
Այս մեթոդը առաջարկել է ճապոնացի հետազոտող, պրոֆեսոր Շիակի Օմուրի կողմից: Մեթոդնի ամբողջական անվանումն է <<Երկմատյա Օ>: Կիրառական կինեսթեզիոլոգիայի այս մեթոդից կարող է օգտվել ցանկացած մարդ` ինքնուրույն: 
Թեստի կիրառման նպատակը այն է, որ յուրաքանչյուր մարդ իր կենցաղում գոյություն ունեցող իրերից ` մթերք, դեղահաբեր, հագուստ, ընտրի այն , ինչ իրոք իրեն համապատասխան է, այն ինչ իրեն չի վնասի: Մեթոդը կիրառելու համար անհրաժեշտ է, որպեսզիտվյալ անձը օղակաձև իրար միացնի ձախ ձեքի բութն ու ցուցամատը` ինչպես նկարում է պատկերված, և փորձի աջ ձեռքի ցուցամատով բացել այդ օղակը: Եթե ցանկանում եք , օրինակ, իմանալ համապատասխանում է արդյոք ձեզ տվյալ մթերքը, մի փոքր պատառ դրեք ձեր բերանում կամ մյուս ափի մեջ, եթե տվյալ մթերքը և օրգանիզմը <<անհամապատասխան>> են, այդ իրը թուլացնում է մկանների ուժը և մատները հեշտությամբ բացվում են: Նույնը կարելի է փորձել նաև երաժշտության համապատասխանության որոշման համար և այլն:
|