Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Ըստ հոգեբանների կատարած հետազոտությունների մարդկանց ճնշող մեծամասնությունը չի կարողանում տալ ճշգրիտ գնահատական սեփական արարքներին, գիտելիքներին և կարողություններին: Դրա հետևանքով մարդկանց մի մասը դառնում է ավելի լռակյաց և հանգիստ, իսկ մյուսները՝ ավելի ըմբոստ և ինքնավստահ: Առաջ բերված վարկածում համոզվելու համար կուսումնասիրենք Ջաստին Կրյուգերի և Դեյվիդ Դաննիգի 1999 թվականին անցկացրած մի շարք հետազոտությունները, որոնց նպատակը մեկն էր՝ բացահայտել, արդյոք այն մարդկանց մոտ, որոնց մտավոր կարողութույունները միջինից ցածր են, ստեղծվում է սխալ տպավորություն սեփական կարողությունների և գիտելիքների վերաբերյալ: Կրյուգերը և Դաննիգը որոշեցին գիտափորձ կազմակերպել: Փորձը անցկացվեց 68 ուսանողների մասնակցությամբ՝ նրանց ինտելեկտի մակարդակը ստուգելու նպատակով: Վերջնական արդյունքների վերլուծության ընթացքում պարզվեց ամենահետաքրքիրը, հենց ամենացածր կարողությունների տեր ուսանողների ինքնագնահատականը ավելի բարձր էր, քան մյուսներինը: Գիտելիքների ստուգման փուլում, նույնիսկ փաստերի առկայության դեպքում, այս ուսանողները, սխալ լինելով հանդերձ, միևնույն է իրենց տեսակետն էին պնդում: Կրյուգերի և Դաննիգի «Չիմանալ և չնդունել» հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր առանձնապես չեն փայլում իրենց մտավոր կարողություններով՝
Այդպիսի օրինակների մենք շատ ենք հանդիպում մեր առօրյա կյանքում, օրինակ, որոշ որսորդներ իրենց համարում են ամենա, բայց անգամ չեն կարողանում օգտվել զենքից և չեն տարբերում զենքի տեսակները: Հենց Դաննինգ-Կրյուգերի էֆեկտով է բացատրվում մարդու չափից ավելի ինքնավստահ լինելը և այն, որ չիմացությունը հաճախ ավելի ինքնավստահ է դարձնում մարդկանց: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Մկրտչյանը:
| |
Դիտումներ: 1382 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |