Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրոյեկտիվ թեստեր

Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների ախտորոշում

Գոյություն ունեն մի շարք  կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք առաջանում են յուրաքանչյուր աշակերտի և յուրաքանչյուր ուսուցչի հարաբերությունների կառուցման ընթացքում։ Կան ուսուցիչներ, որոնք դժվարանում են աշխատել բարձր դասարանցիների հետ և առաջանում է կոնֆլիկտ, սակայն կան նաև մասնագետներ, որոնք այդպիսի խնդիրներ ունենում են նաև ցածր դասարաններում։ Որոշ աշակերտների մոտ առաջանում են ստատիստիկ հայացքներ, որոնք օգնում են աշակերտին շփում և հարաբերություններ ստեղծել իր իսկ մանկավարժի հետ։ Գոյություն ունեն թեստեր, որոնց միջոցով կարողանում ենք հասկանալ ուսուցչի և աշակերտների հարաբերությունները, նաև հասկանում ենք կա՞ փոխադարձ վստահություն աշակերտի և ուսուցչի միջև,թե ոչ։ Այս պրոյեկտիվ հարցաթերթիկի միջոցով տրվում են մի շարք հարցերի պատասխաններ։ Հարցաթերթիկը բաղկացած է 20 կետից։ Առաջին 7 կետերը իրենից ներկայացնում են փոփոխված մեթոդաբանության,  հասկանալի է դառնում, թե ինչպիսի առանձնահատկություններ են տեսնում աշակերտները իրենց ուսուցիչների մեջ։ Մնացած կետերը դրանք անավարտ նախադասություններ են, որոնք լրացվում են աշակերտի կողմից։
1. Գրի'ր 5 քեզ հայտնի ուսուցիչների, որոնց դու համարում ես լավագույնը։ Նշի'ր նրանց անվան սկզբնատառերը և սեռը։
2. Գրի'ր 5 ուսուցիչների, ովքեր քեզ համար գրավիչ չեն։ Նշի'ր նրանց անվան սկզբնատառերը և սեռը։

3. Նշի'ր 5 ուսուցիչների, որոնց համարում ես ամենաօժանդակող, հասարակ և չեզոք, նաև չտարբերվող։ Նշի'ր անվան սկզբնատառերն ու սեռը։
4. Նշի'ր 5 հատկանիշ, որոնք օգնում են քեզ <<ընդհանուր լեզու>> գտնել ուսուցիչների հետ։
5.Նշի'ր 5 հատկանիշ, որոնք խոչնդոտում են քեզ անմիջական շփում հաստատել ուսուցիչների հետ։
6. Նշի'ր 5 հատկանիշ, որը ինչպես դու ես մտածում պետք է քո մեջ ձևավորել,  որպեսզի կարողանաս հեշտությամբ շփվել ուսուցիչների հետ։
7. Նշի'ի քո այն 5 հատկանիշները, որոնցից դու կցանկանայիր ազատվել, քանի որ դրանք խանգարում են  ուսուցիչների հետ շփման ընթացքում։

 

Գրի'ր յուրաքանչյուր նախադասության ավարտը։ Գրիր այն, ինչ առաջինն է ծագում քո գլխում, և երկար մի՛ մտածիր։

8. Ես կարող եմ ամբողջությամբ վստահել այն ուսուցչին, ով...............
9. Ես ամբողջությամբ գոհ եմ այն ուսուցչից, ով.................................
10. Արդար ուսուցիչն իմ կարծիքով նա է, ով......................................
11.Ես հաճույք եմ ստանում այնպիսի ուսուցիչների աշխատանքները կատարելուց, ովքեր..............................
12. Ինձ համար ավելի կարևոր է այն ուսուցչի գնահատականը, ով...............
13. Իմ համոզմամբ աշակերտները արտահայտում են ուսուցիչներին.....................
14.Իմ կարծիքով  ուսուցիչների հետ ես.............................
15.Վերջին տարիներին իմ հարաբերությունները ուսուցիչների հետ.................
16.Դասղեկը մյուս ուսուցիչներից տարբերվում է նրանով, որ..............
17. Ուսուցիչների հետ ես ցանկանում եմ.............
18. Իմ դպրոցի տնօրենը..................
19.Իմ ամենաթարմ հիշողությունը դպրոցի հետ կապված..................
20. Իմ ուսուցիչների հետ..........................

Նյութը պատրաստել են ՀՊՄՀ Կենսաբանություն, քիմիա և աշխարհագրություն ֆակուլտետի ուսանողուհիներ՝ Հարությունյան Ռիման և Սիրականյան Վահանուշը:

Աղբյուրը՝ http://voeto.ru/nuda/uchitele-glazami-uchenikov-i/main.html

Կատեգորիա: Պրոյեկտիվ թեստեր | Ավելացրեց: khudoyanani (23.10.2016)
Դիտումներ: 4051 | - Վարկանիշ -: 2.4/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar