Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրոյեկտիվ թեստեր

Գրաֆիկական թեստ «Վարթեգ»

Գրաֆիկական թեստ «Վարթեգ»

(Источник: Э. Вартегг, В. К. Калиненко Рисуночный тест Вартегга.

М.: Смысл, 2009. -240 с. - Серия: Психодиагностические монографии.)

Վարթեգի թեստը դասվում է անձի հետազոտման էքսպրեսիվ- պրոյեկտիվ մեթոդիկաների դասին, այն իրենից անավարտ նկարի մեթոդիկա է ներկայացնում: Մեթոդիկան հնարավորություն է տալիս հասկանալ ինքնավերաբերմունքը, այլ մարդկանց հանդեպ ունեցած վերաբերմունքը, տագնապները, վախերը և այլն:

Հրահանգ՝ « Ավարտիր նկարները և յուրաքանչյուր նկարի տակ գրի , թե ինչ ես նկարել»:

1 քառակուսի

Կետ– փափկություն, անորոշություն

Սիմվոլիկ առումով խորհրդանշում է որևէ բանի սկիզբ: Հոգեբանական առումով խորհրդանշում է անձի Ես-ը, աշխարհայացքը, ինքնափնտրումը, անձի ամբողջականությունը:

2 քառակուսի

Ալիք– հուզականություն, լարվածություն

Սիմվոլիկ առումով նշանակում է անպաշտպան մարդկային էակ:

Այն, թե մարդը ինչպես կվարվի այդ նշանի հետ կխորհրդանշի, թե ինչպես է նա հարմարվում շրջակա միջավայրին: Այդ միջավայրը իր համար ագրեսիվ միջավայր է, թե նպաստում է նրա զարգացմանը: Հոգեբանական տեսակետից խորհրդանշում է հուզական կախվածություն, կոնտակտ այլ մարդկանց հետ, սոցիալական հարմարում: Այս քառակուսին անձի սոցիալական կողմն է:

3 քառակուսի

Չափերով մեծացող շտրիխ– աճի սկզբունք

Երեք գծերը խորհրդանշում են աճ, զարգացում: Հոգեբանական տեսակետից համապատասխանում է անձի ձգտումներին, մոտիվացիային, համառությանը, ապագայի հետ կապված ծրագրերին:

4 քառակուսի

քառակուսի – սրություն, մթություն

Սիմվոլիկ առումով սև քառակուսին խորհրդանշում է վտանգ, վախ, մեղք: Հոգեբանական առումով դրա մեջ արտացոլվում ենանգիտակցականը, վախերը, ամոթը, մեղքի զգացումը:

5 քառակուսի

Զուգահեռ շտրիխեր – շարժում, թռիչք

Սիմվոլիկ առումով խորհրդանշում են գործելու իմուլս և խոչընդոտ: Հոգեբանական տեսակետից այստեղ արտացոլվում է կամային ինքնակարգավորումը, ինչ-որ բանի հասնելու, կամ ինչ որ բանից խուսափելու մոտիվացիան:

6 քառակուսի

Հորիզոնական և ուղղահայաց շտրիխեր–միացում,անջատում

Երկու գծերը սիմվոլային տեսակետից խորհրդանշում են հակադարձ սկիզբ: Հոգեբանականնտեսակետից ինֆորմացիա է հաղորդում անձի միավորման ձգտման մասին:

7 քառակուսի

Կետերից բաղկացած կիսաշրջան– հուզական դիպուկություն

Խորհրդանշում է , թե որքանով է մարդը զգայունակ արտաքին գրգիռների նկատմամբ: Հոգեբանական տեսակետից արտահայտում է, թե որքանով է մարդը զգայունակ:

8 քառակուսի

Շրջանային սեգմենտ- փակվածություն

Կամարը խորհրդանշում էսկիզբ, հավասարակշռվածություն, պաշտպանվածության զգացում: Հոգեբանական տեսակետից արտահայտում է մարդու հավասարակշռվածության մակարդակը, բավարարավածությունը, ներքին պաշտպանվածության զգացումը:

Եթե անտեսում է քառակուսու նկարը, ուրեմն կենտրոնացվածություն կա սեփական ես-ի վրա:

 

Կատեգորիա: Պրոյեկտիվ թեստեր | Ավելացրեց: khudoyanani (12.03.2017)
Դիտումներ: 2991 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar