Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Մարմնական խնդիրների հոգեբանական պատճառները ըստ Լուիզա Հեյի
Գլուխ - սա մարմնի այն հատվածն է, որով մենք ներկայանում ենք աշխարհին և որով մեզ ճանաչում են: Եթե գլխի հետ ինչ- որ բան այն չէ դա նշանակում է, որ մենք վատ ենք վերաբերվում ինքներս մեզ: Գլխացավերը առաջանում են, երբ մենք սկսում ենք մեզ թերագնահատել, ինքնաքննադատել, իսկ ովքեր ունեն կուտակված բարկություն, ապա հավանական է, որ վերջիններիս գլխացավերը կվերածվեն միգրենի: Մազեր- մետաֆիզիկական մակարդակում ուժի խորհրդանիշն է: Սթրեսի, գերլարման արդյունքում առաջանում է մազաթափություն: Աչքեր- ներկան, անցյալը և ապագան հստակ տեսնելու մարմնավորումն է: Երբ մենք տեսնում ենք անցանկալին, տխրում ենք, այն արտացոլվում է աչքերում: Ցավեր կարող են առաջանել ևՙ նրանց մոտ ովքեր մշտապես լալիս են, և՛ նրանց մոտ ովքեր երբեք չեն լալիս: Երբ փոքրիկ երեխան ակնոց է կրում, դա կարող է նշանակել, որ ընտանիքում կատարվում է այն, ինչ նա չի ցանկանում տեսնել: Ատամներ- մենք բերանի միջոցով արտահայտում ենք մեր որոշումները: Երբ կա երկար շարունակվող անվճռականության վիճակ, չենք կարողանում իրավիճակից ելք գտնել, որոշում ընդունել՝ առաջանում է ատամնացավ: Ականջ - իրականությունը լսելու հնարավորություն մենք ունենում ենք հենց ականջների շնորհիվ: Ցավեր առաջանում են, երբ լսում ենք այն, ինչ չէինք ցանկանա լսել: Հատկապես այն երեխաների մոտ, որոնք մշտապես ականջալուր են լինում անցանկալի խոսակցությունների, բայց անկարող են ինչ-որ բան՝ առաջանում են ցավեր ականջներում: Պարանոց- հնարավորություն է տալիս խնդիրը տեսնել այլ կողմից, ընդունել ուրիշի տեսակետը: Խնդիրները հետևանք են նրա, որ համառում ենք, հրաժարվում լինել ավելի ճկուն կամ պլաստիկ: Կուրծք- մայրության խորհրդանիշն է,այս հատվածում խնդիր առաջանում է, երբ մենք մեր ուշադրությունը չէնք հատկացնում մեզ, այլ ուղղում ենք ուրիշներին, այլ իրերի,երևույթների: Կրծքի քաղցկեղը վիրավորանքի կուտակման արդյունք է: Ուսեր- խորհրդանշում է այն բեռը, որ մենք կրում ենք: Խնդիր առաջանում է, երբ ուրշների հոգսերը վերցնում ենք մեզ վրա: Սիրտ - սիրո և անվտանգության սինվոլն է: Հուզական խնդիրների, սիրո և անհոգության պակասի դեպքում առաջանում են ցավեր: Թոքեր- երբ մենք չենք ցանկանում, կամ կարծում ենք, որ իրավունք չունենք, կամ էլ վախենում ենք ապրել լիաժեք կյանքով առաջանում են խնդիրներ: Նրանք, ովքեր շատ են ծխում դիմակի միջոցով փակում են իրենց ցածր ինքնագնահատականը, ժխտում են կյանքը: Մեջք- ոչ բավարար աջակցության դեպքում զգում ենք ցավեր: Ընդ որում վերևի հատվածում ցավերը զգացմունքային աջակցության բացակաության հետևանք է, ներքևի հատվածի ցավերը՝ փողային խնդիրներն են, իսկ միջին հատվածում՝ մեղքի զգացումը: Ձեռքեր- կյանքի փորձություններին դիմակայելու խորհրդանիշն է: Ձեռքերի միջոցով վերցնում ենք,բռնում կամ հրաժարվում այս կամ այն բանից: Աջ ձեռքը խորհրդանշում է հարաբերությունները կանանց հետ, ձախը՝ տղամարդկանց: Հետևաբար, եթե հաճախակի ցավեր ունեք աջ ձեռքի շրջանում, ապա դուք խնդիրներ ունեք կանանց հետ, և հակառակը՝ ձախ ձեռքի հատվածում ցավերի դեպքում որոշ խնդիրներն կան տղամարդկանց հետ հարաբերություններում: Ոտքեր-իրենց վրա են կրում մեր ողջ մարմինը: Անցանկալի գործողության, առաջ շարժվելու վախի դեպքում առաջանում է ցավեր: 1)Երբեք և ոչ մի պարագայում մի քննադատեք ինքներդ ձեզ: 2)Եթե գլխում բացասական բնույթի մտքեր առաջանան, պարզապես հեռացրեք դրանք: 3)Հարյուրավոր կիլոմետր ճանապարհը սկսվում է մեկ քայլից: 4)Խնդիրը ինքնազարգացման հնարավորություն է: 5)Փոփոխություններին վերաբերվեք ինչպես բնակարանի մաքրությանը: Սկզբից մեկը, հետո մյուսը և կտեսնեք,որ ամեն ինչ փայլում է: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Գալոյանը | |
Դիտումներ: 2252 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |