Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրոյեկտիվ թեստեր |
Սովորաբար մարդ կամ փիղ նկարելիս՝ մարդը նկարում է հենց ինքն իրեն, իր խնդիրները, իր վերաբերմունքը կյանքին: Եթե փիղ նկարելիս արտահայտիչ են ականջները, աչքերը, բերանը, կնճիթը, դա խոսում է այն մասին, որ նկարողը բավական լավ է հարմարված կյանքին, նա սիրում է շփվել, ուշադրություն է դարձնում մանրուքներին: Եթե այդ նույն դետալները պատկերված են անփույթ ձևով, ապա դա խոսում է այն մասին, որ նույն վերաբերմունքը տվյալ մարդը ցուցաբերում է նաև կյանքում, այլ մարդկանց հանդեպ: Նա շատ բաների պարզապես ուշադրություն չի դարձնում: Իսկ եթե ոտքերը ևս անփույթ են պատկերված, ապա դա խոսում է այն մասին, որ տվյալ անձը կայուն չէ, դեռևս չի հաստատվել կյանքում: Փղի գլուխը կլորավուն է, և ընդհանրապես նկարում շատ են շրջանակները, ապա տվյալ անձը բարի է, մեղմ: Եթե փղոսկրերը դեպի վեր են ուղղված՝ ապա տվյալ մարդը կարողանում է ինքն իրեն պաշտպանել, եթե դրանք չափազանց փոքր են, ապա տվյալ մարդը ագրեսիվ չէ: Եթե պոչը և կնճիթը ուղղված են դեպի ներքև, ապա տվյալ մարդը տխուր է, ունի հանգիստ բնավորություն, չի սիրում կտրուկ քայլերի դիմել: Եթե ականջները ուղղված են դեպի վեր, ապա նկարողի անընդհատ գտնվում է լարվածության մեջ, կյանքից անընդհատ անհաջողություններ է ակընկալում, մի փոքր ագրեսիվ է: | |
Դիտումներ: 2243 | Մեկնաբանություններ: 2 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |
| |