Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրոյեկտիվ թեստեր

Մարդ անձրևի տակ

Մարդ անձրևի տակ

 

 

 

 

 

 

 

 

Մարդ անձրևի տակ պրոյեկտիվ մեթոդիկան ուղղավծ է մարդու կողմից դժվար իրավիճակների հաղթահարման կարողությանը, էգո-ի ուժի բացահայտմանը:Այն նաև թույլ է տալիս բացահայտել անձի պաշտպանական մեխանիզմները:

Հրահանգ

Ա4 թղթի վրա նկարեք մարդ , այնուհետև շրջեք թուղթը և մյուս կողմի վրա նկարեք մարդ անձրևի տակ: Երկու մարդկանց համեմատությունը թույլ է տալիս բացահայտել և համեմատել սթրեսային և ոչ սթրեսային իրավիճակներում մարդու դրսևորած հակազդումները: Թեստովորման ընթացքում կարելի է երեխային լրացուցիչ հարցեր տալ:

Թեստի մեկնաբանություն

Նախ պետք է համեմատել երկու նկարները: Եթե նկարներից մեկում մարդը «հեռացող» է, ապա խոսում կյանքում դժվար իրավիճակներից խուսափելու մասին:

Եթե մարդը պատկերված է մեջքով դա խոսում ինքնապաշտպանության ցանկության մասին: Եթե պատկերը թղթի ներքևում է, նշանակում տվյալ պահին անձի մոտ թեթև լարվածություն կա, անպաշտպանության զգացողություն:
Ֆիգուրի չափերի չափազանցացումը հանդիպում է հատկապես դեռահասների մոց անհաջողությունները ավելի ուժեղ են դարձնում: Եթե ֆիգուրը փոքր է , նշանակում է տվյալ անձը պաշտպանության կարիք ունի, փոքր մարդիկ նկարողները սովորաբար ամաչում են արտահայտել սեփական զգացմունքները և սթրեսային իրավիճակներում հաճախ կորցնում են ինքնատիրապետումը: Հակառակ սեռի անձի պատկերումը կարող է խորհրդանշել տվյալ սեռի անձին բնորոշ հատկանիշների կրում: Տարիքի փոփոխությունը խոսում է ինքնազգացողության մասին: Եթե բաց են թողնված կոնկրետ դետալներ՝ ոտք, աչք, ականջ, ձեռք, դա խոսում է անձի պաշտպանական մեխանիզմների մասին: Եթե պատկերված է անձը հաստ հագուստով դա խոսում է լրացուցիչ պաշտպանության կարիքի մասին: Հագուստի բացակայությունը խոսում է ազատության մասին, երբեմն նաև դյուրագրգռության:

Անձրև.

Ոչ առատ անձրև , մեկ-երկու կաթիլ՝ անձի կողմից ցանկացած դժվարություն ընդունվում է որպես ժամանակավոր բնությ ունեցող երևույթ, ծանր, մեծ կաթիլները վկայում են այն մասին, որ դժվարությունները տվյալ անձի կողմից ընդունվում են որպես բարդ, երկարատև գործընթացներ: Եթե ամպերը շատ են և մեծ անձը գտնվում է դեպրեսիվ վիճակում: Եթե կան ցեխափոսեր, ապա դա խոսում է այն մասին, որ որևէ դժվար իրավիճակից անձի մոտ մինչ այժմ «հետք « է մնացել, ծանր հիշողություններ և այլն: Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել ցեխափոսերը անձի առջևում են , հետևում, թե մարդը դրանց վրա է կանգնած:
Լրացուցիչ դետսալներԼրացուցիչ դետալների առկայությունը՝ տուն, ծառեր, մեքենա, պայուսակ, ծաղիկ, գիրք և այլն, խոսում են այն մասին, որ անձը լրացուցիչ պաշտպանության կարիք ունի, կամ փորձում է խույս տալ ինչ-որ խնդրի լուծումից: Ծիածանը խոսում է դժվարության արդեն իսկ հաղթահարման և կատարելության ձգտման մասին: Անձրևանոցը արտաքին բացասական ներգործություններից պաշտպանվելու հոգեբանական մեխանիզմ է: Այն խորհրդանշում է նաև անձի կապը մոր կամ հոր հետ: Եթե անձրևանոցի միայն փայտն է պատկերված՝ կապը մոր հետ, եթե կա նաև բռնակ՝ հոր հետ:

Որևէ դետալի բացակայությունը

Օրինակ անձրևանոցի բացակայությունը կարող է խոսել ինքնուրույնության կամ ինքնուրույունթյան հասնելու, ծնողներից անկախ լինելու ձգտման մասին:

Կատեգորիա: Պրոյեկտիվ թեստեր | Ավելացրեց: khudoyanani (11.03.2017)
Դիտումներ: 7695 | - Վարկանիշ -: 4.3/7
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar