, թե երեխային նվաստացնելու նպատակ չունենք, բայց մենք անում ենք դա: Գուցե դա արդյունք կտա և երեխան մի որոշ ժամանակ հետո կդադարի անել այն, ինչ իրեն ասել եք: Արդյունքը կլինի կարճաժամկետ իսկ երեխայի վիճակը էլ ավելի կվատանա: Կարող եք երեխային ստիպել նստել ունիտազի վրա, քանի որ թրջել է շալվարը ու դա համարել դաստիրակության «մեթոդ»` անընդունելի է: Դուք ավելի շուտ ծաղրում եք երեխային:

Հեռավորություն և լռություն: Որոշ ծնողներ և հատկապես նրանք` ովքեր չեն ընդունում ֆիզիկական բռնությունը, կարող են ժամերով, օրերով ուշադրություն չդարձնել երեխային, չշփվել նրա հետ, անտեսել վարքը: Մեթոդը կարող է և  լինել արդյունավետ` երեխան կդադարի իրեն ոչ պատշաճ պահել:

Առաջին հայացքից մեթոդը կարող է թվալ ոչ ագրեսիվ, սակայն այն վնասները , որ այն հասցնում է երեխայի հուզական զարգացման վրա` ավելին է քան ագրեսիան: Հուզական սառնությունը, հեռավորությունը, անտեսումը, լռությունը , որը շարունակվում է ժամերով, օրերով, ամիսներով ` իրենից ներկայացնում է պատժի ամենագրեսիվ տեսակներից մեկը: Այն իր մեջ ներառում է հետևյալ հաղորդագրությունը.«դու ինձ համար գոյություն չունես, դու ինձ համար նշանակություն չունես»:

Սպառնալ: Ծնողի համար ցանկալի ելք ունեալու մեթոդներից է: Ծնողական ներգործության ուժը վերջինիս հնարավորություն է տալիս վախեցնել երեխային իր համար այդքան կարևոր անվտանգությամբ: «Եթե դու չլսես` մենք կհրաժարվենք քեզանից, քեզ ուրիշին կհանզնենք: Միայն լավ երեխաներն են արժանի, որ իրենց պաշտպանեն, իսկ դու արժանի չես` դրա պատճառով էլ քեզ հետ կարող է ամեն ինչ պատահել»: Արդյո±ք այս ճանապարհով կարելի է դաստիրակել: Սա կարող է հանգեցնել նրան, որ երեխան կվախենա շրջապատից, մշտական կունենա կատաստրոֆիայի սպասելիք, կլինի անինքնավստահ և այլն:

Սահմանափակումներ: Գրեթե բոլոր ծնողները այն համոզման են, որ դա անհրաժեշտություն է, և որպեզ ծնող նրանք պետք է իրենց երեխաների համար սահմանեն սահմանափակումներ: Նման երեխաները մեծանում են կախվածության մեջ` ամեն ինչ արտաքին վերահսկողության տակ է: Մյուս ճանապարհն է դիմադրել սահմանափակումներին և ցանկալիին հասնել ստի, հնարքների և մանիպուլյացիայի միջոցով: Պետք չի սահմանափակել երեխային,թող նա դիմակայի իր ցանկությունների և պահանջմունքերի ֆրուստրացիային, թող նա ինքնուրույն ղեկավարի իր կյանքը` ինչ է սիրում, ուզում փորձել, սովորել և այլն:

Կարգադրություն : «Դու այն կարգավիճակում չես, որ ինքնուրույն հականաս, թե ինչ անել, ինչպես վարվել ինչ զգալ, եթե քեզ չկարգադրենք` դու ինքտ գլխի չես ընկնի»: Մշտապես կարգադրությունների ենթարկվող երեխաներին բնորոշ է ինֆանտիլիզմը, պասիվությունը, նրանք ցանակացած հողինակության հեշտությամբ են ենթարկվում: Ծնողներին հաճախ չի բավարարում համբերատարությունը, ժ-ամանկն է որպիսզի թողնեն, որ երեխան ինքնուրույն լուծի իր խնդիրները, բավարարի պահանջմունքները և այլն: Եթե երեխախան ինքնուրույն հաղթահարի, ապա նա կսովորի խնդրիներին գիտակցական և իր համար ավելի նպատակահարմար լուծում գտնել:

Նյութը պատրաստել է ԳԱԱ-ի ուսանողուհի Հասմիկ Գալոյանը

Աղբյուրը՝ О воспитании детей. Пособие для родителей   Юлия Гиппенрейтер.    Метаморфозы родительской любви, или Как воспитывать, но не калечить   Ирина Млодик

Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (16.08.2018)
Դիտումներ: 2963 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar