- Կան ճշմարտություններ, որոնք ճշմարիտ են դառնում միայն մեկ օր անց, կան ճշմարտություններ, որոնք ճշմարիտ էին միայն երեկ, կան նաև այնպիսիք, որոնք երբեք ճշմարիտ չեն լինի։
- Եթե մարդը չի հասկանում մարդուն, նա հակված է նրան հիմար համարել։
- Մարդուն դժվարություններ են հարկավոր, դրանք անհրաժեշտ են նրան, առողջ լինելու համար։
- Մարդիկ նման են բույսերի, ոմանք նախընտրում են աճել խավարում, ոմանք լույսի ներքո։
- Այն, ինչ ձեզ դուր չի գալիս ուրիշների մեջ, տանում է դեպի ինքնաճանաչում։
- Երբ մենք չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում մեր ներսում, մեռզ թվում է, որ դա ճակատագիր է։
- Չի կարելի մարդու մասին կարծիք կազմել միակողմանի՝ ելնելով նրա ստվերային կողմերից։ Վերջիվերջո կարևոր է ոչ թե շողքը, այլ մարմինը, որը ստեղծում է այն։
- Երկու անձանց միջև հանդիպումը նման է երկու քիմիական տարրերի հանդիպման՝ անգամ չնչին ռեակցիայի դեպքում երկու տարրերն էլ փոփոխության են ենթարկվում։
- Եթե ինչ -որ բան կա, որը մենք կցանկանայինք փոխել կյանքում, մենք առաջին հերթին պետք է մտածենք, արդյոք դա այն չէ, ինչը պետք է փոխենք ինքներս մեր մեջ։
- Գիտելիքը հիմնվում է ոչ միայն ճշմարտության, այլ նաև սխալի վրա։
- Բաց թողեք նրան, ով հեռանում է ձեզնից, այլապես դուք կկորցնեք նրան, ով գալիս է ձեզ մոտ։
- Հենց էնպես չեն սիրում, սիրում են ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻՆ։
- Նա, ով իրենից դուրս է նայում, քնած է, նա, ով իր ներսն է նայում, արթնանում է։
|