Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Մանիակալ համախտանիշն արտահայտվում է կլինիկական ախտանիշների երրորդությամբ՝ տրամադրության բարձրացում, մտածողության գործընթացների արագացում և հենաշարժողական գրգռվածություն։ Տրամադրության բարձրացումն արտահայտվում է խիստ ուրախ վիճակով։ Նման հիվանդները մշտապես ժպտալով ու ծիծաղելով կատակում են , սրամտում, երգում , բանաստեղծություններ հորինում, իրենց համարում են երջանիկ ու անհոգ մարդիկ։ Մտածողության գործընթացներն արագացած են, մտքերը հոսում են խիստ արագ, մի միտքը չվերջացած վրա է հասնում երկրորդը և այդպես շարունակ, առաջացնելով մի վիճակ, որը կոչվում է մտքերի թռիչք՝ ՖՈՒԳԱ ԻԴԵԱՐՈՒՄ։ Մտածողության արագացումն իր օբյեկտիվ արտահայտությունն է գտնում խոսքի կողմից։ Նման հիվանդները շատախոսում են, ոչ մի րոպե չեն լռում, մի թեմայից անցնում են մյուսին, շատ հաճախ արտահայտելով մեծամոլական մտքեր։ Շարժողական ոլորտի կողմից դիտվում է արտահայտված գրգռվածություն։ Անընդհատ գտնվում են ոտքի վրա, շարժման մեջ, մոտենում են բոլորին, ցանկանում են օգնել, որի արդյունքը լինում է այն, որ իրենց շուրջը քաոս է ստեղծվում։ Բոլոր հակումներն ուժեղացած են, իսկ ուշադրությունը՝ սրացած և միառժամանակ շեղվող։ Նյութը վերցված է Ա․ Մելիք-Փաշայանի և Հ․ Հովհաննիսյանի <<Հոգեբուժություն>> գրքից։
| |
Դիտումներ: 1010 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |