Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Կլեպտոմանիա Կլեպտոմանիա նշանակում է կիրք դեպի մանր գողությունները (հուն. κλέπτειν - գողանալ): Այս տերմինը առաջացել է XIX դարի սկզբներում, երբ ֆրանսիական հոգեբուժական դպրոցը զարգացնում էր այսպես կոչված մոնոմոլուցքների մասին տեսակետը, որի կողմնակիցները համարում էին, որ հոգեկան հիվանդություն կարող է կայանալ սպանության, ինքնասպանության, հրդեհելու և այլ ձևի հիվանդագին հակումներով առանց որևե ուրիշ խանգարման երևույթների: Այս տեսանկյունից նայելով` կլեպտոմանիան քննարկվում էր որպես գողության հակումով բնութագրվող մոնոմանիա: Վերջին տասը տարիների ընթացքում, երբ նորաձև դարձավ բառերը օտար տերմիններով փոխարինելը, գողերին սկսեցին կոչել կլեպտոմաններ, ինչը պրոֆեսիոնալ հոգեբանների տարակուսանքն է առաջ բերում: Չէ՞ որ կլեպտոմանիան հազվագյուտ հոգեկան խախտում է, այդ իսկ պատճառով միամիտ կլիներ կարծել, թե յուրաքանչյուր գող տառապում է այդ հիվանդությամբ: Կլեպտոմանիան գողություն կատարելու հոգեբանական ձգտումն է, որն ի հայտ է գալիս իմպուլսիվ ձևով, ինչպես' սերն առաջին հայացքից: Իսկ գողությունը կանխամտածված գործողություն է' ուղղված նյութական արժեքների ձեռքբերմանը. ոմանց համար դա աշխատելու միակ տարբերակն է: Կլեպտոմանիկ գողությունը սովորաբար նյութական շահ չի հետապնդում. Գողացված իրը կլեպտոմանին առհասարակ պետք չէ: Սակայն այն "թռցնելու" ցանկությունն անհաղթահարելի է, ընդ որում' գողության գործողությունը կատարելիս' կլեպտոմանը հաճույք է զգում: Հետագայում նա կարող է խորապես ամաչել իր արարքի համար կամ տառապել մեղքի զգացողությունից, սակայն գողության պահին անհատը վայելքի գագաթնակետին է: Ընդհանուր առմամբ գողին հետաքրքրում է արդյունքը, իսկ կլեպտոմանին' ընթացքը: Գիտնականները մի քանի անգամ փորձել են հետազոտություններ անցկացնել կլեպտոմանիայի հարցերով, սակայն դեռևս չի հաջողվել կազմել համոզիչ, լիարժեք կլինիկական պատկեր: Կլեպտոմանիայի ախտորոշման համար առկա են մի քանի չափորոշիչներ. ա) ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան գողանալու (որի կարիքը չունես և կամ որը դրամական արժեք չի ներկայացնում) մոլուցքին դիմակայելու անհաջող փորձ. բ) գողության գործողությունից անմիջապես առաջ լարվածության կամ ակնկալվող ուրախության զգացում, գ) բավարարվածության և թեթևության զգացողություն գողության ընթացքում և դրանից հետո, դ) գողությունը չի կատարվում' ելնելով վրեժխնդրությունից, զայրույթից կամ էլ լարվածության պահին, ե) գողացողը շիզոֆրենիայով չի տառապում, զ) կլեպտոմանիկ գողությունը տեղի է ունենում առանց կողմնակի օգնության. այստեղ անհնար է համագործակցության փաստը: Անգամ ամենամոլեռանդ կլեպտոմաններն ամեն օր "գործի չեն գնում", քանի որ այդ դեպքում չափազանց մեծ կլիներ հոգեբանական ծանրաբեռնվածությունը: Նրանք ավելի շուտ փոխզիջման տարբերակներ են գտնում: Արևմտյան գիտնականները գտնում են, որ գողանալիս կլեպտոմանը միառժամանակ բավարարված է լինում դրանով, ինչպես թմրամոլը' դեղաչափն ընդունելիս: Կլեպտոմանիա երևույթը պատահում է շատ ավելի հազվադեպ, քան կարտասանվեր այս բառը: Այնքան հազվադեպ, որ երբ գիտաշխատողները դեսերտացիաներ են գրում, օրինակները ստիպված են լինում հավաքագրել հատ առ հատ' ակտիվորեն դիմելով գեղարվեստական գրականության և պատմական դրվագների օգնությանը: Կյանքում կլեպտոմաններն ավելի շատ են, քան նրանք, ովքեր փորձաքննության են ենթարկվում կամ ընկնում արդարադատության ձեռքը: Նրանց բռնում են գլխավորապես առևտրի սրահներում: Ըստ արևմտյան վիճակագրության տվյալների' խանութային գողերի շուրջ 5%-ը կլեպտոման են: Մնացածը պարզապես մանր գողեր են: Նրանց մի մասը դեռահասներ են, որոնք նման քայլի են դիմում' որպես հասուն կյանք մուտք գործելու յուրօրինակ արարողակարգ, ինչպես նաև երիտասարդական ըմբոստության կամ էլ շրջապատում պարծենալու դրդմամբ: Իսկ ովքե՞ր են հակված կլեպտոմանիայի Կանադացի հետազոտողների նյութերը վստահեցնում են, որ իգական սեռի հիվանդների մեծ մասը, որոնց միջին տարիքը 36 է, իսկ հիվանդության տևողությունը' սովորաբար շուրջ 16 տարի: Նույնիսկ այս բնագավառում մեծ փորձ ունեցող բժիշկներն են դժվարանում տարբերել կլեպտոմանիան հասարակ գողությունից: Սակայն լինում են նաև դեպքեր, երբ մարդը բազմիցս գողություններ է կատարել և փորձել արդարացնել դա նրանով, որ պարզապես չի կարողացել դիմակայել և տիրապետել իրեն: Իրական գողերի համար դա երբեմն պաշտպանվելու լավագույն տարբերակն է: Որտեղի՞ց է ի հայտ գալիս կլեպտոմանիան Դա կամային խախտում է' կապված սովորության, հակման խախտման հետ: Ինչ-որ մի բան ձգում, ստիպում է դիմել նման քայլերի: Կան հակման մի շարք խախտումներ' ձգտում դեպի թափառաշրջիկությունը, պիրոմանիա (երբ մարդ հաճույք է ստանում կրակի տեսքից և հրդեհներ է կազմակերպում): Այլ շեղումներից են բուլիմիան (շատակերության նկատմամբ հակում), անորեքսիա (հակառակ տարբերակը), սեռական շեղումները թերևս բացատրելի են, մինչդեռ կլեպտոմանիայի և պիրոմանիայի դեպքում բավական դժվար է պարզել, թե որ բնազդի կամ ներքին մղումի հիման վրա են դրանք զարգանում: Կլեպտոմանիան որոշ չափով նման է խաղամոլությանը: Մարդը առանձնահատուկ հաճույք է ստանում ռիսկից, նյարդախաղից, յուրատեսակ խաղից, որում գրավում է այն, որ դու չես բռնվել: Դա հաճույք ստանալու յուրատեսակ մեխանիզմ է: Գոյություն ունի ինքնապահպանման բնազդի խախտման ծայրահեղ մի տեսակ' սուիցիդոմանիան, ինչը կյանքին ներկայացնող վտանգի պահին հաճույք ստանալու ձգտումն է: Դրանով են տարբերվում կասկադյորները, ռոքերները, էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները: Մարդը մշտապես կյանքի և մահվան բալանսի մեջ է և դրանից հաճույք է ստանում: Կլեպտոմանիան գրեթե նույնն է, պարզապես ռիսկի աստիճանը զգալիորեն ավելի փոքր է: Մոտոցիկլավարի մոտ առկա է կյանքի նկատմամբ ուղղակի սպառնալիք, իսկ կլեպտոմանի մոտ' անուղղակի, այն է' սպառնալիք սոցիալական ազատության նկատմամբ: Հնարավո՞ր է արդյոք բուժվել կլեպտոմանիայից Այնպիսի դեպքերում, երբ առկա է սեռական դրդապատճառ, գործածում են հոգեբանական թերապիա և հորմոնալ դեղամիջոցներ, այդուհանդերձ, հաջողությունները մեծ չեն: Սակայն, միևնույն է, առկա է որոշակի ուղղվածություն, որով հնարավոր է առաջ շարժվել: Հիվանդի մոտ նվազում է հորմոնալ ակտիվությունը, ասում են' օգնում է: Սակայն ընդհանուր առմամբ, ինչ վերաբերում է հակման խախտումներին, ապա դրանք շատ ավելի դժվար են ենթարկվում բուժման, առավել ևս, որ մենք գրեթե չգիտենք, թե այն որտեղից է ի հայտ գալիս:
Հայաստանում կլեպտոմանիա հիվանդությամբ շատ քչերն են տառապում, այդ իսկ պատճառով միամիտ կլիներ կարծել, թե յուրաքանչյուր գող տառապում է այդ հիվանդությամբ:
14 –ամյա Սոնա Նազարյանի (անունը փոխվածէ) ծնողները մի օր նկատեցին, որ երեխայի մոտ հաճախակի անծանոթ իրեր են հայտնվում: «Սկզբում չէինք անհանգստանում, նույնիսկ ծիածաղում էինք նրա կատարած այդ քայլերից»,- ասում է Սոնայի մայրը`44-ամյա Լիզա Նազարյանը (անունը փոխված է).«Երբ մանկապարտեզ էր հաճախում այնտեղից խաղալիքներ, մատիտներ էր բերում, մտածում էինք, որ ուղղակի շփոթել է իր մատիտները մեկ ուրիշի մատիտների հետ»,-ասում է` Լիզան և նշում, որ սկսեցին անհանգստանալ այն ժամանակ, երբ հարևանի տանից ոսկե ապարանջան էր վերցրել և բերել տատիկին նվիրել:
Այդ օրվանից ծնողները սկսում են Սոնայի ամեն քայլին հետևել, նրա հետ ընկերական զրույցներ էին ունենում, ցանկանում էին պարզել, թե ինչն է պատճառը, որ նա նման քայլ է կատարում:
«Պապիկը համոզել էր, որ ինչ որ բան վերցնելու դեպքում, անպայման պետք է տար իրեն, այդպես շատ խաղալիքներ, գրիչներ, մազակալներ էր բերում և տալիս պապիկին»,-ասաց Սոնայի տատիկը`Ռաիսա Նազարյանը (անունը փոխված է), նշելով, որ հաճախ դեպքեր էր են եղել, երբ Սոնան պահել է գողացված իրերը.«Երբ գտել ենք նրան չենք ասել, և վերադարձրել ենք տիրոջը, արդյունքում թաքստոցում չգտնելով, սկսել է լաց լինել, կարելի է ասել սթրեսային իրավիճակում էր հայտնվում»: Ինչպես նշեց տիկին Ռաիսան` եղել են դեպքեր, երբ Սոնան անձամբ տվել է մեզ կամ էլ տարել դրել այն տեղը որտեղից վերցրել է: Ծնողները դիմել են հոգեբանի, ինչի արդյունքում աղջիկը այժմ հազվադեպ է նման քայլեր կատարում: «Անհատական զրույցների արդյունքում, նրան բացատրեցինք, որ եթե ինչ-որ մի իր նրան դուր է գալիս, ուղղակի հարկավոր է դրա մասին մեզ տեղյակ պահել կամ էլ իրը պատակնող անձից խնդրել, որ այն իրեն նվիրեն»,-ասաց Սոնայի տատիկը` հավելելով, որ արդեն Սոնան էլ է գիտակցում, որ սխալ քայլ է կատարում: Նյութը մշակվել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Հայրապետյանի կողմից Աղբյուրները՝ http://www.hogeban.info/%D5%AF%D5%AC%D5%A5%D5%BA%D5%BF%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A1.php http://doctors.am/hy/node/112073 http://arev.my1.ru/blog/nranq_gogh_chen_sakayn_chgoghanal_s_chen_karogh/2012-07-03-20
| |
Դիտումներ: 1002 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |