Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Սթրեսի հաղթահարումը

Սթրեսի հաղթահարումը

Հոգեբաններին միշտ հետաքրքրել է այն հարցը, թե ինչու են մարդիկ տարբեր կերպ արձագանքում սթրեսին: Ինչու՞ գտնվելով նույն պայմաններում` որոշ մարդիկ հուսահատության մեջ են ընկնում, իսկ որոշները` ոչ: Սթրեսի ուսումնասիրություններում հաղթահարման խնդիրը, ներկայումս, համարվում է հիմնականներից մեկը: Որոշ հոգեբաններ գտնում են, որ սթրեսի հաղթահարումը կախված է անհատի կայուն բնավորությունից:

Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ սթրեսը կապված է մարդու հետևյալ առանձնահատկությունների հետ `

1. Տագնապայնության

2. Ինքնավերահսկողության

3. Խառնվածքի

4. Լավատեսության

5. Մտածողության

6. Վարքագծի

7. Ինքնագնահատականի

8. Կոնֆլիկտի հակվածության

9. Բարձր ագրեսիվության

10. Անձի դիրքորոշումների և արժեքների

11. Անձի ինքնապաշտպանության հետ

Սթրեսը հաղթահարելու համար կարևոր է փոխել վերաբերմունքը դրա հիմքում ընկած խնդրի նկատմամբ:

Կարելի է կիրառել հետևյալ հնարները`

-Իմաստ գտնել տվյալ իրադրության մեջ

-Կարողանալ դժվարությունները կողքից նայել, որոշել թե ինչ կարելի է անել նման իրավիճակից խուսափելու համար

-Վերականգնել սեփական անձի նկատմամբ դրական վերաբերմունքը, ինքնահարգանքը և բարձրացնել ինքնագնահատականը

Սթրեսը կարելի է հաղթահարել նաև սթրես առաջացնող գործոններից հեռանալով: Օրինակ` փոխել աշխատանքը, դադարեցնել շփումը ձեզ համար տհաճ մարդու հետ:

Սթրեսից ազատվելու հնարքներից մեկն էլ համարվում է ծիծաղը: Ծիծաղի միջոցով հնարավոր է կանխել բացասական ինֆորմացիան, որը դառնում է անհեթեթություն: Դրա շնորհիվ դեպրեսիան, անհանգստացնող խնդիրը դառնում է վերահսկելի, քանի որ ցանկացած կարևոր իրադրությունում կարելի է նկատել ծիծաղելի որևէ բան:

Սթրեսը հաղթահարելու համար կարևոր է հետևյալը`

1. Արեք այն, ինչը ձեզ հանգստացնում է, խորը և դանդաղ շնչեք: Յոգան, մեդիտացիան, մերսումը սթրեսից ազատվելու հրաշալի միջոցներ են: Կարելի լավ երաժշտություն լսել, գիրք կարդալ;

2. Հոբբիով զբաղվեք

3. Սովորեք ընդունել այն, ինչը չեք կարող փոխել

4. Մտածեք դրական տրամադրությամբ

5. Սովորեք ասել ոչ, մի գործով զբաղվեք, այլ ոչ թե մի քանիսը վերցրեք ձեզ վրա

6. Ընդունենք առողջ սնունդ, որի մեջ մտնում են մրգեր, բանջարեղեն, սահմանափակեք կոֆեինի և շաքարի օգտագործումը

7. Մշտապես ֆիզիկական վարժություններ կատարեք, որոնք կօգնեն թուլացնել մկանները, լավացնել տրամադրությունը

8. Խոսեք ձեր խնդիրների մասին ընտանիքի անդամների կամ ընկերների հետ

9. Չպետք է սթրեսի դեմ պայքարել շատակերությամբ կամ դիետայով, դեղերի, ալկոհոլի, կամ թմրանյութերի միջոցով


10. Դիմեք համապատասխան մասնագետի, եթե դուք դրա կարիքը զգում եք: Հոգեբանը կօգնի պայքարել սթրեսի և խնդիրների դեմ:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Մելինե Մալենցյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (18.03.2017)
Դիտումներ: 1847 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar