Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ

Ինչ է հուշում ձեր քնած դիրքը ձեր բնավորության մասին

 

 

  1. Եթե դուք չեք կարող քնել  չհենվելով ինչ-որ բանի կամ առանց բռնվելու ինչ -որ բանից, դա նշանակում է որ դուք հանգիստ և հուսալի մարդ եք: Դուք չեք վախենում ապագայից և ձեզ դժվար է վիրավորել: Նման  մարդիկ կարողանում  են ժպտալ նույնիսկ առավել ծանր իրավիճակներում և հեշտությամբ հարմարվում են կյանքում ցանկացած փոփոխությունների:
  2. Եթե դուք քնում եք սաղմի դիրքով, դա նշանակում է, որ դու հաճախ պաշտպանության կարիք ունեք, համակրանքի և հասկացողության: Կարծես դուք ուզում եք անջատվել արտաքին աշխարհի խնդիրներից: Փորձեք գտնել ձեր  կարողությունների ճիշտ օգտագործման ուղին: Նկարեք լանդշաֆտներ, սովորեք պարել, ստեղծեք ձեր սեփական օրագիրը:Եթե ձեր ամուսինը այդպես է քնում, դադարեք նրան ահաբեկել: 
  3. Որովայնի վրա ձեռքերը և ոտքերը տարածած բոլոր ուղղություններով, այդպես քնում են առաջնորդները: Այդպիսի մարդիկ խթանող և նախաձեռնող են: Նրանք խստորեն են հետևում ընտանեկան և աշխատանքային կարգուկանոնին: Նախընտրում են ամեն ինչ պլանավորել նախապես և  չեն սիրում անակնկալներ: Իրենց հաստատակամության և պատասխանատվության շնորհիվ այդպիսի մարդիկ շատ արագ են հասնում բարգավաճման և հաջողության:
  4. Մեջքի վրա քնում են թագավորները և թագուհիները:  Դուք պոզիտիվ եք և կենսուրախ: Սովոր եք լինել սիրո և ուշադրության կենտրոնում: Աշխատանքում ըմբոստ եք համառ, սակայն, ռացիոնալ: Նախընտրում եք ասել ճիշտը ուղիղ աչքերի մեջ:  Շատ հաճախ այսպես քնում են տղամարդիկ, բայց հանդիպում են նաև <<երկաթյա>> տիկնայք:
  5. Եթե դուք քնում եք ինչպես զինվորը հերթապահության ժամանակ, ապա դուք հավասարակշռված մարդ եք, ով ունի կյանքի նպատակ և ձգտում է հասնել դրան: Դուք կարող եք խիստ լինել, մանրախնդիր և պահանջկոտ, բայց ամենից շատ պահանջկոտ եք ինքներդ ձեր նկատմամբ:
  6. Քնում եք ինչպես ձկնկուլ: Դուք անկանխատեսելի անձնավորություն եք, որը ձգտում է ցանկացած արկածախնդրության: Երբեմն տրամադրության փոփոխությունները շրջապատի մարդկանց ապշեցնում են: Հաշված րոպեների ընթացքում  երկնային քնքշությունը կարող է վերածվել խիստ ագրեսիվ վիճակի և հակառակը: Ընդհանրապես դժվարանում եք կատարել ընտրություն: Բայց  աշխատանքում և կյանքում նախընտրում եք կայունությունը, հանգստությունը դասավորվածությունը

 

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Իզաբելլա Համբարձումյանը

Աղբյուրը՝adme.ru

 

 

Կատեգորիա: Հանրամատչելի հոդվածներ | Ավելացրեց: khudoyanani (24.12.2016)
Դիտումներ: 699 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar