Գլխավոր էջ » Հոդվածներ » Հանրամատչելի հոդվածներ |
Իդեալական կին Շատերին է հայտնի, որ ընտանիքի ներդաշնակությունը 90%-ով կախված է կնոջից: Կինը դառնում է իդելական այն դեպքում, երբ կարողանում է կառուցել ներդաշնակ հարաբերություններ: Երբ կինը գիտի, թե ինչ կարող է անել իր և իր ընտանիքի համար, և ունի ցանկություն հասնելու դրան, ապա հաջողությունն արդեն գրպանում է: Շատ կանայք իրենց ողջ կյանքն ապրում են տնային տնտեսուհու կարգավիճակում՝ չիմանալով, թե ինչպես կարող են կառավարել սեփական հույզերն ու զգացմունքները, ումից կարող են ստանալ սեր և այլ զգացմունքներ: Եվ ահա իրենք կորցնում են իրենց ամուսնուն՝ պահանջելով նրանից հոգատարություն, ուշադրություն, ընկալում: Եթե կինը հասկանում է խնդրի հիմքերը, ապա նա կարող է գտնել խնդրին լուծում: Մի քանի ուղղորդող խորհուրդ կանանց համար 1.Հետևեք ոչ միայն արտաքին տեսքին(նույնիսկ եթե փոքր երեխաների հետ եք անցկացնում ձեր օրը), այլ նաև ձեր ներքին աշխարհին: Հաճախ կանայք իրենց ծանրաբեռնում են աշխատանքով՝ մոռանալով հանգստի մասին: Երբ կինը լարված է, ակամայից բացասական է տրամադրվում ամուսնու նկատմամբ: Մտածեք այդ մասին: Առանց սիրո արված աշխատանքը երջանկություն չի բերի: Փորձեք այցելել ֆիթնես կենտրոն կամ արեք մարմնամարզություն, կամ զբաղվեք յոգայով, մտածեք, զբոսնեք, ժամանակն է այցելեք վարսավիրանոց և պատրաստեք տնային դիմակներ ձեռքերի և դեմքի: Բացի այդ չպետք է կորցնեք ձեր հուզական կայունությունը: Եթե հոգնել եք, անպայման մի քանի րոպե տրամադրեք հանգստին: Եթե ձեր երեխան քնած է, իսկ առջևում մեծ աշխատանք է, ապա մի զոհաբերեք ձեր հանգիստը՝ հանուն մաքրության, ընկերոջ հետ հեռախոսով խոսելու և այլն: Եթե դուք բարկացած եք, գտեք պատճառը և փնտրեք միջոց՝ հավասարակշռությունը վերականգնելու: 2.Կարևոր է ամուսնու նկատմամբ լինել նուրբ, խոսել հաճելի տոնով և խուսափել այնպիսի բառերից, որոնք կհանգեցնեն տարաձայնությունների: Գովաբանեք ձեր ամուսնուն յուրաքանչյուր գործողության համար, նույնիսկ եթե դա մի մանրուք է, այդ մանրուքները ավելի ուշ կվերածվեն մասշտաբային գործողությունների: 3.Թե ինչպես կդիմավորեք ձեր ամուսնուն, կախված է երեկոյան մթնոլորտից: Պատկերացրեք երկու իրավիճակ. 1.Կինը ճիշ է պատրաստում, բայց դռան շեմին մի մարդ է, ով ցանկանում է հանգստանալ, բայց լսում է մեղադրանքներ, որ ուշ է եկել, աղբը չի թափել, երեխաներն այսօր երկուս են ստացել և հասկանում է, որ այն չէր, ինչ ինքն էր ակնկալում: 2.Էլեգանտ, կենսուրախ կինը և երեխաները մեծ ուրախությամբ ողջունում են ընտանիքի ղեկավարին, միասին ընթրում, այնուհետև տեղեկացնում, որ երեխաները ստացել են ցածր գնահատական, խոհանոցի ծորակը կաթում է և այլն: Խնդիրը լուծվում է շատ ավելի հեշտ, և հաճելի է, երբ դուք գնահատում ու սպասում եք, ճաշը պատրաստում եք սիրով՝ տան մթնոլորտն էլ ավելի յուրահատուկ դարձնելով: 4. Հաճախ <<ոչ իդեալական կինը>> տան ղեկը վերցնում է իր ձեռքը: Եվ երբ ամուսինն աշխատանքի է, կինը կարող է լուծել ցանկացած խնդիր, քանի որ ունի հավասար իրավունքներ ամուսնու նկատմամբ: Այնպես որ, ինչու սպասել, ամուսինը աշխատանքից տուն գա և նրա հետ լուծել այդ խնդիրները, եթե նա կարող է դրանք ինքնուրույն լուծել: Անկախությունը աստիճանաբար հանգեցնում է մենակության: Տղամարդը գիտակցում է, որ իր ձայնը ոչ թե կարևոր է, այլ արդեն ավելորդ է: 5. Համառություն- իդեալական կնոջ որակ: Չնայած այս հատկանիշը բնորոշ է և՛ տղամարդկանց, և՛ կանանց, անհրաժեշտ է պարզապես դիմակայել դրան: Եթե կնոջ համար սկզբունքային է մի հարց, նա պետք է այդ հարցը լուծի մեղմորեն, հանգիստ կերպով, այնպես, որ դա տղամարդու որոշումն է եղել, ոչ թե կնոջ: Ասեք նրան <<Ես համաձայն եմ քեզ հետ>>, <<Դու ճիշտ ես>>: Աշխատեք խնդիրները լուծել առանց վիճաբանության, ասեք հաճելի խոսքեր նրան և ստիպված չեք լինի դեմ գնալ միմյանց:
Սա կանոնների մի շարք է ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու համար: Կատարելով նույնիսկ այս պարզ ցուցումները՝ կինը կարող է պաշտպանել իր ընտանիքը բազմաթիվ խնդիրներից: Բարելավելով ինքներդ ձեզ, հասկանալով ձեր տղամարդու ցանկությունները, տալով ձեր սրտի սերը և չսպասելով պատասխանի, գործելով իմաստուն ձևով, ոչ թե ի վնաս ձեզ՝ դուք կլսեք անսպասելի խոսքեր ձեր ամուսնուց. <<Դու կատարյալ կին ես ինձ համար>>: Նյութը պատրաստել է ՀՊՄՀ Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողուհի Նելլի Արթենյանը: | |
Դիտումներ: 768 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |