- Գիտեք, թե ինչ է համակրանքը, երբ քեզ պատասխանում են այո, այն դեպքում, երբ դու ոչինչ չէիր էլ խնդրել
- Մարդու մասին ավելի շատ պատմում է այն, ինչի մասին նա լռում է, քան այն, ինչի մասին խոսում է
- Ազատ է նա, ով կարող է չստել
- Այնտեղ, որտեղ շատ վտանգ կա, կա նաև շատ հույս
- Մի՛ քայլիր ինձնից առաջ, ես կարող եմ չհասցնել, մի քայլիր իմ ետևից, ես կարող եմ սխալ ճանապարհով տանել, պարզապես քայլիր իմ կողքով և դու կդառնաս իմ ընկերը։
- Մեր խնդիրը նրանում է, որ մինչ վերջերս արդարացման կարիք ունեին միայն վատ արարքները, իսկ այժմ մենք արդարանում ենք նաև այն դեպքու, երբ որևէ լավ բան ենք անում
- Անարդարության դեմ կամ պայքարում են, կամ համագործակցում դրա հետ։
- Մինչև չհիասթափվես կյանքից, չես սիրի այն։
- Սիրված չլինելը պարզապես անհաջողություն է, չսիրելը՝ դժբախտություն
- Մարդը միշտ էլ ինչ որ բանում մի փոքր մեղավոր է։
- Ոչինչ այնքան չի ոգեշնչում, որքան սեփական անօգնականության զգացումը։
- Հանճարը նա է, ով գիտի իր սահմանները
|