Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Ժամանակ մի ծախսեք այն բանի վրա, ինչում դուք ուժեղ չեք Լավագույնները շատ քիչ ժամանակ են ծախսում այն բանի վրա, ինչում նրանք ուժեղ չեն:Դպրոցական համակարգը շատ բան կարող է սովորել նրանցից: Շատ հաճախ երեխաներին խորհուրդ են տալիս զբաղվել այն բանով, ինչը նրանց մոտ ավելի վատ է ստացվում, իսկ այն բանի համար, ինչը լավ է ստացվում, ժամանակ չի մնում: Ենթադրվում է, որ այդ ճանապարհով երեխաներին սովորեցնում են ավելի շատ բան հասկանալ. դա սխալ է: Եթե ավելի շատ աշխատես քո թույլ կողմերի վրա, ի վերջո կունենաս շատ ուժեղ թույլ կողմեր: Օրինակ՝ ցանկացած մարզիկ անընդհատ մարզում է իր հմտությունները, որպեսզի ավելի ու ավելի բարձր մակարդակի հասնի: Վերցնելով ցանկացած սպորտաձև՝ կտեսնենք, որ բոլոր մարզիկներին միավորում է մեկ առանձնահատկություն: Նրանք ժամանակի մեծ մասը ծախսում են իրենց ուժերի վրա, որը նրանց բնությունն է պարգևել: Ոչ արդյունավետ գործունեության վրա շատ քիչ ժամանակ է ծախսվում: Նրանք օրվա ժամանակի մեծ մասը մարզվելու վրա են ծախսում: Աստված մեզ բոլորիս օժտել է այս կամ այն տաղանդով: Կյանքի մեծ մասը նվիրում ենք հասկանալու համար, թե որն է մեր տաղանդը,և որն է դրա օգտագօրծման լավագույն տարբերակը: Շատերի համար իրենց տաղանդը հասկանալու համար բավականին երկար տարիներ է պահանջվում, ոմանք էլ ամբողջ կյանքում այդպես էլ չեն հասցնում հասկանալ:Նման մարդիկ իրենց կյանքի մեծ մասը զոհաբերում են այն աշխատանքով, որը չի համապատասխանում իրենց ուժերին: Շատ կարևոր է հստակ իմանալ, թե ինչում ենք մենք լավագույնը: Կան բաներ, որտեղ գերազանց ենք, բայց կան նաև այնպիսի բաներ, որ պետք է ազնվորեն խոստովանենք , որ դրանցում մենք պարզապես զրո ենք: Նկարագրենք մեր տաղանդը 10 բալային սանդղակում, որտեղ 1 միավորը ցույց է տալիս ամենաթույլ կողմը, իսկ 10 միավորը որտեղ չկա մեզ հավասարը: Կյանքի ամենամեծ պարգևը կստանանք,եթե ժամանակի մեծ մասը տրամադրենք մեր անձնական տաղանդի <<լավագույն տասնյակին>>: Որպեսզի հասկանաք ձեր ուժեղ կողմերը, ինքներդ ձեզ մի քանի հարց տվեք. Ի՞նչն է ձեզ հեշտությամբ հաջողվում, առանց ջանքերի և լրացուցիչ պատրաստվածության: Սովորաբար պատասխանում են 15-25%: Իսկ ի՞նչ կլինի, եթե ցուցանիշը բարձրացնենք մինչև 80-90%: Առաջադիմության էությունն է ստեղծել նոր սահման, որից անցնել չենք կարող: Որպեսզի հստակ հասկանանք,ինչպես հաստատել սահմանները,պատկերացնենք մի փոքրիկ երեխայի ՝օվկիանոսի ավազոտ լողափի մոտ: Այնտեղ կա անվտանգ տարածք,ցանկապատված հաստ պարաններով: Այդ կապված պարանները երեխային թույլ չեն տալիս անցնել ցանկապատված տարածքից: Ցանկապատված տարածքի ներսի խորությունը մոտ կես մետր է: Այնտեղ հանգիստ է, և երեխան կարող է խաղալ առանց անհանգստանալու: Ցանկապատից դուրս ջրի հոսքը շատ ուժեղ է և ջրի հոսքից խորությունը ակնթարթորեն բարձրանում է մի քանի մետր: Շուրջը վարում են մոտորանավակներ: Շուրջը տեղադրված է նախազգուացնող նշաններ << Զգուշացե’ք լողալն արգելվում է>>: Մինչ երեխան գտնվում է ցանկապատված տարածքում,ամեն ինչ լավ է,իսկ ցանկապատից դուրս՝ վտանգավոր: Օրինակի էությունն այն է,որ խաղալով այնտեղ,որտեղ խանգարվում է ուշադրությունը,կարող եք դուրս գալ վտանգավոր գոտի,որտեղ ձեզ սպասվում է հոգեկան և նյութական վտանգ: Այն տարածքը,որը ձեզ լավ ծանոթ է, կարող եք ամբողջ օրը անվտանգ թրջվել: Կարևորը ուշադրությունն է, այն դարձրեք սովորություն, և հաջողությունը միշտ կուղեկցի ձեզ: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Իրինա Մանուկյանը: Աղբյուրը՝ adme.ru:
| |
Դիտումներ: 835 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |