Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Վադիմ Զելանդի օգտակար խորհուրդները
  1. Պետք չէ մարդկանց լավություն անել, եթե նրանք այդ չեն խնդրում: Դա ձեզ համար թանկ կարժենա: Լավագույնը, ինչ կարելի է անել՝ լավությունը «դնել» մի տեսանելի տեղ և լուռ հեռանալ: Ում անհրաժեշտ է, նա կվերցնի:
  2. Մի՛ մտածեք, գործեք...եթե չեք կարող գործել՝ մի՛ մտածեք:
  3. Երբ դադարեք պարզապես ցանկանալ և պատրաստ լինեք ունենալ՝ դուք կունենաք:
  4. Ոչ ոք համարձակություն չի ունենա ձեզ մեղավոր համարել, եթե դուք ինքներդ ձեզ մեղավոր չեք համարում:
  5. Դուք ինքներդ եք ուրիշին իրավունք տալիս ձեր դատավորը դառնալ:
  6. Հոգ տարեք՝ առանց անհանգստանալու:
  7. Եթե անհաջողություն եք ունեցել, կարող եք ուրախանալ. դուք հաջողության ճանապարհին եք:
  8. Մարդուն ձեր դեմ տրամադրելու հրաշալի տարբերակ կա. հնարավորություն տվեք նրան հասկանալ, որքան լավն եք դուք իր համեմատ:
  9. Դուք միայնակ եք այնքանով, որքանով ինքներդ եք ցանկանում:
  10. Եթե տղամարդը գիտի, թե ինչի համար է կնոջը սիրում, նշանակում է ՝ չի սիրում:
  11. Որքան անկեղծ սիրեք ձեզ, այնքան անկեղծ կսիրեք ուրիշներին:
  12. Մարդը ստանում է այն, ինչ ընտրում է:
  13. Մարդու գիտակցությունը ձևավորում է նրա ճակատագիրը:
  14. Մարդիկ որպես կանոն աղոտ են պատկերացնում, թե ինչ են ցանկանում, բայց բոլորը գիտեն, թե ինչ չեն ցանկանում:
Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (03.08.2016)
Դիտումներ: 2151 | - Վարկանիշ -: 4.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar