Գլխավոր էջ » Հոդվածներ » Խորհուրդ են տալիս հոգեբանները

15 խորհուրդ Ջուլիան Բարնսից

  1.          Կան մարդիկ, ովքեր երբ սիրահարվում են՝ ստում են, կան մարդիկ, ովքեր ճշմարտությունն են ասում:  Սակայն մեզնից շատերը համադրում են այդ երկուսը և արդյունքում, շատ սիրահարներ, պարզապես անկեղծ ստում են:
  2.         Մեզ գրավում են այն խաղերը, որոնք կարելի է կամ հաղթել, կամ պարտվել, ոչ ոքիները մեզ չեն հետաքրքրում;
  3. Այսպիսի տեխնիկական տերմին կա՝ ֆաբուլյացիա; Դուք սկսում եք ստեր հորինել այն ամենի մասին, ինչի մասին տեղյակ չեք, կամ ինչը չեք ցանկանում ընդունել:
  4. Դուք միշտ առաջին հերթին մեղադրում եք ուրիշներին, իսկ եթե այլևս մարդ չկա, որին կարելի է մեղադրել, դուք սկսում եք պնդել, որ խնդիր էլ չկա: Փոխեք օրենքները, կփոխվի ամեն բան:
  5. Եթե ուրիշներից մեկ քայլով առաջ չանցնես, երկու քայլով ետ կմնաս:
  6. Երիտասարդության և ծերության միջև տարբերությունը կայանում է նրանում, որ երիտասարդները իրենց համար ապագա են հորինում, իսկ մեծերը՝ անցյալ:
  7. Դեպրեսիայի ընթացքում հաճախ համատեղվում է անհամատեղելին, օրինակ, ես ոչ մի բանում մեղավոր չեմ, և դա միայն իմ մեղքն է:
  8. Գոյատևման տարրական օրենքը կայանում է նրանում, որ եթե գտնես ինչ որ մեկին, ով քեզնից վատ վիճակում է, նրա կողքը դու կսկսես ծաղկել;
  9. Եթե շատ հաճախ հիշես անցյալդ, կսկսես նրան մեղադրել ներկլայի համար;
  10. Կյանքում ցանկացած ավարտ նոր պատմության սկիզբն է ;
  11. Անկեղծությունը ևս կարող է ծուղակ լինել
  12. Մարդկանց ավելի շատ դուր է գալիս ստանալ այն, ինչ իրենք ցանկանում են, և ոչ թե այն, ինչին արժանի են
  13. Միշտ ստանալ այն, ինչ ցանկանում ես, կամ երբեք չստանալ այն, ինչ ցանկանում ես, վերջիվերջո երկուսն էլ նույնն է
  14. Իրական համարձակությունն այն է, որ ամբողջ կյանքում կարողանաս հավատալ նրան, ինչին հավատացել ես ի սկզբանե
  15. Մարդու արարքները մատնում են նրա հոգեվիճակը

 

Կատեգորիա: Խորհուրդ են տալիս հոգեբանները | Ավելացրեց: khudoyanani (20.01.2018)
Դիտումներ: 1166 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar