Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Կարլսոնի համախտանիշը երեխաների մոտ

ԿԱՐԼՍՈՆԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ  

      Կարլսոնի համախտանիշը հանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր կարիք

ունեն շփվելու երևակայական ընկերոջ հետ:

      3-6 տարեկան երեխաները հաճախ ունենում են երևակայական ընկեր: Հաճախ դա գազանիկ է, մուլտֆիլմի հերոս կամ երեխա: Նոր ընկերը կարող է ուժեղ լինել և պաշտպանել փոքրիկին կամ հակառակը նրա հոգատարության կարիքը զգալ: Նա կարևոր անձ է դառնում երեխայի կյանքում, և ծնողները տագնապում են ՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է երեխայի հետ:

       Այս տարիքի երեխաների համար երևակայությունը` աշխարհը ճանաչելու եղանակներից մեկն է և դրա ի հայտ գալը ոչ միայն նորմալ է, այլև պարտադիր:

       Երևակայությունը ստեղծում  է այն, ինչը չի բավարարում երեխային իրական կյանքում:

       Ամենատարածված պատճառներից մեկը` ծնողների կամ ընկերների հետ ոչ բավարար շփումն է: Հաճախ այդպիսի 《ընկեր》երեխայի մոտ առաջանում է, ով չունի եղբայր կամ քույր: Երեխան շատ ժամանակ մենակ է անցկացնում կամ ընտանիքը տեղափոխվել է նոր բնակավայր, և երեխան չի հասցրել նոր ընկերներ ձեռք բերել: Պետք է օգնել երեխային ձեռք բերել իրական ընկերներ:

       Եվս մեկ պատճառ կարող է լինել ձանձրույթը և նոր տպավորությունների պակասը: Երեխան, ինչպես և մեծը, հոգնում է միօրինակ օրերից, նշանակված ժամանակացույցից` տուն-մանկապարտեզ -տուն: Իսկ երևակայական ընկերոջ հետ երեխան ճանապարհորդում է ֆանտաստիկ` երևակայական աշխարհով, ինչ-որ նոր բան է ապրում: Երեխային ուղղակի անհրաժեշտ է թարմ` նոր տպավորություններ:

       Պետք է մտածել, ինչ կարելի է փոխել ժամանակացույցի` գրաֆիկի մեջ, ինչպես ճիշտ կազմակերպել հանգստյան օրերը:

Շատ հաճախ երեխայի երևակայությունը ի պատասխան է ծնողի խստությանը կամ նրա չափազանց խնամքին: Երեխային հնարավորություն չի տրվում արտահայտել իր սեփական 《Ես》-ը և նա սկսում է հորինել իր աշխարհը: Այնտեղ մայրիկը երբեք չի ընդհարվում, միշտ գոհ է նրանից, թույլ է տալիս կատու պահել, ցատկել ջրափոսերում, մուրաբան ուտել գդալով և այլն: Հորինած ընկերոջ հետ շփվելով, երեխայի մոտ առաջանում է ցանկություն հուզականորեն արտահայտվել և զրուցել այնպես, ինչպես նա է ցանկանում, անկախ ծնողներից:

Երբեմն ընկերը հայտնվում է, որպեսզի նրան մեղքի զգացումից ազատի: Երեխային ինչ որ մեկը պետք է, ով պատասխան կտա նրա կոտրած բաժակի կամ կերած կոնֆետի համար: Իսկ ու՞մ մեղադրել, երեխային թե՞ նրա 《նոր》ընկերոջը: Պետք է հստակ սահման գծել երևակայության և իրականության միջև: Ճիշտ կլինի ասել.

《գիրքը պատռել է X-ը, բայց անկյուն դու կկանգնես: X-ը քո հյուրն է , դու քո ընկերոջը պետք է ասեիր, որ մեր տանը գրքերի հետ խնամքով են վարվում》:

Երբեմն հորինված ընկերը երեխայի օգնականը, պաշտպանն է հանդիսանում: Նա օգնում է նրան վիրավորողներից և խոստանում է նրան տանել ապրելու կախարդական աշխարհում, որտեղ ամեն ինչ սովորական է և հեշտ:

       Այդպիսի մի օրինակ է. երեխայի մոտ երևակայական ընկեր կարող է հայտնվել ավազի հետ խաղի ժամանակ: Փոքրիկ ավազե հատիկը` քարը նրա համար վագրիկն է, որը միշտ ուտել է ուզում, իսկ երեխան խմորեղեն է պատրաստում նրա համար: Վագրիկը երեխայի տուն չի գնում, միայն ավազի մեջ է ապրում:

       Պետք է մտածել, ինչու՞ է երեխան սցենար հորինում իր կյանքը բարելավվելու համար, գուցե ինչ որ մեկը նեղացնում է նրան, վատ բաներ է նրան ասում, խաթարում նրա հետաքրքրություները:

       Կարելի է այցելել հոգեբանի մոտ, եթե երեխան չի արտահայտվում իր խնդիրների մասին: Կարելի է անհանգստանալ այն դեպքում, եթե հորինված ընկերը վախեցնում կամ վշտացնում է փոքրիկին, հրամայում է նրան անել ինչ-որ վատ բան, կամ երեխան սկսում է պատմել մռայլ պատմություններ:

        Ինչպե՞ս վարվեն ծնողները նման դեպքերում.

Ոչ մի դեպքում չպետք է արգելել երեխային ընկերոջ հետ շփվել, նա դա կշարունակի անել գաղտնի ձեզանից: Երեխայից hետաքրքրվեք ինչ է նրա հետ խոսում իր ընկերը,  ինչ է  նա նրա համար այսօր արել, ինչ է սիրում:

        Այսպիսի զրույցից հետո ծնողները շատ նոր տեղեկատվություն կստանան երեխայի մասին, թե ինչով է ապրում նա, ինչն է երեխային անհանգստացնում, վիրավորում կամ ուրախացնում:

        Ուշադիր և հոգատար հարաբերությունները  երեխայի հետ` նրա ներքին աշխարհը ճանաչելով, ծնողին կօգնեն վարքի ճիշտ ձև ընտրել և երեխայի հետ կհաստատեն վստահելի հարաբերություններ, այդպիսով կդառնան նրա համար իրական ընկեր:

Նյութը` Օկսանա Մարդանյանի

Աղբյուր` Chitariki.ru

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (31.01.2017)
Դիտումներ: 2053 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar