Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Իռացիոնալ մտքերը փոխարինենք ռացիոնալ մտքերով: Ջիլ Անդերսոն

Զգացմունքները իրադարձությունների  հետևանք  չեն: Պատկերացրե՛ք   անձրևի  տակ կանգնած  երկու մարդկանց: Անձրևը  նրանց  մոտ  կարող  է  տարբեր  հակադիր  զգացմունքներ  առաջացնել: Մեկին  կարող  է  երջանկացնել( ճիշտ է ես չեմ գնա լեռներում դահուկ  քշելու,բայց և ստիպված չեմ լինի  հայրիկի մեքենան լվանալ), իսկ երկրորդի  տրամադրությունը փչացնել  ( ես չեմ կարող  դադարեցնել  անձրևը, այն միշտ գալիս է, երբ ցանկանում եմ հեծանիվով զբոսնել):  Հիմա  մենք  հասկանում  ենք,  որ  մեր  բացասական  զգացողությունները  ոչ  թե   իրավիճակի  հետևանք  են, այլ՝ վերջինիս  նկատմամբ  մեր  վերաբերմունքի: Այնպես  որ,  եթե  ցանկանում  ենք  ազատվել  բացասական  զգացմունքներից  անհրաժեշտ  է կատարել  առաջին  քայլը ՝  մեծ   ուշադրություն  դարձնել  նրան,  թե  ինչ  ենք  մտածում, նորովի  ուսումնասիրել մեր  համոզմունքները,այն  լեզուն  և  բառերը,  որ  հաճախ   օգտագործում ենք:  Իսկ  մեր  համոզմունքները   վերագնահատելու  համար  առաջին  հերթին  պետք  է  ուշադրություն  դարձնել  այն  բառերին, որոնք  օգտագործում  ենք( դա  կարող  է  լինել  և   բարձրաձայն  հնչեցված   բառ, և մտքում կրկնված):

Թվարկեմ   մի  քանի  համոզմունքներ,  որոնք  խնդիրներ  են  առաջացնում՝  բոլորը  պետք  է  սիրեն  ինձ, եթե  ես  չստանամ այս կամ  այն, ինձ դժբախտ  կզգամ:  Ես  մտածում  եմ   ՙՙես  այնքան  աննշան  ու  փոքր  եմ, ես  խղճում  եմ ինքս   ինձ.. ՚:  Իմ  անհաջողության  համար մեղավորը  դու  ես.   ամեն  ինչում մեղավոր  է  ով  պատահի  միայն  թե  ոչ  մենք:   Ավելի լավ է  չփորձել  ոչինչ  փոխել.  ավելի  լավ  է  շրջանցել  դժվարությունները,  քան   հաղթահարել  դրանք:  Մենք  մտածում  ենք՝  կյանքը դաժան  է,՝  ես  չեմ  ուզում իմ  վրա  պատասխանատվություն  վերցնել, ես  հրաժարվում  եմ..    և  այլն:

Իռացիոնալ  մտքերը  փոխարինենք  ռացիոնալ  մտքերով

Երեխաներն  ինձ  բարկացնում են,  իսկ  իմ  ավագ  եղբայր  Ջիմը  նույնիսկ  չի  փորձում պաշտպանել  ինձ -  Ջիմը   պարտավոր  չէ  պաշտպանել  ինձ, նա միշտ  իմ կողքին  չի  լինելու:  Բացի  այդ  ես   ուրախ եմ,  որ  նա  ինձ  չի  պաշտպանում:  Դարանով  նա  ցանկանում է ցույց    տալ,  որ նա կարծում  է, ես  ինքս  կարող  եմ  հոգ  տանել իմ մասին:

Ես  այսօրվա   քննությանը  5  եմ  ստանալու,եթե այդպես   չլինի  ես  ուղղակի  կմահանամ - Լավ  կլիներ,որ  5  ստանայի  և  ես  կհիսթափվեմ,  եթե  այդպես  չլինի, բայց  ամեն դեպքում  էլ ինձ  մոտ  ամեն  ինչ կարգին  կլինի:Դեռ  ոչ  ոք  չի մահացել  4  կամ  3   ստանալով:

Փորձենք  միասին.

Ամեն  ինչում  նա  է  մեղավոր,նա  ինձ  խանգարեց  և  ես  չհանձնեցի  մաթեմատիկայի  քննությունը__________________________________

Իմ  ընկերուհին  մշտապես  խոսում  է  իր  խնդիրների  մասին  և  ինձանից  խորհուրդ  հարցնում,իսկ  ինձ  դա  բոլորովին  չի  հետաքրքռում___________

Ես  ավելի  բարձր  պաշտոն  եմ  զբաղեցնում,իսկ  իմ  ենթական  այսօր  փորձում  էր   ինձ  խորհուրդներ  տալ: Ես  դա չեմ  հանդուրժի_____________

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Գալոյանը

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (09.01.2017)
Դիտումներ: 784 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar