Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Կարդացեք սա, եթե տխուր եք,բայց չգիտեք թե ինչու

Լինում են օրեր, երբ բացի անկողնում թաքնվելուց և այնտեղից դուրս չգալուց,  դուք այլ ցանկություն չեք ունենում: Երբ թվում է, թե ամբողջ աշխարհը բեռնվել է քո ուսերին, զրկում է քեզ քո ունեցած ուժերից, ամեն ինչ չի ընթանում այնպես, ինչպես պետք է, և անօգնական  լինելու զգացումը թույլ չի տալիս առաջ շարժվել: Կյանքը երբեմն ավելի բարդ խնդիրներ է մեր առաջ դնում, քան մենք կպատկերացնեինք: Հեշտ չէ այս ամենին դիմակայել: Եվ  նույնիսկ, եթե սիրտը տխուր է և դատարկ, շատ բարդ է գտնել ծեծված հարցի պատասխանը ՝ <<ինչու>>: Այս զգացումը հնարավոր  չէ բնութագրել, բայց այն շատ տարածված է:
    Դուք կարող եք վերջնականապես վայր դնել ձեռքերը: Դուք կարող եք զգալ անտանելի դատարկություն, հոգնածություն: Բայց պետք է համբերել: Պետք է գտնել մի փոքրիկ  թել, կառչել  դրանից , մինչև այն կդառնա ձեր փրկող օղակը: Բռնվեք դրանից ինչքան հնարավոր է ուժեղ և բաց մի թեղեք: Նույնիսկ եթե այն ամենը, ինչ դուք կանեք ` դա ուղղակի պառկելն է անկողնում և հանգիստ շնչելը: Իսկ գիտեք ին՞չ:  Թող այդպես լինի:  Շանունակեք շնչել և ամեն ինչ լավ կլինի:
Միգուցե, դուք զգում եք, թե շատ կոտրված եք ոտքի կանգնելու համար, որ սրտում ցավը շատ ուժեղ է, որ ձեր գլխում խառնաշփոթ է:  Ձեր մարմինը ավելի ուժեղ է, քան դուք պատկերացնում եք: Նա գիտի, ինչպես բուժել ցավը: 
   Դուք երբեք վերջնականապես կոտրված չեք լինի: Ամեն օր դուք կարող եք սկսել նորից, և ամեն  նոր օր դուք ունեք  ձեր   նախկին   եսը վերադարձնելու հնարավորություն: Դա կարող է ժամանակ տանել, բայց դա չի նշանակում, որ դուք վերածվել եք փշուրների: Դուք պարզապես մի քիչ կորցրել եք ձեզ:
   Ոչինչ այս կյանքում կայուն չի կարող լինել, նույնիսկ սև գիծը:  Զզվելի զգացողությունները շուտով կանցնեն, մնում է միայն սպասել, և շատ շուտով դուք ձեզ ավելի լավ կզգաք:  Եվ երբ դա անցնի, դուք կհասկանաք, թե ինչքան ուժեղ եք դառնում ամեն րոպե: Տխրությունը—թուլության     նշան   չէ:
  Խորը   շունչ քաշեք և կհասկանաք, որ ձեր կյանքը սովորական   կյանք Է: Սխալվելը  նորմալ երևույթ է, և նույնիսկ նորմալ է,եթե   ոչինչ չի ստացվում: Եվ նույնիսկ, եթե դուք հիմա տխուր եք և ցավ եք զգում,  միգուցե դա ինչ- որ նոր բանի սկիզբ է:
   Դուք չպետք է մերժեք այդ ցավը: ՈԻշադրություն հատկացրեք դրան և կհասկանաք, որ այն ուղղակի հյուր է և չի պատրաստվում   երկար մնալ:  Արհեստականորեն   խլացնելու փոխարեն՝  ընդունեք այդ ցավը:
   Վախերը կարող են հսկայական ուժ ունենալ մեր դեմ: Չխաբնվեք դրան: Հիշեք, որ ձեր գիտակցությունը   խաղում է ձեզ հետ և պետք է զգույշ լինեք սեփական մտքերի հետ: Եթե դուք կարողանաք փորձել կյանքի համը և արթնացնել ձեր մեջ լավին ձգտելու զգացումը, դուք կդառնաք   այն բանի ականատեսը, թե ինչպես է ամեն ինչ գեղեցիկ գույներով փոխվում:
  Գտեք ինչ որ աննշան բան, որը ձեզ դուր է գալիս, և շարժվեք ամենափոքր, փոքրագույն քայլերով: Եթե դուք դանդաղ   շարժվեք   առաջ, ամեն   ինչ   կլինի  իր տեղում:  Օգնության կարիք ունեք՝  դիմեք: Մոտիկ մարդիկ ցանկանում են, որ դուք երջանիկ լինեք, որովհետև ձեզ սիրում են: Կիսվեք ձեր ընկերների հետ, եթե ձեզ վատ եք զգում: 
   Խորը շունչ քաշեք: Դուք այստեղ եք,  դուք ողջ եք:Ձեր գլուխը լիքն է լավ մտքերով և դուք բարի սիրտ ունեք:   Փորձեք չմոռանալ  բոլոր այն լավ բաները, որոնք կան ձեր ներսում:
  Նույնիսկ  եթե ձեզ  համար ցավոտ է,  դուք մնում եք այնպիսին,  ինչպիսին կաք: Եվ եթե դուք փորձում եք ինչ որ լավ բան փնտրել, այն հաստատ ձեզ սպասում է:
   ՄԻ մոռացեք, որ եթե նույնիսկ ձեր շուրջը ամեն ինչ փլուզվի, դուք կարող եք ինքներդ ձեզ փրկել: Դուք ունեք ուժ, որով կարող եք այդ կեղտոտ  ջրի վրա կամուրջ կառուցել: Դուք կարղ եք քանդել թունելը, դուրս գալ մթությունից, որպեսզի նորց լույս տեսնեք: Ձեզ պետք է շարժվել առաջ:  Ժամանակի ընթացքում ամեն ինչ շատ ավելի լավ կլինի, ձեր ճանապարհի լույսը ավելի պայծառ կդառնա: 
  Դուք ունեք այն, ինչ այս հսկայական մոլորակում   ոչ ոք չունի:Ձեր  անհատականությունը, ձեր  ներքին  լույսը, ձեր  հոգին ու սերը:Դուք անկասկած աճում և փայլում եք: Դուք— մի ամբողջ տիեզերք եք:  Եվ այս ամենը այնքան  լավ   է դրսևորվում  մեկ անձի մեջ:  
Խորը շունչ քաշեք: Ամեն ինչ լավ կլինի….
  Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Նելլի Հակոբյանը

Աղբյուրը՝  www. adme.ru
              
  

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (22.12.2016)
Դիտումներ: 982 | - Վարկանիշ -: 5.0/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar