Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
1. Հիշեք երեք լավ բան, որոնք կատարվել են ձեզ հետ այսօր:Պարտադիր չէ, որ դրանք խոշոր իրադարձություններ լինեն, այնպես ինչպես աշխատավարձի բարձրացումը և այլն: Թող դրանք լինեն հաճելի մանրունքներ, որից կազմվում է օրը: Դուք պատրաստել եք համեղ նախաճաշ կամ խաղացել եք երեխայի հետ, չնայած ցանկություն է եղել պառկել մահճակալին և կարդալ: Եվ ավելի լավ կլինի, եթե գրանցեք այդ բոլորը օրագրում, դա կօգնի մանրուքներից ուրախանալ՝ անտեսանելի ձևով փոխելով կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը: 2. Ձեր գործընկերների կամ պարզապես ընկերների համար խնձոր գնեք, դրեք սեղանին և մի ասեք, որ ձեր կողմից է՝ թող ուտեն և ուրախանան: Գիտնականները ապացուցել են, երբ մենք փող ենք ծախսում ուրիշների համար, մենք ավելի երջանիկ ենք մեզ զգում: Տալը ավելի լավ է, քան վերցնելը: 3. Տվեք մանրադրամը անծանոթ մարդուն, որի դրամը չի բավարարել դրամարկղի մոտ, որպեսզի վճարի գնումների համար: Ինչու դա ձեզ կերջանկացնի: Նայեք 2-րդ կետը: Դուք կստանաք անկեղծ մարդկային երախտագիտություն, մարդու, որին օգնել եք, և դա անգին է: 4. Խմեք սուրճ շոկոլադե թխվածքով (Կներեք մեզ, բայց մենք չկարողացանք այս կետի նկատմամբ անտարբեր անցնել: Դա բարձրացնում է տրամադրությունը – ստուգված է հազար անգամ): Կամ կանաչ թեյ չրերի հետ՝ ամեն մեկին իրենը: Համեղ ուտեստները ակտիվացնում են էնդոֆրինային հորմոնները, որոնք բարձրացնում են տրամադրությունը: 5. Մի քանի անգամ ճիշտ շնչեք: Երբ կուրծքը թեթևակի բարձրանում է, իսկ որովայնը բոլորովին չի շարժվում այդպիսի շնչառությունը բնորոշ է սթրեսային իրավիճակի և ուղեղում միանում է հակառակ ռեակցիան – մենք ավելի շատ ընկղմվում ենք ընկճված վիճակի մեջ: Ի՞նչ են առաջարկում Հարվարդի համալսարանի գիտնականները: Կատարենք մի բան` թույլ շնչել արտաշնչել այնպես, որ թուլացած որովայնը թույլ չափով բարձրանա շնչելիս (շատ կարևոր է, որ շարժվի ստոծանին, իսկ կրծքավանդակը լայնանա): 6. Դանդաղ գլուխը շարժելով մի կողմից մյուսը՝ նայեք ձեր շուրջը: Ուշադրություն դարձրեք գույներին և մակերևույթներին, մարդկանց և ձեզ շրջապատող բույսերին: Պետք չէ գնահատել, այլ միայն դիտել: Դա կօգնի ձեզ զգալ այստեղ և հիմա, ու չկենտրոնանալ ձեզ անհանգստացնող մտքերի վրա: 7. Լսելով թռչունի երգը՝ կանգ առեք և գտեք նրանց թփերում: Երբ քայլում եք այգում, ուսումնասիրեք աշխատասեր մրջյուններին, պոկեք ծառից տերևներ և ուսումնասիրեք դրանց կառուցվածքը, կերակրեք թռչուններին կամ կատվի ականջի ետևի հատվածը քորեք: Կենդանիների և բույսերի ուսումնասիրումը ձեզ դարձնում է ավելի երջանիկ: Դա ապացուցված փաստ է: 8. Հանեք կոշիկները և ոտաբոբիկ քայլեք խոտերի և ավազի վրայով: Կարելի է նաև տաք ասֆալտով: Հաճելի զգացողությունները կբարձրացնեն տրամադրությունը շատ արագ: 9. Նստեք ուղիղ,հետևեք ձեր կեցվածքին: Գիտնականները ասում են, որ այն մարդը, որը կռացած է ավելի վատ է իրեն զգում, տանջվում է ցածր ինքնագնահատումից և իր նկատմամբ անվստահությունից: 10. Դիտեք ձեր արձակուրդի նկարները: Հոգեբանները խորհուրդ են տալիս աշխատանքային սեղանին ունենալ ձեր ընտանիքի նկարները, որոնց մեջ դուք երջանիկ եք և բոլորդ միասին հանգստանում եք բնության գրկում: Կես րոպե նկարներով հիացում և սթրեսը հեռանում է: 11. Պարզապես ժպտացեք. Այո դա այնքան հասարակ է հնչում – մենք երջանիկ ենք, երբ ժպտում ենք: Գիտնականները հանգեցին նրան, որ ժպիտը, թեկուզև արհեստական, ոչնչով չի խանգարում ձեզ այդ պահին մտածել լավ բաների մասին, որոնք կան ձեր կյանքում: Այդպիսով արհեստական ժպիտը դառնում է անկեղծ: 12. Նվիրեք որևէ մեկին փոքրիկ նվեր: Հենց այնպես առանց պատճառի: Տեսաք խանութւոմ ականջօղեր և մտածեցիք, որ կսազեն ձեր ընկերուհուն: Գնեք և նվիրեք՝ չսպասելով ծննդյան օրվան: 13. Լսեք լավ, պոզիտիվ երաժշտություն: Հնարավոր է հնչի հասարակ, բայց ազդում է անխնդիր: Մի գիտափորձի ընթացքում մարդկանց խնդրեցին ֆոտոնկարներով որոշել մարդիկ երջանիկ են, թե՞ տխուր: Մեծ մասամբ նրանց պատասխանները որոշվում էին այդ ընթացքում լսած երաժշտությամբ: 14. Ուղարկեք երախտագիտական բառեր: Հիշեք, ով և ինչ լավ բան է արել ձեզ համար վերջին ժամանակներում, և դուք անընդհատ շտապելու պատճառով` շնորհակալ չեք եղե, լ այնպես ,ինչպես հարկն էր: Եթե անգամ շնորհակալ եք եղել այդ մարդուն, շատ հաճելի է, որ դուք չեք մոռացել նրա ծառայությունների մասին և ժամանակ եք գտել մեկ անգամ ևս շնորհակալ լինել: 15. Կատարեք անկեղծ կոմպլիմենտներ անծանոթ մարդուն: Ասենք տեսաք օրիորդի հագին գեղեցիկ զգեստ – ասեք այդ պահին: Անսպասելի և հաճելի հաճոյախոսությունները մարդիկ հիշում են տարիներով: 16. Քայլեք լայն քայլերով: Երջանիկ մարդիկ քայլում են լայն քայլերով և դա մետաֆորա չէ: Այնպես, ինչպես ժպիտի դեպքում, դա ուղեղում առաջացնում է շղթայական ռեակցիա: Որքան ազատ ենք մենք քայլում, այնքան մենք երջանիկ ենք, որքան հակասական էլ դա չհնչի: Փորձեք քայլել այնպես, որ ոտնաձայները լսեք և նայեք ձեր ոտքերին: 17. Զանգահարեք կամ գրեք ընկերոջը, որի մասին վաղուց մտածում էիք, բայց ոչ մի կերպ չէիք կարողանում զանգել: 18. Կատարիր ականջների մերսում: Մերսումը պարունակում է հեքիաթային ուժ և միանգամից ի չիք է անում ամենատհաճ զգացողությունները: Մենք ինքներս լիարժեք մերսում չենք կարող կատարել, բայց կարող ենք կես րոպե տրորել ականջները: Դա ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը այլև աշխուժացնում մտածողությունը: Սկզբից ձգեք ականջները ներքև, վերև և կողքեր՝ ուղղելով դեպի ետ և կատարելով շրջանաձև շարժումներ: Հետո տրորեք՝ սկսելով խխունջի վերին մասից և վերջացնելով բլթակից: 19. Պահարանից հանեք մի գեղեցիկ գավաթ և դրանով թեյ կամ սուրճ խմեք : Մենք սովորել ենք օգտագործել աննշան, սովորական իրեր և մոռանալ այն մասին, որ ունենք գեղեցիկ իրեր: Ջեյմս Կետ Կալլանը, <<Ֆրանսուհիները չեն սիրում քնել միայնակ>> գրքի հեղինակը, ասում է, որ ֆրանսուհին երբեք չի մոռանա տատիկի նվիրած թեյի թանկարժեք բաժակների մասին, այն միշտ կլինի սեղանին հիանալու համար՝ ոչ միայն տոն օրերին: Երբ մենք մեզ թույլ ենք տալիս ունենալ անսովոր գեղեցիկ իրեր, դա բարձրացնում է մեր ինքնագնահատականը և դարձնում մեզ երջանիկ: 20. Խոսեք որևէ մեկի հետ ինչ-որ բանի շուրջ, թեկուզ եղանակի: Մի ծուլացեք մտնել որևէ մեկի հետ հաճելի փոքրիկ զրույցի և մի պատասխանեք կարճ պատասխանով: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Թորոսյանը | |
Դիտումներ: 1233 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |