Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեկան խանգարումներ |
Հիվանդությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի հոգեթերապևտ Ալոիս Ալցգեյմերը 1907 թվականին: Որպես կանոն, հիվանդությունը դրսևորվում է 65 տարեկանից բարձր անձանց մոտ, սակայն, կարող է հանդիպել նաև վաղ տարիքում: 2006 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում այս հիվանդությունն ունեցողների թիվը հատում էր 26.6 միլիոնը: Հիվանդությունը սկսվում է աննշան ախտանիշներով,սակայն, ժամանակի ընթացքում, զարգանում է: Առավել հաճախ, հիվանդության զարգացման վաղ շրջանում նկատվում է կարճատև հիշողության խանգարում,օրինակ, մարդը չի կարողանում հիշել վերջերս ստացած ինֆորմացիան: Հիվանդության զարգացմանը զուգընթաց, տեղի է ունենում նաև երկարատև հիշողության կորուստ, խոսքի և կոգնիտիվ ֆունկցիաների խանգարում, հիվանդը կորցնում է տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունը, չի կարողանում հոգ տանել ինքն իր մասին: Սովորաբար բժիշկները ախտորոշոմ կատարելու համար վերլուծում են հիվանդի վարքը , կոգնիտիվ ոլորտի հետազոտություն են իրականացնում: Ախտորոշումը ստանալուց հետո , հիվանդի կյանքի միջին տևողությունը 7 տարի է, քիչ թվով հիվանդներ ապրում են մինչև 14 տարի: Այս պահին դեռևս հայտնի չեն հիվանդության առաջացման պատճառները և ընթացքի բոլոր առանձնահատկությունները: ժամանակակից թերապիայի մեթոդները հնարավորություն են տալիս մի փոքր թեթևացնել ախտանիշները, սակայն դեռևս բացահայտված չէ այն մեթոդը, որը հնարավորություն կտա ընդհատել կամ դանդաղենել հիվանդության ընթացքը: Ամերիկյան երկու կազմակերպություններ, որոնք դեղեր էին արտադրում Ալցգեյմերի հիվանդության ընթացքում հիշողության կորստի հետևանքների հաղթահարման դեմ, այժմ դադարել են արտադրանքը, քանի որ հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ որոշ հիվանդների այն չի օգնում: 2016 թվականին ամբողջ աշխարհում հաղորդագրություն էր տարածվել, որ հրեա բժշկի ստեղծած դեղորայքի կիրառման արդյունքում հնարավոր է եղել մկների մոտ ի սպառ վերացնել ալցգեյմերի ախտանիշները: Պետք է նշել, որ կանայք ավելի հաճախ են հիվանդանում այս հիվանդությամբ, հատկապես 85 տարեկանից հետո: Սակայն , շատ հաճախ, Ալցգեյմերի ախտանիշները շփոթում են ծերության ախտանիշների հետ: Հատկապես սկզբնական փուլում պետք է ուշադրություն դարձնել իրադարձությունները մոռանալու հանգամանքին, սեմանտիկ հիշողության խանգարմանը, երբ մարդը մոռանում է բառերի նշանակությունը և այլն, արդյունքում տեղի է ունենում նաև խոսքի խանգարում, շարժողական համակարգի խանգարումներ: Ալցգեյմերի վերջին փուլում մարդը ընդհանրապես չի կարողանում խոսել, դառնում է ագրեսիվ, կորցնում է կշիռը, չի կարողանում քայլել և սնվել: Հոգեբանները այս հիվանդների հետ աշխատանքի ընթացքում առավել հաճախ կիրառում են հիշողություններով թերապիա՝ RT (reminicensetherapy), որի ընթացքում հիվանդի հետ քննարկում են իր հետ նախկինում տեղի ունեցած իրադարձությունները՝ լուսանկարների, ձայնագրությունների, ծանոթ առարկաների միջոցով:
Ալցգեյմերի հիվանդություն ունեցել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ ֆիլմեր, սակայն հատկապես հայտնի է « Մալքոմը և Բարբարան, սիրո պատմություն» ֆիլմը: | |
Դիտումներ: 3488 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |