Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Պլացեբո էֆեկտ

Պլացեբո  էֆեկտը  կես դար առաջ հայտնագործել է բոստոնցի անեստեզիոլոգ Հենրի Բիչերը։ Ընդունելով բացարձակ անօգուտ, ասենք՝ շաքարի հաբ, սակայն հավատալով, թե դա դեղամիջոց է ցավի դեմ, մեր ուղեղում գործի ենք դնում քիմիական ռեակցիա, որը նպաստում է ֆիզիկական տառապանքների թեթեւացմանը։   «Պլացեբո» լատիներեն նշանակում է՝ «ես դուր եմ գալիս»: Բժշկության մեջ այդպես են անվանում այն միջոցները, որոնք օժտված չեն բուժիչ հատկությամբ, սակայն նույն ազդեցությունն են թողնում, ինչ իրական բուժիչ միջոցները։ Պլացեբո էֆեկտը տեղի է ունենում, երբ հիվանդին կեղծ դեղորայք են տալիս, և նրանք իսկապես սկսում են իրենց ավելի լավ զգալ, այն դեպքում, երբ նրանց միտքն ու օրգանիզմն է ինքն իրեն բուժվում, ոչ թե դեղն է բուժում, քանի որ այն կեղծ է։ Հետազոտողներին հետաքրքրել է, թե ինչպես է աշխատում այս էֆեկտը, քանի որ դա հասկանալը կօգնի հիվանդներին խնամելու արդյունավետության ու դեղորայքի չափը նվազեցնելու համար։Առանց ակնհայտ բուժիչ հատկությունների նյութ է, որն օգտագործվում է որպես բուժիչ միջոց, որի բուժական ազդեցությունը կապված է հենց հիվանդի դեղի ազդեցությանը հավատալու ներշնչանքի հետ։ Երբեմն պլացեբոյի դեղահաբի կապսուլան կամ դեղահատն անվանում են դատարկ հաբ։ Որպես պլացեբոյի նյութ հաճախ օգտագործում են լակտոզը։ Բաղադրությունը պասիվ նյութ է. Երբեմն կարող է բարելավել հիվանդի վիճակը պարզապես այն պատճառով, որ մարդն ակնկալիք ունի (անգլ.՝ Expectation), որ այն օգտակար կլինի: Որքան մեծ են ակնկալիքները, այնքան հավանական է, որ մարդը կարող է օգուտ ստանալ: Այդպես է առաջանում պլացեբոյի էֆեկտը: Դա պլացեբոյի ունեցած ազդեցության արդյունքն է, նաև մարդու առողջության բարելավման ինքնին երևույթը, շնորհիվ այն բանի, որ մարդը հավատում է որոշակի ազդեցության արդյունավետությանը, որն իրականում չեզոք է։ Պրեպարատն ընդունելուց բացի պլացեբոյի էֆեկտ կարող է առաջացնել օրինակ, որոշ ընթացակարգերի կամ վարժությունների կատարումը, որոնց ուղղակի ազդեցությունը չի նկատվում։ Պլացեբո էֆեկտի ազդեցության աստիճանը կախված է մարդու ներշնչողության և բուժման արտաքին հանգամանքներից, օրինակ, պլացեբոյի արտաքին տեսքից, գնից և դեղամիջոցը ձեռ բերելու ընդհանուր դժվարություններից (ծախսած գումարն ու ջանքերն ապարդյուն չտեսնելու ձգտումից մեծանում է արդյունավետության վերաբերյալ վստահությունը), բժշկի նկատմամբ վստահության աստիճանից, կլինիկայի հեղինակությունից:

Շատերը կարող են կարծել, թե պլացեբոյի էֆեկտը միայն հոգեբանական է, սակայն փաստերը վկայում են այն մասին, որ օրգանիզմը նույնպես ֆիզիկապես արձագանքում է այս էֆեկտին։ 2005թ-ին Միչիգանի համալսարանի հետազոտողները պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի միջոցով 14 առողջ երիտասարդ տղամարդկանց են սքանավորել։ Նրանց ծնոտներին աղաջրով լուծույթ են ներարկել ցավ առաջացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նրանց պլացեբո է տրվել և ասվել, որ դեղը կօգնի նրանց։ Սքանային հետազոտության մեջ նրանք նկատել են, որ ուղեղի այն հատվածը, որն էնդորֆին է արտադրում, ակտիվացել է պլացեբո ընդունելուց հետո։ Հետազոտության մասնակիցները նաև պնդել են, որ ցավը սկսել էր նվազել, և իրենք ավելի ցավադիմացկուն են դարձել։
2001թ-ին անցկացված հետազոտության մեջ մասնակիցներին էնդորֆինի արտադրությունը կանգնեցնող դեղորայքի հետ խառնած պլացեբո տրվեց։ Արդյունքում պլացեբոյի էֆեկտը չգործեց։ Չնայած ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են, այս երկու հետազոտությունները ցույց են տալիս, որ էնդորֆինը մեծ ազդեցություն կարող է ունենալ պլացեբոյի էֆեկտի ազդեցության մեջ:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի Մարիա Դիլբարյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (07.04.2017)
Դիտումներ: 2007 | - Վարկանիշ -: 4.4/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar