Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Սթրեսներից խուսափելու համար անհրաժեշտ է տիրապետել մի շարք հոգեբանական մեթոդների, որոնք թույլ կտան ապրել ազատ, գիտակցված կյանքով, կօգնեն, որ ճիշտ գնահատեք իրավիճակը և կարողանաք հաղթահարել ձեր առջև կանգնած ցանկացած խոչընդոտ: Դրա համար կյանքում աշխատեք առաջնորդվել հետևյալ շատ հեշտ և պարզ սկզբունքներով` Ապրել այսօրվա օրով և հաճույք ստանալ դրանից: Ինչու՞ թունավորել կյանքը ինչ-որ իրադարձություններով, եթե այդ ժամանակահատվածում կարող է ամեն ինչ մի քանի անգամ փոխվել, հարկավոր է գնահատել և սիրել ամեն օրը, որը տրված է քեզ, քանզի չգիտես, թե վաղը ինչ է լինելու: Պետք չէ վարդագույն պլաններ գծել ապագայի համար, շատ կասկածելի է, որ այն կարող է ավելի լավը լինել, քան քո ներկան: Պետք է սովորել հաճույք ստանալ ամեն օրվանից, անել այն ամենը ինչը ձեզ հաճելի է: Մոռացե´ք անցյալի անհաջողությունները, դադարե´ք անհանգստանալ ապագայով և առավելագույն հաճույք ստացեք ներկայից: Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է հրաժարվեք ձեր կյանքի խելամիտ պլաններից: Բայց դա պետք է լինի խելամիտ և հանգիստ պլանավորում և ոչ թե անհանգստություն կամ վարդագույն երազներ: Հաճախ ժպտացեք, խնայեք ձեր նյարդերը. հաղթանակը միևնույնն է ձերն է լինելու: Ընդունել մարդուն այնպես, ինչպես որ կա, կամ հեռու մնալ նրանից: Մի´ նյարդայնացեք մարդկանց հետ շփվելուց, ինչ տիպի էլ, որ նրանք լինեն: Իսկ եթե հարկ է լինում շփվել ձեզ տհաճ մարդկանց հետ, ապա ուրախացեք, որ դուք նրանց նման չեք: Եվ միշտ հիշեք, որ ծանր բնավորություն ունեցող մարդիկ, ովքեր անընդհատ գտնվում են վեճերի, նյարդային պոռթկումների մեջ, շատ շուտ քայքայում են իրենց օրգանիզմը և վաղաժամ մահանում: Փոխել այն, ինչը հնարավոր է փոխել, իսկ ինչը հնարավոր չէ փոխել, ընդունեք որպես ճակատագիր: Կարելի է փորձել մտածել, այլ ոչ թե դոփել նույն տեղում, հուսահատվել, ընկճվել: Աշխատեք կյանքը փոխել դեպի լավը: Եթե առայժմ ոչինչ չի ստացվում և անհաջողության մեջ եք ընկել, դուք ինքներդ ձեզ ասեք. <<Սա ճակատագիր է և առայժմ թող լինի այսպես, քանի որ կարող էր ավելի վատ լիներ>>: Եթե իրավիճակը հնարավոր է փոխել, ապա մի նյարդայնացեք, մտածեք և իրագործեք: Գնահատել ինքներդ ձեզ և ուշադրություն չդարձնել ուրիշների կարծիքներին: Երբեմն մարդկանց անհանգստացնում է, թե ինչ կմտածեն ուրիշները իրենց մասին, դրանով թունավորելով իրենց կյանքը: Ոչ ոք չգիտի ձեր առավելությունների և թերությունների մասին ավելին, քան դուք ինքներդ: Ինչ որ մեկը ձեզանից լավն է, դուք էլ ինչ որ մեկից էք լավը. այդպես է կյանքը: Երբեք չնեղանալ ճակատագրից և հիշել, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լիներ: Միշտ հիշե´ք, որ կան մարդիկ, որոնք ավելի վատ վիճակում են: Նրանցից շատերը նույնիսկ իրենց կյանքը կտային, որպեսզի հնարավորություն ունենային թեկուզ ձեր ապրած կյանքի ամենահասարակ օրերից որևէ մեկը իրենք ապրեին: Ավելի շատ շփվել հետաքրքիր մարդկանց հետ: Մի´ լռեք, խոսեք և շփվեք: Եթե ձեր մոտ ինչ որ բան չի ստացվում, խորհրդակցեք նրանց հետ, հարցրեք թե ինչպես են նրանք լուծում իրենց այս կամ այն խնդիրները: Սովորել պլանավորել սեփական կյանքը: Ժամանակը զուր չվատնելու համար պլանավորեք ձեր կյանքը, թե չէ դուք կզգաք թե ինչպես է կյանքը անցնում, իսկ դուք նրա հունի մեջ ընկած լողում եք: Կոնկրետ նպատակներ դնել: Մտածեք և գտեք մեթոդներ, ճանապարհներ, լուծման ուղիներ և առանց ժամանակ վատնելու արագ անցեք դրանց իրականացմանը: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի՝ Լուսինե Քեշիշօղլյանը | |
Դիտումներ: 2498 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |