Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Լիզ Բուբրո: Մարմնի ձևը տեղեկություն է հաղորդում հոգեբանական տրավմաների վերաբերյալ

 

 

 

 

 

 

 

Կանադացի հոգեբան Լիզ Բուբրոն վերջերս մի հետաքրքիր բացահայտում է կատարել այն մասին, որ մարդու կազմվածքը կարող է ինֆորմացիա տալ վերջինիս հոգեբանական տրավմաների վերաբերյալ: Ըստ նրա, գոյություն ունեն կազմվածքի մի քանի հիմնական տիպեր, որոնցից յուրաքանչյուրն ինչ որ բանի մասին է հուշում:

Առաջին տեսակ <<Նիհարիկներ>>

Այս կազմվածքով մարդիկ կշռում են 50 կգ-ից պակաս, նրանք այնքան նիհար են, որ նայելիս կարելի է անգամ նկատել ոսկորները: Նման կազմվածքը, ըստ Բուբրոյի, վկայում է <<մերժվածի>> տրավմայի մասին: Մերժվածի տրավման արտահայտվում է չափազանց նուրբ, փխրուն մարմին ունեցողների մոտ: Կողքից կարող է տպավորություն ստեղծվել, որ այս մարդիկ անտեսանելի են, նրանք ամեն կերպ ձգտում են խուսափել համընդհանուր ուշադրության կենտրոնում լինելուց:. Այսպիսի տրավմա ունենում են անցանկալի երեխաները, օրինակ, երբ մայրը շատ է ցանկացել տղա ունենալ, բայց աղջիկ է ունեցել, կամ, օրինակ, երբ հայրը ընդհանրապես չի ցանկացել երեխա ունենալ և այլն: մերժված մարդիկ իրենց միշտ ավելորդ են զգում, չեն հավատում իրենց գոյության իրավունքին, փակ են, շփվում են հիմնականում այն մարդկանց հետ, որոնց վաղուց են ճանաչում

Երկրորդ տեսակ <<Փխրուն էակներ>>

Հավանաբար դուք նկատել եք աղջիկների, որոնք կարծես խնդիր ունեն ողնաշարի հետ, մի տեսակ կռացած են քայլում, ուսերը դեպի առաջ են, թույլ: Այսպիսի կառուցվածք ունեցողներին հատուկ է <<լքվածի>> տրավման: Նրան հաճախ լքում են մարդիկ, հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչները՝ սկսած հորից, որը կամ լքել է ընտանիքը, կամ աղջկա համար չափազանց կարևոր մի օր, նրա կողքը չի եղել պարզապես, կամ նրան լքել է իր սիրելին և այլն: Լքվածի տրավմա ունեցողները, ի տարբերություն նախորդ տիպի, ձգտում են ուշադրության արժանանալ, նրանք կարող են լավ կարիերա ստեղծել, քաղաթականություն, շոու բիզնեսի մեջ և այլն, քանի որ ձգտում են, որքան հնարավոր է ավելի շատ մարդկանցով շրջապատված լինել: Նրանց հատուկ է նաև մտերիմ մարդկանցից կախվածության մեջ ընկնելը, նրանք հաճախ են օգտագործում <ես առանց քեզ չեմ կարող ապրել>>,<<եթե ինձ լքես, ինձ կվնասեմ>> և այլ արտահայտություններ:

Երրորդ տեսակ՝ <<Գիրուկ>>

Գեր կանանց, ում կազմվածքը խնձոր է հիշեցնում, բնորոշ է <<նվաստացած>>-ի տրավման: Մանկության շրջանում նրանց հաճախ նվաստացրել են, այդ թվում նաև բոլորի մոտ, օրինակ, հնարավոր է, որ նրանց <<փնթի>> են անվանել և այլն: մեծանալով՝ նրանք դառնում են չափազանց ամաչկոտ, նրանց բնորոշ է մայրական բարությունը, ուրիշի մասին հոգ տանելու անհագ ձգտումը, նրանք կարող են անգամ իրենց վրա վերցնել ուրիշների խնդիրները: Նման կազմվածք ունեցողները ամաչում են իրենց պահանջմունքներից և կարծում են, որ իրենց համար ինչ որ բաներ գնելը էգոիզմ է: Նրանք միշտ քաղցրի պահանջ են ունենում

Չորրորդ տեսակ՝ <<Տանձ>>

Կան կանայք, որոնք նման յուրահատուկ կազմվածք են ունենում, նրանք ունեն նեղ ուսեր, փոքր կուրծք, միևնույն ժամանակ լայն կոնքեր: Այս կանանց բնորոշ է <<դավաճանվածի>> տրավման, նրանց հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ և հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչները, չեն արդարացնում նրանց սպասումները, ինչի արդյունքում նրանք սկսում են չհավատալ մարդկանց, քանր որ բոլոր իրենց շրջապատողներին որպես դավաճաններ են ընկալում, այդ է պատճառը, որ նրանք ամեն կերպ փորձում են վերահսկել ուրիշներին, ինչի արդյունքում մեծ խնդիրներ են ստեղծում թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատողների համար:

Հինգերորդ տեսակ<< Կատարելություն>>

Կատարյալ կազմվածք ունեցող աղջիկները տառապում են <<անարդարության >> տրավմայով: Փոքր տարիքում ծնողները չեն գնահատել նրանց ըստ արժանվույն, և հաճախ, առանց պատճառի մեղադրել են : Այդ ժամանակվանից ի վեր անարդարությունը դարձել է նրանց հիմնական խնդիրը, նրանք ձգտում են կատարելության հասնել ամեն ինչում, կողքից կարող է թվալ, որ նրանք սառը մարդիկ են, բայց դա այդպես չէ:

Աղբյուրը՝ https://econet.ru/articles/135619-liz-burbo-formy-tela-hranyat-informatsiyu-o-psihologicheskih-travmah

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (04.10.2017)
Դիտումներ: 3961 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar