Գլխավոր էջ » Հոդվածներ » Ինքնաօգնության հոգեբանական տեխնիկաներ |
Եկեք վերցնենք մի բացասական իրադարձություն, որը տեղի է ունեցել ձեր կյանքում: Այն իրավիճակը, որը ձեզ ցավ է պատճառել: Ասենք, դուք նավով ճանապարհորդում էիք ծովում և հանկարծ ձեր մատանին ընկավ ծովը. չափազանց գեղեցիկ, թանկարժեք և ձեր կողմից սիրելի մատանի: Ի՞նչ անել: Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման մասնագետները առաջարկում են հետևել` Մի մտածիր այդ մասին, դա մանրուք է> սկզբունքին: Նրանք առաջարկում են վերաբերվել խոշոր բացասական իրադարձությանը, որպես մանրուքի` այսինքն դուք պետք է ձեր երևակայության միջոցով նվազեցնեք դրա չափսերը: Ինչպե՞ս:
Շուտով դուք կձանձրանաք նայելուց: Ու արժի արդյոք աչքերը փչացնել այդ մանրուքի պատճառով: Հոգեբանական տեսակետից մարդուն հատուկ է կորցնել հետաքրքրությունը այն ամենի հանդեպ, ինչից ինքը հեռվանում է,ինչը <փոքրանում > է իր աչքին: Հիշեք ձեզ գնացքում կամ մեքենայի մեջ նստած: Դուք նայում եք պատուհանից և ինչ-որ հետաքրքիր բան եք տեսնում, դուք շարունակում եք նայել, սակայն երբ մեքենան հեռվանում է, ձեր հետաքրքրությունն էլ կարծես կորչում է և ձեր ուշադրությունը տեղափոխվում է մեկ այլ ուղղությամբ: Այս տեխնիկայի սկզբունքը իրականում շատ պարզ է. դուք պետք է փոքրացնեք ձեզ անհանգստացնող իրավիճակի պատկերը այնքան, որ այն այլևս տեսանելի չլինի Աղբյուրը` www.b17.ru | |
Դիտումներ: 2624 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |