Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Ինչու՞ ենք մենք ինչ որ մի բան ցանականում՝ օրինակ ծխել, կամ գարջուր խմել կամ շոկոլադ ուտել; Եվ ինչու՞ են մեզանից շատերը ուղղակի պաշտում շոկոլադը; Պատասխանը կարող է թաքնված լինել ուղեղի բիոքիմիայում; Շոկոլադի բաղադրության մեջ կա ՖԵՆԻԼԷԹԻԼԱՄԻՆ , մի նյութ, որը մեր ուղեղը ևս սինթեզում է; Այն նպաստում է օրգանիզմի աշխատանքին և բարձրացնում է տրամադրությունը; հետաքրքիր է , որ դա հնցայն նյութն է, որն արտադրվում է մեր օրգանիզմում, երբ մենք սիրահարված են; Դրա շնորհիվ մենք մեզ երջանիկ ենք զգում, բարձրնաում է տրամադրությունը, արագանում են սրտխփոցները; Միգուցե հենց դա է, պատճառը, որ , ինչպես ցույց է տալիս հետազոտություններից մեկը, երբ սիրահարները բաժանվում են իրարից սկսում են ավելի հաճախ շոկոլադ օգտագործել; Որոշ հոգեբույժներ ենթացդրում են նաև, որ շոկոլադ ուտելու ցանկությունը, մարդու կողմից օրգանիզմում ֆենիլէթիլամինի քանակը բարձրացնելու չգիտակցված փորձ է՝ սիրահարվածության նույն զգացողություններն վերապրելուն ուղղված; Այս պնդմանը ի հակադրություն Չիկագոյից մի հոգեբան ասել է՝ << Իսկ միգուցե, որ ոչ թե սիրահարված մարդն է փորձում շոկոլադի միջոցով հանգստություն գտնել, այլ հակառակը, այն մարդը, որը շոկոլադի կարիք ունի, կամ պակաս, փորձում է սիրահարվել, որպեսզի այդ ձևով լրացնի ֆենիլէթիլամինի պակասը; Այս պնդումներն ավելի հիմնավորելու նպատակով, Կալիֆորնիայի համալսարանից մի խումբ հետազոտողներ 53 շոկոլադ շատ սիրող մարդկանց շրջանում փոքրիկ հետազոտություն իրականացրեցին, որի արդյունքում պարզ դարձավ, որ շոլկոլադ սիրողները ընդհանուր գծեր ունեն հիստերիկ դիսֆորիայով տառապողների հետ, սա այն խանգարումն է, որի դեպքում նկատելի է տրամադրության խանգարումներ; Սովորաբար այն բնորոշ է լինում կանանց, ովքեր, անգամ ուշադրության պակասից դեպրեսիվ վիճակներում հայտնվելու դեպքում, գերադասում էին քաղցր օգտագործել, ինչի արդյունքում տրամադրությունը կարգավորվում էր; Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում իրականացված մեկ այլ հետազոտության շրջանակներում խոսվում էր շոկոլադի բացասական ազդեցության մասին, մասնավորապես պարզվեց , որ շոկոլադի շատ օգտագործումը կարող է առաջացնել միգրեն, այսինքն շոկոլադը կարող է պատճառ հանդիսանալ ուժեղ գլխացավերի; Արդյոք կարո՞ղ է շոկոլադը ազդել մարդու ուղեղի վրա այնպես, ինչպես մարիխուանան, ըստ էության այո, քանի որ շոկոլադի մեջ ևս կա անանդամիդ; Սակայն շոկոլադի մեջ դրա քանակությունը չափազանց քիչ է և մարիխուանայի պես ուժեղ ազդեցություն ունենալու համար, անհրաժեծշտ է օգտագործել 20-40 կիլոգրամ շոկոլադ՝ միանգամից, արդյունքում մարդը կարող է ունենալ այն նույն զգացողությունները, ինչ թմրանյութ օգտագործելիս; Հատված Սթիվեն Ջուանի <<Մեր ուղեղի տարօրինակությունները>> գրքից | |
Դիտումներ: 1226 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |