Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Երբեմն կուտակված հույզերից ազատվելը չափազանց դժվար է լինում, նման դեպքերում հաճախ մարդու մոտ առաջանում է տխրության զգացողություն: Տխրության առաջացման հիմնական պատճառներից է չբավարարաված պահանջմունքների առկայությունը: Շատերը կարծում են, որ տխրությունը դասվում է բացասական հույզերի դասին, սակայն պետք է փաստել, որ որոշ դեպքերում այն չափազանց օգտակար կարող է լինել՝ Այն հնրավորություն է տալիս մտորել կյանքի իմաստի շուրջ Այն կարող է դրդել անձին կոնկրետ քայլեր կատարել, բարելավել, այն, ինչ տխրության պատճառ հանդիսանում Այն հաճախ արտահայտվում է արցունքների միջոցով, ինչի արդյունքում մարդու մոտ «թեթևության» զգացողություն է առաջանում: Գոյություն ունեն տխրության տարբեր տեսակներ Լուսավոր տխրություն- դրսևորվում է հանկարծակի, աննշան պատճառով, ինչին հաջորդ օրը դուք միգուցե անգամ ուշադրություն էլ չդարձնեք: Լուսավոր տխրության օրինակ է, օրինակ, մանակական հիշողությունների արդյունքում առաջացած տխրությունը Գաղտնի տխրություն- դրսևորվում է այն դեպքում, երբ մարդը ամեն կերպ փորձում է թաքցնել իր տխրության պատճառը: Անելանելի տխրություն- երբ մարդուն թվում է, որ կյանքում ամեն ինչ վատ է, որ ելք չկա այս կամ այն իրավիճակից: Տխրության դրսևորման առավել տարածված տեսակներից է լիպոֆրենիան: Կյանքում լինում են պահեր, երբ առանց որևէ պատճառի տխուր ես լինում: Ամենայն հավանականությամբ դա հենց լիպոֆրենիա է: Այն հնարավորություն չի տալիս մարդուն առաջ շարժվել՝ պարբերաբար ճնշելով նրան՝ հուշելով, որ նա ոչ մեկին հարկավոր չի, որ նա ոչինչ չի կարող անել,իրենից ոչինչ չի ներկայացնում: Նման վիճակը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Լիպոֆրենիայի առաջացման հիմնական պատճառներն են՝ Միայնությունը Ցածր ինքնագնահատականը Շրջապատողների հետ պարբերաբար կոնֆլիկտներ ունենալը Նման վիճակում չհայտնվելու համար չափազանց կարևոր է սովորել կյանքում ուշադրություն չդարձնել մանրուքների վրա: Շատ ժամանակ անցկացնել ծանոթների և հարազատների հետ: Շատ կարևոր է , որ դուք դուրս գաք տնից, որևէ հաճելի զբաղմունք գտնեք և հիշեք, որ նման վիճակը ժամանակավոր բնույթ է կրում և պետք է նոր նպատակներ նախագծել և ձգտել ամեն կերպ հասնել դրանց իրագործմանը: Աղբյուրը՝ http://www.metapower.tv/school/blog/ArticleID/1353 | |
Դիտումներ: 1563 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |