Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

Երկու րոպեի կանոնը

 

                Մեզանից շատերը փորձում են հաղթահարել իրենց ծուլությունը և գործերը անորոշ ժամանակով հետաձգելու իրենց սովորությունը. երկու րոպեի կանոնը կօգնի այս հարցում:Հոգեբան Միխաիլ Լիտվակը կիսվեց մի իսկապես արդյունավետ միջոցով, որը մեզ շատ է դուր եկել: Դրա նպատակն է  սկսել անել այն ամենը, ինչ մենք երկար ժամանակ ստիպված ենք եղել հետաձգել,  ինչպես նաև իրականացնել այն ծրագրերը, որոնք վաղուց էր պետք սկսել:Երկու րոպեի կանոնը կօգնի հաղթահարել ծուլություը:  Եվ ահա,թե  ինչից է այն կազմված:

Մաս 1  - Եթե կա մի գործ,որի իրականացումը  տևում է ավելի քիչ քան երկու րոպե ,ուրեմն արեք դա հենց հիմա: Զարմանալի է, թէ ինչքան <սպասող> գործեր կան ,  որոնք կարող են կատարվել երկու րոպեում,կամ ավելի քիչ: Օրինակ լվալ ամանեղենը ուտելուց անմիջապես հետո,գցել ներքնազգեստը լվացքի մեքենայի մեջ.դուրս հանել աղբը ,ուղղարկել էլեկտրոնային նամակը և այլն: Եթե խնդիրը տևում է ավելի քիչ,  քան երկու րոպեն,ուրեմն հետևեք այս կանոնին….արեք դա հենց հիմա:

Մաս 2 Երբ դուք ցանկանում եք սովորել նոր բան,դա պետք է սկսել երկու րոպեի ընթացքում:  Կարո՞ղ եք ձեր բոլոր նպատակները  իրագործել  երկու րոպեում: Իհարկե ոչ, բայց ամեն ցանկության  իրագործումը կարելի է սկսել երկու րոպեում , կամ ավելի քիչ: Կարող է թվալ , որ այս ռազմավարությունը չափազանց փոքր է կյանքի մեծ նպատակների,ցանկությունների համար,բայց դա այդպես չէ:  Այս մոտեցումը աշխատում է ցանկացած նպատակի  դեպքում: Ինչպես ասել է Իսահակ Նյուտոնը օբյեկտները հանգստի մեջ մնում են հանգիստ, իսկ շանժվող օբյեկտները մնում են շարժվող.  երբ դուք սկսում եք ինչ որ բան անել ,դա ավելի հեշտ է շարունակվում ստացվել:  Կանոնը կապված է այն մտքի հետ, որ պետք է միայն սկսել աշխատել:

Դուք ցանկանու՞մ եք դառնալ լավ գրող , գրե'ք մեկ նախադասություն, և աստիճանաբար դուք կկարողանաք գրել ավելին:

Դուք ցանկանու՞մ եք անցնել առողջ դիետայի  պարզապես փորձեք մի միրգ ուտել հենց հիմա, և դուք կոգեշնչվեք առողջ աղցան պատրաստել :  Ցանկանու՞մ եք կարդալը դարձնել սովորություն, պարզապես կարդացեք մի նոր գրքի առաջին էջը:  Դուք չեկ նկատի, թե ինչպես եք անցել առաջին երեք գլուխներից: Ցանկանում եք վազել շաբաթական երեք անգամ , պարզապես հագեք սպորտային կոշիկներ ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, և այդպես դուք կդնեք սկիզբ վազքին: Երկու րոպեի կանոնը չի կենտրոնանում արդյունքների վրա, այլ ավելի շատ աշխատանքի, որը  տանում է դեպի արդյունք: Հիմնական ուշադրությունը տրվում է սկզբին:Ցանկացած նոր սովորության առավել կարևոր մասը սկիզբն է :

Իհարկե չպետք է պնդել, որ այս կանոնը կարող է աշխատել յուրաքանչյուր պարագայում : Սակայն վստահ կարելի է ասել , որ  դա երբեք  չի աշխատի,  եթե դուք այն չփորձեք: Ի վերջո խնդիրը այն է, որ մենք մեծամասամբ հոդվածները կարդալով ստանում ենք տեղեկատվություն , բայց շատ հաճախ ենք չենք դիմում գործողությունների:  Այս տեղեկատվությունը կարելի է սկսել օգտագործել հենց հիմա`  երկու րոպեում:

 

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Թերեզա Մարդոյանը

Աղբյուրը` www.adme.ru

 

 

Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (19.12.2016)
Դիտումներ: 925 | - Վարկանիշ -: 3.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar