Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Պեթ-թերապիան որպես տարբեր հիվանդությունների բուժման միջոց

 Պեթ-թերապիան որպես տարբեր հիվանդությունների բուժման միջոց

 

Ներկայումս  աշխարհում  մեծ  տարածում  է  գտել  անիմալոթերապիան: Այս  գիտությունը  արագ  զարգացավ  և    այսօր   ԱՄՆ - ում,Եվրոպայում   բացվել  են  մի  շարք   կլինիկաներ, որոնք  թույլ  են  տալիս  բուժվել՝   շփվելով  ամենատարբեր  կենդանիների  հետ: Նույնիսկ  Անգլիայի  որոշ  դեղատներում վաճառվում  են   հատուկ   սպիտակ   «ապաքինող»  կատուներ: Լավագույն «բժիշկները» իհարկե  շունը  և  կատուն  են, ցեղատեսակը  կապ  չունի, կարևորը   կենդանուն  սիրելն  ու  փայփայելն  է: Պետք  չի  վախենալ  տնային  կենդանիներ  պահելուց,  եթե  տանը  փոքրիկ  երեխաներ  կան, այն  շահավետ  է  երեխայի   առողջության  և  հոգեկան     զարգացման  համար:

Կանիսթերապիա- շան   հետ  շփումը  հատկապես  օգտակար  է   սրտի  առիթմիայի,սրտի  անբավարարության, խոցային  հիվանդությունների,  քրոնիկ  բրոնխիտի,  ողնաշարի  օստեոխոնդրոզի  և  շատ  այլ  դեպքերում:

Ֆելինոթերապիա- ճնշման, ռևմատիզմի,  ինֆարկտի, անքնության,ստամոքսի  խոցի, գաստրիտի,  շարքը կարելի  է  էլի   լրացնել: Հատկապես  նպատակահարմար  է  շփել կենդանու  մարմնի  այն  հատվածը,  որտեղ մեզ  մոտ  կա  «խնդիր»: Պարսկական  կատուն  հիանալի  օգնում  ե  ցավերի  դեպքում:

Իպպոթերապիա- հատկապես  50-ական  թթ.  մեծ  տարածում  ստացավ: Ձիավարության  ժամանակ  մարզում  ենք  բոլոր   մկանները,  լավացնում  արյան  հոսքը: Օգնում  է  թութքի, սրտի  հիվանդությունների,  գիրության  ժամանակ:ԱՄՆ- ում   ձիավարության  միջոցով  բուժում  են  փակ,  ամաչկոտ, աուտիկ  երեխաներին:

Թռչուններ - նյարդային  խանգարումների, դեպրեսիայի  ժամանակ  հիանալի  միջոց  է: Հատկապես  նրանց  մելոդիկ  ձայները  դրական  են  ազդում  մարդկանց  հոգեկանի  վրա:

Ձուկ- հիանալի  միջոց  է  հիստերիայի,  էպիլեպսիայի, հիպերտոնիայի  կանխարգելման  և  բոլոր  նյարդային  խանգարումների  դեպքում:Ակվարիումին  նայելիս   ունենում  ենք  հանգստի  զգացում,  հուզական  լիցքաթափում:

  Դելֆինոթերապիա - օգնում  է  բարելավել  հուզա-հոգեբանական  վիճակը  և  հանել  լարվածությունը: Վերականգնողական  ֆունկցիա  ունի  հոգեպես  հյուծված    մարդկանց  համար:Հիանալի  է  աուտիկների,  դաունի  սինդրոմի,  մանկական  ուղեղի  կաթվածի, մտավոր  հետամնացության   դեպքում:

Ապիթերապիա- բուժումն  է  մեղվի թույնի  միջոցով, որը  ֆիզիոլոգիական  գործընթացների  համար  հզոր  խթան  է:Թույնի  մի  կաթիլը  պարունակում  է  սպիտակուցներ, օրգանական  և  անօրգանական  նյութեր,  գրեթե  ողջ  Մենդելևի  աղյուսակը  և  բազմաթիվ այլ  վիտամիններ:

Տզրուկաբուժություն- տարածված  է  բժշկության  մի  շարք  բնագավառներում: Հատկապես  հիանալի  արդյունք  է  տալիս  սրտաբուժության, ակնաբուժության,  մաշկաբուժության,  գինեկոլոգիայի,  ուրոլոգիայի,  վարիկոզային  հիվանդության, միգրենի  դեպքում: Վերջին  ժամանակներում  հատկապես  օգտագործվում  է  ցելիուլիտի,  գիրության  և  նույնիսկ  երիտասարդացման  համար:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Գալոյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (11.08.2016)
Դիտումներ: 691 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar