Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

ԻՆՏԵԼԵԿՏԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ Է ԱՆԳԱՄ ԴԵՄՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ԻՆՏԵԼԵԿՏԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ Է ԱՆԳԱՄ ԴԵՄՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Իսկ դուք համարու՞մ եք ձեզ ինտելեկտուալ անձնավորություն: Եվ ինչպե՞ս կարելի է որոշել անձի ինտելեկտուալ հնարավորությունները: 
1865 թվականին Ֆրենսիս Գալտոնը առաջ քաշեց այն գաղափարը, որ մարդու տաղանդը և ինտելեկտուալ հնարավորությունները փոխանցվում են ժառանգաբար: Հետագայում Ալֆրեդ Բինեի կողմից քննադատվեց այս տեսակետը. վերջինս պնդում էր, որ ինտելեկտը բնածին չէ, այն կարելի է զարգացնել՝ օգտագործելով տարբեր միջոցներ: Հենց այս փուլում էլ ստեղծվեցին անձի ինտելեկտի չափմանն ուղղված թեստերը և առաջին անգամ օգտագործվեց IQ տերմինը հենց Բինեի կողմից: 

Նմանօրինակ թեստերի կիրառումը արդիական է նաև այսօր, հատկապես այս թեստերը կիրառվում են տարբեր պետությունների ղեկավարների ինտելեկտուալ հնարավորությունների չափման նպատակով: Իսկ վերջերս ամերիկյան ամսագրերից մեկում հրատարակված նյութը, որտեղ խոսվում էր ԱՄՆ նախագահների IQ տվյալների մասին, իսկական իրարանցում առաջացրեց: 

Ըստ այդ տվյալների` ամենաբարձր IQ միավորներ ուներ Բիլ Քլինթոնը (182) նրան հաջորդում է Ջեյմս Քարթերը (175), երրորդ տեղում Ջոն Քենեդին է (174), ապա Ռիչարդ Նիքսոնը (155), Ֆրանկլին Ռուզվելտ (147)… իսկ ինտելեկտուալ հնարավորությունների առումով վերջին տեղում Ջորջ Բուշ ավագն (098) ու Ջորջ Բուշ կրտսերն են (091): 

IQ-ի չափման լավագույն թեստերը թերևս հիմնված են հարցերի և դրանց տրվող պատասխանների վերլուծություն վրա, սակայն շատ քչերն են տեղյակ, որ մարդու դեմքի կառուցվածքի միջոցով ևս հնարավոր է որոշել անձի ինտելեկտուալ կարողությունների մակարդակը: 

Այսպես առանձնացնում են դեմքի կառուցվածքի հինգ հիմնական տեսակներ, որոնք նման են երկրաչափական պատկերների: Ասում են, որ դրանք հնարավորություն են տալիս բացատրել ոչ միայն անձի ինտելեկտուալ հնարավորությունները, այլ նաև տալիս են վերջինիս վերաբերյալ բավական հարուստ տեղեկատվություն: 

    Դեմքի օվալ կառուցվածք ունեցողները, ինչպես, օրինակ, Բիլ Քլինթոնը, Ֆրանկլին Ռուզվելտը որպես կանոն ունենում են ինտելեկտի բարձր մակարդակ, ինչը թույլ է տալիս հաջողության հասնել անգամ այն գործողություններում, , որոնց վերջիններս վերաբերվում են մակերեսորեն: Բնավորության անկայունությունը խանգարում է այն առումով, որ սկսած գործը ավարտին հասցնելու հավանականությունը կտրուկ իջնում է: Եվ անգամ տրամաբանական մտածողության բարձր մակարդակի դեպքում վերջիններիս համար դժվար է կենտրոնանալ որևէ խնդրի վրա տևական ժամանակահատվածում: Անդադար վերլուծություններ անելու հակումը ծնում է կասկածամտություն: Միևնույն ժամանակ լավ զարգացած են ինտուիտիվ կարողությունները: 

Քառակուսաձև դեմքի կառուցվածք ունեցողների, այդպիսին են, օրինակ, Ջոն Քենեդիի, Ռիչարդ Նիքսոնի դիմագծերը, աչքի են ընկնում դժվար իրադրություններում արագ կողմնորոշվելու կարողությամբ, նրանք հակիրճ են և կտրուկ դատողություններում: Երևույթների միջև տրամաբանական կապերի արագ ստեղծումը նրանց հնարավորություն է տալիս խոսել համոզիչ փաստարկների լեզվով: Ճշգրիտ գիտությունների հանդեպ հակումը չափազանց ուժեղ է, սակայն միևնույն ժամանակ թույլ է զարգացած երևակայությունը: 


Կլորաձև դեմքի կառուցվածք ունեցողներից կարելի է առանձնացնել Ուինսթոն Չերչիլին, այս մարդիկ ունեն յուրահատուկ էներգետիկա, եթե կան ծրագրեր, ապա դրանք անպայման պետք է իրագործվեն: Մտածողության առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջիններս ճկուն են խոչընդոտների հաղթահարման հարցում, և, սակայն, միակ խանգարիչ գործոնը այս մարդկանց կերպարում այն է, որ որոշումները նրանց կողմից հաճախ ընդունվում են ակնթարթորեն, առանց վերլուծությունների և պատճառահետևանքային կապերը հաշվի առնելու, ինչը երբեմն անհաջողություններից խուսափելու անկարողության և հիասթափության ապրման տեղիք է տալիս:
 
Եռանկյունաձև դեմքով մարդիկ աչքի են ընկնում բարձր հուզականությամբ և այդ է պատճառը, որ հաճախ որոշումներ են ընդունում առանց երկար դատողություններ անելու: Թեպետ հնարամտության առումով, կարելի է ասել, որ վերջիններս առաջին տեղում են և ունեն դժվարին իրավիճակներից դուրս գալու իրենց բանաձևը` երբեմն ստի, խորամանկության կամ պարզապես սրամտության շնորհիվ: Նրանց կերպարը խիստ հակասական է. երբեմն երազկոտ... երբեմն մտածող, տրամաբանող: Նրանց ուժը երևում է ավելի շատ տեսական, քան պրակտիկ մակարդակում, քանի որ գեղեցիկ խոսել կարողանալուն զուգընթաց, գործողությունների իրականացման մակարդակը ցածր է: 

Սեղանաձև դեմքով մարդկանց ամենակարևոր առավելություններից մեկը պոզիտիվ մտածողության գերիշխումն է: Նրանց կյանքում ամեն բան հիմնված է հաշվարկների վրա:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (09.08.2016)
Դիտումներ: 984 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar