"Տուն, ծառ, մարդ"
Ծառը
Ծառը խորհրդանշում է կյանքի էներգիան, ապրելու ձգտումը, որն էլ որոշվում է ծառի բնի հաստությամբ։ Եթե ծառը նկարի մեջ գրավում է մեծ տեղ, դա խոսում է մեծ էներգիայի և կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքի մասին։
Քամու պոռթկումից ծառը թեքվել է դեպի տուն, նման պատկերը խորհրդանշում է այն, որ դուք ձգտում եք անվտանգության և ընտանեկան հանգստության։ Այս պատկերը կարող է նշանակել նաև ինքնամփոփություն անցյալում։
Ճյուղերն ուղղված են ներքև, այսպես նկարում են նրանք, ովքեր ունեն բազմաթիվ չլուծված պրոբլեմնմներ։
Ուռենու նկարը հաճախ նշանակում է դեպրեսիա և ինքնամփոփություն:
Ճյուղերն ուղղված են վեր, եթե ծառն ամուր կանգնած է հողի վրա, նման նկարը նշանակում է, որ տվյալ անձը իշխանության է ձգտում։
Ճյուղերը տարբեր ուղղությամբ նշանակում է ինքնահաստատման փնտրտուք։ Եթե ճյուղերն ու ծառի բունը նկարված են մի գծի վրա, դա ենթադրում է իրականության տհաճություններից փախչելու ձգտում, մերժում իրերին իրական աչքերով նայելուն։
Դեպի դուրս ուղղված ճյուղերով նկարը պատկերում են այն մարդիկ, ովքեր սիրում են միմյանց օգնել:
Ճյուղերի և կանաչի առատությունը մի կողմի վրա` տանը հանդիպակաց պատկերը խորհրդանշում է այն մասին, որ անձը ձգտում է իր էներգիան ուղղել դեպի իրեն, հերքելով ընտանիքը և ընտանեկան արժեքները:
Եթե ավելացրած են ծառի արմատները նրան բնորոշ է հետւարքրքրասիրություն։
Եթե նկարված է եղևնի, նա հակված է իշխելու, դրսևորում է կազմակերպչական ընդունակություններ և ակտիվություն։
Եթե ծառի վրա նկարված են փչակներ, ապա դա վկայում է հոգեկան տրավմաների, վիրահատության, ֆիզիկական վնասվածքների մասին։
Տուն
Քաղաքային տուն, բազմահարկ շենք։ Այս նկարը թույլ է տալիս դատեել չոր, ինքնամփոփ, իր պրոբլեմների մեջ մենակ մարդու մասին։
Ոչ մեծ, ցածր տուն։ Մարդը զգում է իրեն հոգնած, ուժասպառ, սիրում է հիշել անցյալը, չնայած դրա մեջ էլ սովորաբար հաճելի ոչինչ չի գտնում։
Դղյակ։ Դղյակի նման նկարը բացահայտում է մարդու թեթևամտությունը, աանլրջությունը, նրա մոտ չափազանցված է երևակայությունը, սակայն նա սովորաբար չի հասցնում իր պարտականություններից գլուխ հանել։
Ընդարձակ գյուղական տուն։ Ընտանիք ունենալու և երեխաներին մեծացնելու ձգտում:Որքան ցանկապատը ցածր է, այնքան մեծ է շփվողականության, հաղորդակցման հակումը ու մարդկանց նկատմամբ վստահությունը։
Դռները։ Դռների բացակայությունը նկարի մեջ ենթադրում է հոգեբանական անհասանելիություն, ինքնամփոփություն։ Շատ փոքր դռները ցույց են տալիս իր «ես»– ի մեջ չթողնելու ցանկություն։
Շքադռները ցույց են տալիս անկեղծություն, շփվողականություն, միմյանցից կախվածություն։
Փականներով դռները՝ կասկածամտություն, պաշտպանական միտումներ։ Դուռը, որը տեղավորված է տան կողքից, նշանակում է փախուստ։
Տանիք։ Երևակայության ոլորտ։ Եթե նկարված է տանիքի հաստ ուրվագիծ, նշանակում է երևակայության վրա հսկման առկայություն։
Խողովակ։ Վերջինիս վրա շեշտվածությունը ենթադրում է տան մեջ հոգեբանական ոլորտի նկատմամբ մտահոգվածություն, դա կարող է նաև նշանակել արիության ստեղծագործական սկիզբ։
Խողովակի բացակայությունը տանը հոգեբանական ջերմ պակասի նախանշան է։ Ջրատար խողովակները նախանշան են ուժեղացված պաշատպանության, կասկածամտության։
Սրածայր տանիքը նշանակում է ուժեղ գիտակցություն, մեղքի զգացում։
Խողովակից թանձր ծուխը նշան է ներքին զգալի լարվածության, եթե բարակ շիթով է, ուրեմն տանը ունեք հուզական ջերմության պակաս։
Պատուհանները։ Պատուհանի բացակայությունը ենթադրում է ինքնամփոփություն այն դեպքում, երբ չափից ավել պատուհանների քանակը ենթադրում է մարդկանց հետ լավ հարաբերություններ ունենալ։
Լայն բացված պատուհանները կապվածության նշան են:
Վարագույրները ենթադրում են շփման մեջ որոշակի հեռավորություն պահելու ձգտում:
Վարագույրների բացակայությունը իր զգացմունքները ծածկելու ձգտման բացակայություն է:
Պատուհանների բացակայությունը առաջին հարկում թշնամանքի, օտարվածության նշշան է։
Պատուհանները միայն վերին հարկում ենթադրում են մարդու իրական կյանքի և երևակայության միջև անդունդ։
Փոքրիկ պատուհանները ենթադրում են ամաչկոտություն, հոգեբանական անհասանելիություն։
Աստիճաններն ու արահետները: Լավ նկարված պատուհանները նշանակում են սեփական վարքի վրա հսկման զգացում և մարդկանց հետ հարաբերություններում տակտի զարգացած զգացմունք:
Երկար արահետները կամ աստիճանները ենթադրում են շփման մեջ դիստանցիայի զգացում:
Արահետը, որը սկզբում լայն է և նեղանում է տան մոտ, վկայում է դիմակավորելու, մենակ մնալու ցանկության մասին, որը զուգակցվում է մակերեսային ընկերասիրությամբ:
Եղանակը
Եթե պատկերված է վատ եղանակ, միջավայրի ընկալումը թշնամական է, ամպերը վախենալու, տագնապի, փրկվելու, դեպրեսիայինախանշան են։
Մարդ
Մարդու պատկերը, եթե ուղղված է դեպի թամին, ենթադրում է սիրո, խնամքի պահանջմունք։
Եթե Ձեր նկարի մեջ կա ուրիշ մարդ՝ Ձեր կինը, երեխան կամ ծնողները, դա նշանակում է, որ հենց նա էլ Ձեր կյանքում հանդես է գալիս որպես շարժիչ ուժ։
Եթե Դուք նկարում եք միայն Ձեզ, դա նշանակում է, որ Դուք լավ վերահսկում եք Ձեր կյանքը։
Եթե Դուք գտնվում եք տան մեջ, ապա կարիք ունեք պաշտպանության, եթե Ձեր նկարի մեջ տունը գրավում է մեծ տեղ, դա նշանակում է, որ Դուք ձգտում եք նյութական հաջողությունների։
Մարդու նկարը լավ հասկանալու համար նայեք "Ինքնանկարի" վերլուծությանը։
Նկարի ուժեղ արտահայտված ստվերաբծերը վկայում են հոգեբանական լարվածության մասին։
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am
|